Նրան սովի էին մատնում, կապում ձեռքերը…Ինչո՞ւ էին ստորացնում Ալեքսանդր Պուշկինին

Պուշկինի ստեղծագործությունները գրավում են իրենց թեթևությամբ ու կատարելությամբ, բայց նրա կյանքը բոլորովին էլ չի եղել այնպիսին, ինչպիսին ստեղծագործություններն են: Ճակատագիրը հայտնի գրողին տանջել է մանկությունից մինչև կյանքի վերջին օրերը:


Մայրը որդուն սովի էր մատնում: 
Պուշկինի ընտանիքում հարաբերությունները, մեղմ ասած, սառն էին: Սաշկա, մըսյո Ալեքսանդր, Ալեքսանդր, ավելի ուշ` Պուշկին. ահա այսպես էին հարազատներն անվանում նրան: Բայց Պուշկինի համար ամենից դժվարը մոր` Նադեժդա Օսիպովնայի հետ ընդհանուր լեզու գտնելն էր: Արտքանապես տպավորիչ, բայց բնավորությամբ անտանելի կինը հաճախ էր պատժում Պուշկինին, իսկ պատիժները բավականին դաժան էին լինում: Պուշկինը փոքր հասակում ձեռքերը տրորելու վատ սովորություն ուներ: Նրա մայրը գտավ խնդրի լուծման իր տարբերակը. նա կապեց փոքրիկ տղայի ձեռքերը մեջքի հետևում և ամբողջ օրն այդպես թողեց: Մայրը որդուն թույլ չէր տալիս նույնիսկ սնվել: Փոքրիկ Ալեքսանդրը հաճախ էր կորցնում իր թաշկինակը: Մայրը ստիպում էր նրան կարել այն բաճկոնից ու դուրս գալ հյուրասենյակ. դա ազդում էր տղայի մանկական ինքնասիրության վրա:
Մի անգամ, Պուշկինի վրա զայրանալով, մայրը նրա հետ չխոսեց ամբողջ տարին: Նրանց հարաբերությունները հարթվեցին միայն ամուսնությունից հետո: Վերջին տարիներին, երբ մայրը ծանր հիվանդ էր, Պուշկինն իսկապես մտերմացավ մոր հետ: Մայրը նույնպես փորձում էր բացը լրացնել. Պուշկինին շատ ժամանակ էր հատկացնում, մեծ ուշադրություն էր դարձնում նրան, զղջում էր ու ներողություն խնդրում նրանից:
Պուշկինը միակն էր ընտանիքից, որ ուղեկցեց մոր աճյունը դեպի վանք: Նա գնեց մոր գերեզմանի կողքի հողակտորը, և հիմա, մայր ու որդի թաղված են նույն քարի տակ` իրար ավելի մոտ, քան երբևէ եղել են կյանքի ընթացքում:
Թագավորը` անձնական գրաքննիչ
 Պուշկինի և թագավորի հարաբերությունները հասարակ չէին: Սկզբում ամեն բան հաջողությամբ էր ընթանում: Հայտնի է, որ Նիկոլայ Առաջինը Պուշկինին «ամենախելացի մարդ» էր անվանում: 1826 թվականի սեպտեմբերի 8-ին Մոսկվայում նրանք լուրջ խոսակցություն ունեցան դեկաբրիստների ապստամբությունից հետո: Թագավորի ուղիղ հարցին` որտե՞ղ կլիներ բանաստեղծը 1825 թվականի դեկտեմբերի 14-ին, եթե ապրեր մայրաքաղաքում, Պուշկինն առանց մտածելու պատասխանեց. «Բոլորի հետ` հրապարակում»: Կայսրին դուր եկավ այդ պատասխանը` չնայած զայրացնող տոնին: Կայսրը թույլ տվեց Ալեքսանդր Պուշկինին օգտվել արխիվներից` Պյոտր Առաջինի մասին պատմություն գրելու համար, և իր վրա վերցրեց գրաքննությունը: Կայսրն ուշադիր կարդում էր Պուշկինի ստեղծագործությունը ոչ միայն որպես անձնական գրաքննադատ, այլև որպես կամավոր, որը հաճախ էր ձեռագրի վրա շտկումներ անում` կապված բովանդակության և ոճի հետ:
Ֆինանսական ճգնաժամ
Կյանքի մեծ մասը Պուշկինը պարտքեր է ունեցել: Ամեն ինչ սկսվեց պատանեկությունից, երբ նա տարվեց ազարտային խաղերով և խաղաթղթերով: Խաղում էր շատ, ավելի հաճախ` պարտվում: Արդյունքում ժամանակի հետ մեծ պարտքեր կուտակվեցին: Պարտքերը կային դեռ այն ժամանակ, երբ գրողն ամուսնացավ Նատալյա Գոնչարովայի հետ: Նույնիսկ պատմական ջանքերը, որոնցով Պուշկինը զբաղվում էր 1831 թվականին, գումար չէին բերում: 1834 թվականի ապրիլին նա գրում է Պագոդինին. «Ինձ համար շատ եմ գրում, տպագրվում եմ ոչ մեծ ցանկությամբ, միայն գումարի համար»: Արդյունքում ֆինանսական ճգնաժամը փակուղու մեջ գցեց Պուշկինին: «Պուգաչովի պատմությունը» տպագրելու գումար չկար: Պուշկինը կայսրից գումար խնդրեց, թեև չէր ցանկանում նման բան անել. այլ տարբերակ չկար: Կայսրը Պուշկինին 2 տարով 20 000 ռուբլի տվեց: Գիրքը տպագրվեց: Բայց անհաջողությունները դեռ առջևում էին. նոր տպագրված գիրքը գրեթե չէր վաճառվում: Այն ձախողվեց: Մեծ պարտքերին ավելացան նորերը: 1835 թվականին Պուշկինն առաջին անգամ գրում է աղքատության մասին. «Օ, աղքատություն. ես սերտեցի քո դառը դասերը»: Մի կերպ գոյատևելու համար նա նորից դիմում է կայսրին` իրեն 6 տարվա գումար տալու համար: Նիկոլայը համաձայնվում է. 30 000 ռուբլի: Իսկ իրականում դա միայն հերիքեց ընտանեկան բյուջեի հսկայական ճեղքերը փակելուն և ապագայի համար մի քիչ գումար հավաքելուն:
Գիտակցաբար անցում դեպի անդունդ
 «Պուշկինը գիտակցաբար գնում էր դեպի անդունդ». ահա այսպիսին էր պատմաբան Յակովի կարծիքը: Գաղտնիք չէ, որ Պուշկինը դյուրագրգիռ բնավորություն է ունեցել: Նա լավ էր կրակում, կարող էր, օրինակ, զրուցակցի հետ վիճել ընդամենը մի պատահական ու չմտածված բառի համար: Նա մասնակցել է 20 մեծ կռիվների:
Կռիվներից մեկի ժամանակ նա Սև գետակի մոտ կանչեց Դանտեսին: Այդ ժամանակ կոնֆլիկտը հարթվեց, թեև կարճ ժամանակով: Գրողի ընտանիքի շուրջ բամբասանքներն ու խոսակցությունները չէին դադարում: Նա վիրավորական նամակ գրեց Դանտեսի հորը` բարոն Լուի Գեկկերնին: Հենց նույն օրը Գեկկերնը հայտարարում է Պուշկինին, որ Դանտեսն իր անունից գրողին կանչում է մենամարտի: Պուշկինն ընդունեց Դանտեսի մարտահրավերը. 1837 թվականի փեստրվարին գրողի կյանքն ընդհատվեց: Նա 37 տարեկան էր:
1834 թվականի մայիսի 10-ին Պուշկինը իր օրագրում գրել էր. «Ես կլինեմ ծառա, կլինեմ նույնիսկ ստրուկ, բայց ճուրտ ու ծաղրածու չեմ լինի նույնիսկ երկնային արքայությունում»: Ամբողջ կյանքի ընթացքում գրողը չշեղվեց այդ կանոնից:
Անի Սողոյան

«Կատարյալ դայակը» գիրքը շուտով՝ էկրանավորված տարբերակով

June 21, 2019

Հայերեն է թարգմանվել Ջաքլին Վուդսոնի «Ամեն բարություն» գիրքը

June 21, 2019