Գահին՝ գրքով․ Ի՞նչ են կարդում աշխարհի առաջնորդները

Եղիսաբեթ 2-րդ

Առաջին գիրքը, որը թագուհին  նշում է իր սիրելիի շրջանում, Ավետարանն է: Նրա սիրելի նմուշը պատկանել է Սբ. Մարգարիտան Շոտլանդիացուն, որը, ըստ որոշ վարկածների, Յարոսլավ Իմաստունի թոռնուհին էր: Դարերի պատմություն ունեցող գիրքը գտնվում է Օքսֆորդի Բոդլյան գրադարանում: Հայտնի է, որ թագուհին սիրում է կարդալ նաև դետեկտիվներ։ 

Դոնալդ Թրամփ

ԱՄՆ ներկայիս առաջնորդը բազմիցս հարցազրույցների ժամանակ դժգոհել է, որ երբ սկսում է կես էջ կարդալ, շատ կարևոր զանգ է ստանում։

Այնուամենայնիվ նախկինում Թրամփը ընթերցելու շատ ժամանակ է ունեցել։ Տարիներ առաջ նա կազմել էր Չինաստանին վերաբերող 20  գրքերի ցուցակ, որոնք իրեն հետաքրքրում էին։ Բայցի այդ՝ Թրամփի սիրելի գրքերի շարքում էին Աստվածաշունչը, Ռեմարկի «Արևմտյան ճակատում նորություն չկա» գրքերը։ ԱՄՆ առաջնորդը սիրում է կարդալ նաև իր գրած գրքերը՝ «Գումար վաստակելու արվեստը» և «Գոյատ վերևում»: 

Բարաք Օբամա

ԱՄՆ սևամորթ առաջին նախագահի սիրելի գրքերի թեմատիկ ընդգրկումը շատ լայն է ու հետաքրքիր։ Օբաման սիրում է կարդալ  «Բարոյական մարդ և անբարոյական հասարակություն» փիլիսոփայական տրակտատից մինչև մանկական գրքեր, մասնավորապես՝ «Որտեղ են ապրում հրեշները» պատկերագիրքը: Ամեն տարի Օբաման հրապարակում է նախորդ 365 օրվա ընթացքում կարդացած լավագույն գրքերի ցանկը: Տարբեր հաշվարկներով՝ իր նախագահության տարիներին նա խորհուրդ է տվել կարդալ 79-ից 86 գիրք: Դրանց թվում են «Աստվածաշունչը»,  «Հարի Փոթերը», «Մոբի Դիկը», «100 տարվա մենությունը», «Մեծ Գեթսբին», Շեքսպիրյան ողբերգություներն ու Սոլժենիցինի «Քաղցկեղի դիակները»։ 

Անգելա Մերկել

Գերմանիայի կանցլերը հարցազրույցներում պատմել է, որ իր կյանքի վրա ամենամեծ ազդեցությունը ունեցել է Աստվածաշունչը։ Այնուամենայնիվ, գրական շատ գործեր կան, որ հետաքրքրում են Մերկելին։ Գերմանիայի կանցլերը սիրում է կարդալ ինչպես Դոստոևսկու վեպերը, այնպես էլ խոհարարական գրքեր։ Մերկելի խոսքով՝ ինքը սիրում է ընկղմվել արվեստի աշխարհում, որպեսզի չկորչի իր ամենօրյա քաղաքական աշխատանքում: Դա հաստատվում է 2013-ի դեպքը, երբ անհաջող լեռնադահուկային շրջագայությունից հետո ապաքինվելու ընթացքում Մերկելը հուզմունքով կարդաց 1.500 էջանոց «Աշխարհի վերափոխումը. XIX դարի պատմությունը» աշխատությունը: Գիրքը Մերկելին այնքան տպավորեց, որ ամիսներ անց կանցլերը հրավիրեց պատմաբանին հրավիրեց իր 60-ամյակին: 

Վլադիմիր Պուտին

Ռուսաստանի նախագահը հանրությանը իր գրական նախասիրությունները սովորաբար չի պատմում։ Չնայած դրան՝ լրագրողների հետ շփումների ժամանակ Պուտինը ազատորեն մեջբերումներ է անում  Լերմոնտովից ու Եսենինից, առաջարկում է կարդալ Տուրգենևի «Որսորդի գրառումները» և Պրիշվինի «Կանաչ աղմուկը»:

ՌԴ առաջնորդը նաև կարծում է, որ գրական լավ գործ է Տվարդովսկու  «Վասիլի Տերկինը», հիշում է Սոլժենիցինի, Չեխովի և Բուլգակովի գործերից  ամբողջ հատվածները: Պուտինին շրջապատող մարդիկ նշում են, որ նախագահի սեղանին դրված են Դմիտրի Լիխաչովի, Վասիլի Կլյուշևսկու, Իվան Իլյինի և Լև Գումիլյովի պատմական գործերը: Իսկ արտասահմանցի բանաստեղծներից Պուտինը առանձնացնում է Օմար Խայամի գործերը: 

 

Արփի Մուրադյան

Հանճա՞ր, գո՞ղ, թե՞ խորամանկ. 5 քիչ հայտնի փաստեր Էրիխ Մարիա Ռեմարկի կյանքից

November 7, 2019

Գրական գլուխգործոցներ, որոնք գնահատվեցին տարիներ անց

November 7, 2019