Ի՞նչ կարդալ «Չերնոբիլ» սերիալը դիտելուց հետո

Համաձայն IMDB-ի ռեյտինգի այս սերիալը դարձել է պատմության պոպուլյար հեռուստաշոուն: Այն շրջանցել է  անգամ «Ամբողջ ծանրությամբ» ու «Գահերի խաղը» հեռուստասերիալներին: Այս սերիալը պատմում է Չերնոբիլի ատոմակայանում 1986 թվականին տեղի ունեցած վթարի ու դրա հետևանքների մասին:


Ռեժիսոր Յոհան Ռենկը ու սցենարիստ Կրեյգ Մեյզին փորձել են վերարտադրել Չերնոբիլում տեղի ունեցած դեպքերի իրական պատկերը, բայց չեն կարողացել խուսափել քննադատությունից: Սերիալը նկարահանելիս մասնագետները ուսումնասիրել են աղետին վերաբերող մեծ քանակությամբ  գրակականություն: 

Մենք առանձնացրել ենք այն գրքերը, որոնցից օգտվել են Չերնոբիլ սերիալը ստեղծողները: Ի՞նչ է տեղի ունեցել Չերնոբիլում, ինչո՞ւ, ո՞վքեր են մեղավոր, կարելի՞ է վստահել տարբեր աղբյուրների` կիմանաք` կարդալով այս գրքերը:

     1.Սերգեյ Միրնի` «Կենդանի ուժ. Լիկվիդատորի օրագիրը»

Այս գիրքը Չերնոբիլի հերոսների մասին է: Վեպը պատմում է վթարված ԱԷԿ-ում աշխատող հետախույզների, նրանց զվարճալի ու դրամատիկ գործողությունների մասին է: Գրքի ու Չերնոբիլի աղետի հերոսները ամենատարբեր իրավիճակներից դուրս են գալիս հումորով ու պատվով:

  1. Գրիգորի Մեդվեդև` «Միջուկայրուք»

Սա այն գրքերից մեկն է, որից օգտվել են Չերնոբիլ սերիալի ստեղծողները: Գիրքը կօգնի հասկանալ  ատոմային պայթունի պառճառներն ու հետևանքները: «Միջուկայրուք»-ը ինֆորմացիայի հավաստի աղբյուր է, քանի որ հեղինակը գիտնական-հրապարակախոս է: Մեդվեդևը 1986-ին եղել է Չերնոբիլում ու անձամբ մասնակցել է իրադարձություններին:

  1. Յուլիա Վոզնեսենսկայա` «Չեռնոբիլի աստղը»

Գիրքը պատմում է երեք քույրերի մասին, որոնց կյանքը գլխիվայր շրջվեց Չերնոբիլի աղետից հետո: Նրանք հաղթահարում են վախն ու դժբախտությունը, լցվում ապրելու հույսով: Փաստերն ու ապացույցները գիրքը դարձնում են ոչ միայն գեղարվեստական բարձրարժեք գործ, այլև պատմական հետաքրքիր աշխատություն:

  1. Եվգենի Օրիոլ` «Սև-սպիտակ Չերնոբիլ»

Չեռնոբիլի ատոմակայանում տեղի ունեցած պատահարի ժամանակ Եվգենի Օրիոլը ապրում էր Պրիպյատ քաղաքում: Եվ այս գրքում հեղինակը ամբողջացրել է իր տպավորություններն ու զգացողությունները: Ներկայացրել է աղետի  հոգեբանական կողմերին: «Սև-սպիտակ Չերնոբիլ»-ը վավերագրության ու լրագրության միավորում է, որը ներկայացնում է անցյալ դարի 80-ականների կեսերը:

  1. Սվետլանա Ալեքսիև` «Չերնոբիլյան աղոթք»

Նոբելյան մրցանակի 2015-ի դափնեկիր Սվետլանա Ալեքսիևի «Ուտոպիայի ձայներ» գեղարվեստական ​- վավերագրական շարքի չորրորդ գիրքը նվիրված է 20-րդ դարի գլխավոր տեխնածին աղետին:  Բելառուս լրագրողը այս գիրքը գրելու համար 10 տարի զրուցել է Չերնոբիլի աղետի 500 ականատեսների հետ: «Չերնոբիլյան աղոթք» ներկայացնում է ԱԷԿ-ի վթարի հոգեբանական հետևանքները, դրա ազդեցությունը ականատեսների կյանքի վրա:

 

Արփի Մուրադյան

Հեմինգուեյի կատուները

June 10, 2019

Շերլոկ Հոլմսի անձնական կյանքը. Ինչպե՞ս գրական հերոսը գրքից փախավ իրական կյանք

June 10, 2019