Թակարդ Վիրջինիա Ֆուլֆի համար

1919-ին գրողը գնեց մի առանձնատուն, որը 18-րդ դարի փոքրիկ կառույց էր, ուր մի ժամանակ ապրել էին վանականները: Հիմա այն թանգարան է:


«Հեքիաթային վայր». ահա այսպես են սովորաբար գրողները բնորոշել այս տունը: Իսկ ինքը` Վուլֆը չկարողացավ համակերպվել այդ «հեքիաթի» հետ: Ինչո՞ւ:

Մանկության տանը Վիրջինիային քիչ էր մնում բռնաբարեին խորթ եղբայրները, որոնք հյուրընկալվել էին իրենց տանը: Այդ ժամանակ ապագա գրողը ընդամենը 13 տարեկան էր` բարեկազմ ու գեղեցիկ մի աղջնակ: Այդ ժամանակվանից աղջկա կյանքը բարդ ընթացք ունեցավ: Նախ մոր, հետո էլ ամենասիրելի զարմուհու մահը ծանր հարված էր նրա համար: Վուլֆը սթրես տարավ, պառկեց հիվանդանոցում:

Երկրորդ ծանր հարվածը Վիրջինիա Վուլֆը ստացավ հոր մահվան օրը: Կորուստը նոր վախերի, գլխացավերի ու մղձավանջի պատճառ դարձավ: Վուլֆը կորցրեց քունը և անգամ իր տանը հանգիստ գտնելու կարողությունը: 1904 -ին Վիրջինիան Անգլիայից տեղափոխվեց Իտալիա, բայց այս ուղևորությունն էլ, կարծես թե, հանգիստ չբերեց բանաստեղծուհուն: Որոշ ժամանակ անց նա եղբայրների հետ դարձյալ վերադարձավ Անգլիա` Լոնդոն` Բլումսբերի: Այդտեղ Վիրջինիայի ինքնազգացողությունը որոշ չափով լավացավ:

Բանաստեղծուհին շատ էր սիրում Լոնդոնը: «Լոնդոնը գրավում է ինձ, ներշնչում է ու գրելու ուժ տալիս. Լոնդոնը անընդհատ պիեսների, պատմվածքների ու բանաստեղծությունների թեմաներ է տալիս ինձ, երբ պարզապես զբոսնում եմ փողոցում»,- գրողը գրել է իր օրագրում 1928 թվականի մայիսի 31-ին: Վիրջինիան, ամուսնանալով Լեոնարդ Վուլֆի հետ, 1919-ին 700 ֆունտով գնում է ճակատագրական առանձնատունն ու տեղափոխվում այնտեղ: Տունը կառուցված էր եկեղեցու մոտ: Համարվում էր , որ այն կառուցվել էր 18-րդ դարում ու ծառայել էր որպես հոգևորականների ապաստան: Բայց այս տանն էլ որոշ ժամանակ անց գրողը կորցրեց հանգիստը:

Պատերազմի ժամանակ ֆաշիստները սկսեցին ռմբակոծել Վիրջինիայի սիրելի Լոնդոնը: Ամուսինները կորցրինխաղաղության զգացումը: Վիրջինիային սկսեցին դարձյալ հետապնդել մղձավանջները: Մահացած հարազատնրի ձայներն ու պատկերները հանգիստ չէին տալիս գրողին: Վիրջինիա Վուլֆը 1941-ի մարտի 18-ին, ըստ երևույթին, փորձել է ինքնասպան լինել` խեղդվելով: Նա զբոսանքից վերադարձել է ամբողջությամբ թաց, բայց ասել է, որ ընկել է փոսը: 10 օր անց բանաստեղծուհին իրագործել է իր մտադրությունը: «Թանկագինս, ես համոզված եմ, որ նորից խենթանում եմ», – գրել է Վիրջինիա Վուլֆը ինքնասպանությունից առաջ թողած նամակում:

Արփի Մուրադյան

Պետք չէ արագ կարդալ. Գալինա Յուզեֆովիչ

January 11, 2020

Ամաչում եմ, որ այդքան քիչ եմ կարդում. Անաստասիա Զավոզովա

January 11, 2020