Համաշխարհային բեսթսելլեր, որ կարդում է ամբողջ աշխարհը. newmag-ը հրատարակել է «Թքած ունենալու նուրբ արվեստը» գիրքը։
Ժամանակակից աշխարհում անընդհատ ու ամենուրեք քարոզում են, թե ինչպես կարելի է դառնալ հաջողակ, հարուստև արդյունավետ. կարճ ասած՝ ինչպե՞ս բոլորից լավը լինել: Սոցցանցերում անընդհատ կարելի է կարդալպատմություններ, թե ինչպես մի երիտասարդ ստեղծեց ինչ–որ ծրագիր և մեծ գումարներ աշխատեց: Սոցցանցինյուզֆիդն էլ պտտելիս տպավորություն է ստեղծվում, թե քո շրջապատում բոլորը ավելի ուրախ և երջանիկ են, քան դուք: Սակայն հաջողության և երջանկության վրա խիստ կենտրոնացումը միայն ընդգծում է, թե ինչերի չեք հասել:Ինչպե՞ս հաջողակ դառնալ: Ամերիկացի հեղինակ, բլոգեր և ձեռներեց Մարկ Մենսոնը առաջարկում է խնդրի լուծման իրտարբերակը՝ «Թքած ունենալու նուրբ արվեստը. երջանկության պարադոքսալ բանաձև» գրքում: Գիրքը գրել է 2016-ին, բաղկացած է 9 գլխից: «Թքած ունենալու նուրբ արվեստը» միանգամից դարձել է ամերիկյան, հետո համաշխարհայինբեսթսելլեր: Այն ակնթարթորեն Amazon-ում դարձավ № 1 բեսթսելլերը:
«Թքած ունենալու նուրբ արվեստը» միանգամից դարձել է ամերիկյան, հետո համաշխարհային բեսթսելլեր: Այն ակնթարթորեն Amazon-ում դարձավ № 1 բեսթսելլերը:
Մեզ տասնամյակներ շարունակ սովորեցրել են, որ երջանիկ և հարուստ լինելու համար պետք է դրական մտածել։ Բայցայդ դարաշրջանն ավարտվել է։ «Թող գրողի ծոցը գնա դրականը,- ասում է Մարկ Մենսոնը: – Կյանքը երբեմն դաժան է,և մենք պետք է համակերպվենք այդ մտքի հետ»: Հեղինակը գիտական հետազոտություններով ու սև հումորիօգնությամբ բացատրում է, որ կյանքի որակը լավացնելու համար ոչ թե պետք է կիտրոնը լիմոնադ դարձնել, այլպարզապես պետք է ուտել այն։ Մենսոնը եզակի մտերմության ազդեցիկ միջավայր է ստեղծում` անձնականպատմություններ պատմելով և երբեմն անպատշաճ հումորով։
Պե՞տք է ժամանակ ծախսել գիրքն ընթերցելու վրա: Ընդհանրապես, ի՞նչ է սովորեցնում:
Ինքնակատարելագործման ձեռնարկում հայտնի բլոգերը սովորեցնում է, որ երջանիկ լինելու համար պետք է ոչ թեանընդհատ ձևեր թափել, թե իբր ամեն ինչ լավ է, այլ պետք է կարողանալ նայել դժվարությունների աչքերին: Ինչ-որ պահի սկսում ենք մտածել, որ բացասական զգացմուքններն ու անհաջողությունները վատն են և փորձում ենք պայքարել դրանց դեմ: «Մի փորձեք, – ասում է Մարկ Մենսոնը: – Ուժերը և նյարդերը պետք է ծախսել կարևորի վրա»: Գիրքն օգնում է հասկանալ, որ միշտ դժվարություններ կլինեն: Հաջողակ դառնալու համար մի փոքր պարադոքսալ է, բայց աշխատող: Խնդիրները երբեք և ոչ մի տեղ չեն անհետանա, բայց ապրելը կդառնա ավելի հեշտ և հաճելի:
Խնդիրները երբեք և ոչ մի տեղ չեն անհետանա, բայց ապրելը կդառնա ավելի հեշտ և հաճելի:
Մարկ Մենսոնի կյանքի փիլիսոփայություն պարզ է. պետք է սովորել թքած ունենալու արվեստը: Մենսոնն առաջարկումէ կողմնորոշվել, թե կյանքում ինչն է կարևոր ձեզ համար: Պետք է սովորել թքած ունենալ մնացած մանրուքների՝անկարևորի վրա, գրողի ծոցն ուղարկել ուրիշի կարծիքը, առերեսվել անհաջողությանը և դրան միջնամատ ցույց տալ: «Խոչընդոտը ճանապարհ է, էգոն՝ թշնամի» բեսթսելլերի հեղինակ Ռայան Հոլիդեյը հենց դա էլ հասկացել ու այսպես էմեկնաբել գիրքը:
«Երջանիկ ու ազատ ապրելու համար պետք է տարբերել ու առանձնացնել կարևոր արժեքներն անկարևորներից։ Սահրաշալի գրված կիրառական փիլիսոփայությամբ գիրք է, որն ընթերցողին կօգնի հասնել դրան»։
Մարկ Մենսոնի Թքած ունենալու արվեստը հետաքրքիր և անսովոր է ընթերցել: Հարցազրույցներից մեկում Մենսոննասել է, որ այս գիրքը չի թեթևացնի ձեր խնդիրները.
