Ինչո՞ւ էր Կապոտեն իրեն անվանում «հորիզոնական» գրող

Գիտեի՞ք, որ Թրումեն Կապոտեն այն մարդկանցից էր, որոնք ամենից լավ աշխատում են պառկած: Բայց դա նրա միակ առանձնահատկությունը չէր:


Յուրաքանչյուր գրող էլ ունի իր սովորությունները, որոնցից շատերն օգտագործվում են ամեն օր: Դրանց մի մասը նույնիսկ նմանվում են առօրյա արարողությունների: Այդ տարօրինակ սովորություններն օգնում են գրողներին տրամադրվել ու ոգեշնչվել: Օրինակ Կապոտեի դեպքում կողքից կարող էր թվալ, թե նա միայն հանգստանում է և ուրիշ ոչինչ: Բայց իրականությունն այլ էր:

«Ես «հորիզոնական» հեղինակ եմ: Կարողանում եմ մտածել միայն կամ մահճակալին պառկած, կամ էլ բազմոցին՝ ծխախոտով ու սուրճով: Օրն անցնում է, ես էլ սուրճից անցնում են անանուխով թեյի, հետո էլ մարտինիի».- Թրումեն Կապոտե
 
Ընդ որում, Կապոտեի պրոդուկտիվությունը դրանից ընդհանրապես չէր տուժում: Օրվա ընթացքում նա գրում էր ամենաքիչը 4 ժամ, հետո 2 անգամ արտագրում էր մատիտով շարադրածը և հետո միայն տպում էր այն: Ի դեպ, տպիչ մեքենան նա նույնպես պահում էր անկողնում, որ ցանկացած պահի կարողանար այն ծնկներին դնել:
Առօրյայում հեղինակն այլ տարօրինակ սովորություններ էլ ուներ: Օրինակ, նա տանել չէր կարողանում, երբ մոխրամանում 3-ից ավելի ծխախոտի մնացորդ էր հավաքվում: Կապոտեն գերադասում էր այն պահել գրպանում, քան գցել մոխրամանն ու ավելացնել այդ երեքին: Նախքան հեռախոսով զանգահարելը կամ հյուրանոցային որևէ համարում տեղավորվելը, հեղինակը մտքում գումարում էր թվերը, և եթե ստացված թիվը նրան անհաջող էր թվում, հրաժարվում էր հավաքել այդ համարը կամ վարձակալել հյուրանոցի համարը:
Առօրյա արարողակարգերն, իհարկե, լավ են, բայց եթե դրանք սկսում են չափից շատ կառավարել անձնական կյանքը, ուրեմն մտածելու ժամանակն է:
Անի Սողոյան 

Ի՞նչ կարդալ ամռանը

June 15, 2020