Գրողը հրաժարվեց երազային փառքից հանուն սովորական, գավառական տղայի:
Նոբելյան մրցանակակիր Ուիլիամ Ֆոլքները սկսեց գրել պարզապես զվարճանալու համար: Նա Միսսիսիպիի Օքսֆորդ քաղաքից ու երկար ժամանակ կյանքի փնտրտուքներով է գնացել. փորձել է աշխատել փոստում (ազատել են աշխատանքից), բանկում (աշխատանքից ազատել են խայտառակ ձևով), փորձել է օդաչու դառնալ (չեն ընդունել)…Նա նույնիսկ դպրոցում է թույլ, ալարկոտ անհասկացող եղել. ոչինչ չի ցանկացել անել, բացի նկարելուց ու ստեղծագործելուց:
Տերն ու տիրակալը
Հենց այսպես, «զվարճանալու համար» Ֆոլքները սկսեց շարադրել իր ամերիկյան գավառական ստեղծագործությունները գավառական մարդկանց մասին: Իր ձայնը գտնելու հարցում իրեն օգնել է Շերվուդ Անդերսոնը: Հայտնի գրողն ասել է. «Դուք, Ֆոլքներ, գավառական տղա եք: Այն ամենն ինչ դուք գիտեք` Միսսիիսպիում փոքրիկ հողակտորն է: Բայց դա բավական չէ: Այն ամենն, ինչ հարկավոր է Ամերիկային, իրեն լսելն ու հասկանալն է, եթե կարող եք»:
Այսպես էլ Ֆոլքները ստեղծեց իր Յոկնապատոֆյան շրջանը: Նա սիրահարվեց այդ հորինված աշխարհին ամբողջ սրտով, քարտեզագրեց այն ու ավելացրեց այնտեղ դեղատուն, դատարան, գլխավոր հերոների տներ, ֆերմաներ, դաշտեր ու ճանապարհներ: Հետո մակագրեց` «Ջեֆֆերսոն, Յոկնապատոֆյան շրջան, Միսսիսիպի. տարածքը` 2400 քառակուսի մղոն: Բնակչությունը. սպիտակամորթներ` 6298, սևամորթներ` 9313: Ուիլյամ Ֆոլքներ` միակ տերն ու տիրակալը:
Էստելլ
13 տարեկանում Ֆոլքներն արդեն բանաստեղծություններ էր գրում իր սիրած աղջկա համար: էստելլ Օլդհեմ. նա ամուսնացավ մեկ ուրիշի հետ ու գնաց Չինաստան: Ուիլիամը չէր կարողանում մոռանալ նրան, և երբ Էստելլը երկու երեախների հետ, բայց առանց ամուսնու վերադարձավ Չինաստանից, նրանք ամուսնացան: Գումարն ակնհայտորեն չէր հերիքում նոր ընտանիքը պահելու համար: Նրանք փոքրիկ բնակարան վարձեցին, և Ֆոլքները գնաց աշխատելու տեղի էլեկտրակայանում որպես հնոցապան: Գիշերները նա նստում էր ածխի բունկերում` մեքենայի մեջ ու գրում էր իր վեպերը: Գրաքննությունը նրա հանդեպ բարեխիղճ գտնվեց. նա փառք ձեռք բերեց, բայց գումարն, այնուամենայնիվ, չէր բավականացնում: Հենց այդ ժամանակ նա սկսեց հետաքրքրություն տածել Հոլիվուդի հանդեպ: Ֆոլքները հասկանում էր, որ դա գումար վաստակելու ամենաարդյունավետ ու լավ միջոցն է:
Եվ մի մարդու համար, որը բացարձակապես անտարբեր էր արտաքին աշխարհին ու չէր ցանկանում լքել Օքսֆորդը, որն ինքն իրեն ասում էր` «Ես գրող չեմ, ես ֆերմեր եմ», բավականին բարդ էր համակերպվել: Սակայն նա անցավ սեփական սկզբունքների վրայով ու համաձայնվել:
Մոռանալ քեզ
«Ես մի քանի գաղափար ունեմ` Միկկի Մաուսի հետ կապված», – հայտարարում է Ուիլիամը, բայց նրան հենց այդ պահին բացատրում են, որ Միկկի Մաուսի մասին նկարում են Դիսնեյի ստուդիայում, իսկ այդտեղ իրենից գաղափարներ չեն ուզում: Այդտեղ նրանից պահանջվում է անել այն, ինչ իրեն կասեն:
«Մենք ձեզ այստեղ ենք կանչել, որովհետև դուք վառ անհատականություն եք ու լավ երևակայություն ունեք. բայց պահանջում ենք` աշխատանքի ժամանակ մոռացեք դրանց մասին»:
Տարիներ շարունակ Ֆոլքները Հոլիվուդի ծառան էր: Այդ աշխատանքը նա ատում էր ամբողջ հոգով: Էլեկտրակայանում ամեն բան շատ ավելի հեշտ էր:
Էստելը նպատակադրվել էր լավ կյանք ունենալ, բայց Ֆոլքներին հաջողվում է համոզել նրան վերադառնալ տուն:
Նա հասկացավ, որ «Ամերիկային նկարիչ հարկավոր չէ»: Եվ հասկացավ, որ «առհասարակ, աշխարհին պետք չեն մարդիկ, որոնք զբաղվում են մարկային հոգեկան խնդիրներով: Աշխարհին պետք են մարդիկ, որոնք կգովազդեն ծխախոտներ, հյուրանոցներ ու ծավային ճանապարհորդություններ»: Ափսոս, բայց դա նրա համար չէր: Նա մնաց նույն գավառական տղան, որը ցանկանում է վեպեր գրել ու զբաղվել իր ստեղծած շրջանով:
Նա հասկացավ, որ «Ամերիկային նկարիչ հարկավոր չէ»: Եվ հասկացավ, որ «առհասարակ, աշխարհին պետք չեն մարդիկ, որոնք զբաղվում են մարկային հոգեկան խնդիրներով: Աշխարհին պետք են մարդիկ, որոնք կգովազդեն ծխախոտներ, հյուրանոցներ ու ծավային ճանապարհորդություններ»: Ափսոս, բայց դա նրա համար չէր: Նա մնաց նույն գավառական տղան, որը ցանկանում է վեպեր գրել ու զբաղվել իր ստեղծած շրջանով:
Նոբելյան մրցանակ
Կյանքը ցույց տվեց, որ գրողը ճիշտ ընտրություն կատարեց` հանուն Հոլիվուդի փառքի չթողնելով գավառական կյանքը. 1947 թվականին Ֆոլքներին զանգահարում են Ստոկհոլմից. «Ուիլիամ, ստացեք, խնդրեմ, Ձեր 30 000 դոլարն ու Նոբելյան մրցանակի դիպլոմը` ստեղծագրոծական օրիգինալ ներդրման և ամերիկյան ժամանակակից գրականության զարգացման համար»:
Նոբելյան մրցանակը չփոխեց Ֆոլքներին: Նա մնաց այնպիսին, ինչպիսին կար, հասարակ, գավառական տղա: Եվ երբ Ջոն Քեննեդին Նոբելյան մրցանակ ստանալու առիթով հրավիրեց նրան ընթրիքի, Ֆոլքներն ասաց. «Փոխանցեք նրանց, որ ես չափազանց ծեր եմ, որպեսզի անծանոթ մարդկանց հետ ընթրելու համար այդքան երկար ճանապարհ անցնեմ»:
Անի Սողոյան