«Ես նույնիսկ չեմ փորձի: Ինչպես տեսնում եք, ես ձեզ հետ արդար եմ: Այն նաև մեծության չի բերի, չի էլ կարող, քանի որմեծությունը ուղեղի իլյուզիան է, ամբողջությամբ արհեստական նպատակ և մեր անձնական հոգեբանականԱնտլանտիդան»:
Մենսոնն ասում է, որ փոխարենը կսովորեցնի, թե ինչպես ցավը վերածել զենքի, տրավման՝ ուժի, իսկ ձեր խնդիրները՝միքիչ ավելի հաճելի խնդիրների: «Բարձրացրո՛ւ կյանքիդ որակը» բեսթսելլերի հեղինակ Սթիվ Քեմբը ասում է.
«Այս գիրքը լավ ընկերոջ նման սթափեցնող ապտակ է հասցնում: Այն զվարճալի է ու անպարկեշտ։ Կարդացե՛ք, եթեպատրաստ եք մի կողմ դնելու ձեր բոլոր արդարացումներն ու ապրելու գրողի տարած լավ կյանքով»։
Ո՞վքեր պետք է կարդան գիրքը. անհաջողակները՞, թե՞ ինքնավստահները
Այս գիրքը նրանց համար է, ովքեր անընդհատ կարդում են արդյունավետ և հաջողակ դառնալու մասին գրքեր,հոդվածներ, լսում են հաջողության հասած մարդկանց Այս գիրքն առանձնանում է հաջողության մասին գրված այլգրքերից:խորհուրդները, ցանկանում են կենտրոնանալ իրենց սխալների վրա և ապրել ամբողջական կյանքով:
Այս գիրքն առանձնանում է հաջողության մասին գրված այլ գրքերից:
«40 խորհուրդ նոր տեսակի ձեռներեցին» գրքի հեղինակ Դերեկ Սիվերսի խոսքով, այս գիրքը մյուս բոլոր գքերի հակապատկերն է.
« Մի՛ փորձիր։ Հանձնվի՛ր։ Սխալվի՛ր։ Իջեցրո՛ւ չափանիշներդ։ Դադարի՛ր հավատալ ուժերիդ։ Տրվի՛ր ցավին։ Ու սպանի՛րքեզ։ Ամեն կետը շատ ճշմարիտ է, օգտակար և շատ ավելի արդյունավետ, քան մեզ ծանոթ դասականհրապարակումները։ Հակիրճ է, բայց զարմանալիորեն խորը։ Ես այն մեկ գիշերվա ընթացքում կարդացի և հիմապետք է վերընթերցեմ»:
Ո՞վ է Մարկ Մենսոնը
Մարկ Մենսոնը 34-ամյա հայտնի բլոգեր, լրագրող, ձեռներեց և ամերիկացի հեղինակ է: Ծնվել է Տեխասում։ Բոստոնիհամալսարանում ստացել է ֆինանսիստի կրթություն։ Հայտնի է նրանով, որ կարողանում է պարզ և հասկանալի պատմել բարդ իրերի մասին: Նա հայտնի է կարիերայի, հաջողության և կյանքի մասին պրովոկացիոն մտքերով:
Նա հայտնի է կարիերայի, հաջողության և կյանքի մասին պրովոկացիոն մտքերով:
Ծանոթություններին և ժամադրություններին նվիրված իր առաջին բլոգը սկսել է 2009-ին։ Դրանից հետո բացել է MarkManson.net կայքը: Ամերիկացի բլոգերն իր կայքի այցելուներում այսպես է ողջունում.
«Բարև Ձեզ: Ես NYTimes –ի բեսթսելլեր դարձած «Թքած ունենալու նուրբ արվեստը» գրքի հեղինակն եմ, բլոգեր և ձեռնարկատեր եմ:Գրում եմ մեծ գաղափարների մասին, տալիս եմ կյանքի խորհուրդներ, որոնք ձեզ պետք կգան: Որոշ մարդիկ ինձ հիմար են կոչում, որոշներն էլ ասում են, որ փրկել եմ իրենց կյանքը: Կարդացեք և ինքներդ որոշեք»:
Markmanson.net կայքում հարաբերությունների և ժամադրությունների, ինքնազարգացման և մշակույթի մասին նրա խորհուրդերը մեկ տարում կարդում է ավելի քան 2 միլիոն մարդ:
Մարկ Մենսոնը նաև «Մոդելները. կանանց ազնվությամբ գրավեք» գրքի հեղինակն է: Այստեղ տղամարդկանց խորհուրդներ է տալիս, թե ինչպես կարելի է սիրահետել կանանց։ Նա նաև Infinity Squared Media LLC ընկերության հիմնադիրն ու գլխավոր տնօրենն է: Ապրում է Նյու Յորքում: