Ի՞նչ  կարդալ այս աշնանը

12 գիրք, որ կօգնեն ավելի հետաքրքիր ու իմաստալից անցկացնել տարվա այս եղանակը:


Ի՞նչ կարդալ աշնանը: ReadRate-ը առանցնացրել է լավագույն այն գրքերը, որոնք դեղնած տերևների ֆոնին հաճելի կլինի ընթերցել:

Աշնանային ընթերցանության համար գիրք. սա իհարկե երկիմաստ արտահայտություն է: Ոմանց համար  հաճելի է բուխարու մոտ նստած՝ 1 բաժակ թեյով, կարդալ ինչ-որ ռոմանտիկ պատմություն, ոմանք էլ սիրով սովորում են նոր բան, կարդում արկածային կամ նոն-ֆիկշն գրականություն:

Մարդկանց մի խումբ էլ  անկախ աշնանային եղանակից, սիրում է ընթերցել սերիական մարդասպանների ու զարհուրելի սպանությունների մասին: 

Մենք առանձնացրել ենք աշնանային տրամադրությանը համահունչ 12 գիրք, որ կբավարարեն ամենատարբեր ճաշակի ընթերցողին:

Այս ցանկում դուք կգտնեք թեթև դրամատիկ պատմությունից մինչև դետեկտիվ:

Ցանկում կա նաև գիտական գրականություն: Եթե իհարկե այդպես կարելի է անվանել Վասիլի Աքսյոնովի դասախոսությունները, որոնք նա կարդացել է իր ուսանողների համար: Չարժե դրանց վերաբերվել որպես զուտ պատմական ակնարկ, այդ դասախոսությունները ընթերցողին պատկերացում կտան Աքսյոնովի մտածելակերպի ու տեսակի մասին:

  1. Ռոբերտո Սավյանո՝ «Նեապոլի պիրանյաները» 
  2. Իրինա Բելուսովա՝ «Փսիխոթերապիայի մոգությունը»
  3. Մերի Բիրդ՝ «Կանաթք և իշխանությունը. մանիֆեստ»
  4. Էլիզաբեթ Գիլբերթ՝ «Կանանց քաղաք»
  5. Բեթթի Սմիթ՝ «Իսկ առավոտյան ուրախություն է»
  6. Սորեն Սեյվստրուպ՝ «Շագանակագույն մարդուկ »
  7. Թոմաս Հարիս՝ «Կարի Մորա»
  8. Էշկոլ Նեվո՝ «3 հարկ»
  9. Թիլի Ուոլդեն՝ «Պիրուետ»
  10. Վասիլի Աքսյոնով՝ «Դասախոսություններ ռուս գրականության վերաբերյալ » 
  11. Միքայել Զադուրյան՝  «Տոները հետապնդելով» 
  12. Բուլատ Խանով՝ «Անհամապատասխան մեծություններ » 

 

Արփի Մուրադյան

Hannibal Lecter-ի ստեղծողը առաջին գիրքը կգրի 13 տարի հետո

September 28, 2019

Աշնանը ընթերցանության համար գիրք ընտրելու 5 եղանակ

September 28, 2019