Իրենք էլ են մարդ. Կանայք, որոնք պայքարել են ստեղծագործելու իրավունքի համար

Մարդկանց կարծիքները ժամանակակից ֆեմինիզմի վերաբերյալ տարբեր են:


Ոմանք մեղադրում են ֆեմինիստներին չափազանց ռադիկալիզմի մեջ, մյուսները` աննախադեպ մեղմության համար: Անկախ ամեն ինչից այսօր 2 կողմերն էլ ազատորեն կարող են արտահայտել իրենց կարծիքը: Մինչդեռ անցած դարասկզբին այլ իրավիճակ էր: Կանայք չէին էլ կարող երազել, որ մի օր կարող են խոսել իրենց հիմնարար իրավունքների ու ազատությունների մասին: 

Հաճախ կանայք ազատորեն կարող էին խոսել միայն իրենց գրքերում; Չնայած որ, կանանց դժվար էր հասնել գրականության դասական կոչմանը:

Ահա ֆեմինիստ գրողներ, որոնք փոխել են  հասարակության պատկերացումները իրենց համարձակ ու արժեքավոր գործերով:

1.Ժորժ Սանդ – «Ինդիանա» (1832) 

Սանդը գրականությունը պաշտում էր փոքր տարիքից, նա ժամանակակիցներից մի քանի քայլ առաջ էր մտածում ու գործում: Ֆրանսիացի բարոնուհու համար գրականության աշխարհում ապրելն ու գործելը դժվարություններ առաջացրեց ամբողջ կյանքի ընթացքում:

Բայց նա չէր վախենում արտահայտել իր կարծիքը, իրեն միշտ հպարտ ու համարձակ էր պահում: Գրողը վարում էր այդ ժամանակաշրջանի համար անընդունելի կենցաղ. սիրում էր հագնել տղամարդու կոստյում ու հաճախ էր լինում ժամանցի վայրերում:

Իսկ նրա ամենահայտնի գործը Ինդիանան մեծ իրարանցում առաջացրեց ու ապահովեց հեղինակի մուտքը կին գրողների պանթեոն:

2. Վիրջինիա Վուլֆը- «Քո սենյակը» (1929)

Անգլիացի գրող, հրապարակախոս, գրաքննադատ ու ֆեմինիստ Վերջինիա Վուլֆը կանանց իրավունքների համար պայքարող առաջամարտիկներից մեկն է:

19-րդ դարում ծնված գրողը անցավ ժամանակաշրջանի բոլոր դժվարությունների միջով: Բոլոր այդ փորձություններն ու դժվարությունները տեղ գտան նրա գրական գործերում:

«Քո սենյակը» գործում հեղինակը կարդում էր գրականության ու լրագրության ֆակուլտետի կանանց համար:

3.Սիմոնա դը Բովուարը – «Երկրորդ սեռ» (1949) 

Սիմոնե դե Բոուվարը մտավորականների շրջանում իկոնա էր համարվում: Փիլիսոփա, մտածող, սոցիոլոգ և գրող.  նա համատեղում էր այն ամենը, ինչը անցած դարում բնորոշ չէր կանանց:

Որոշ հետազոտողներ  կարծում են, որ ամուսնու` Ժան-Պոլ Սարտրի որոշ ստեղծագործությունների իրական հեղինակը հենց նա է: Որոշ գիտնականն էլ կապ չեն գտնում: Բայց մի փաստ մնում է անհերքելի. Դե Բոուարը և նրա սոցիալ-փիլիսոփայական գիրքը`  «Երկրորդ սեռը» խթանեց ֆեմինիզմի երկրորդ ալիքին: Այն նոր խթան հաղորդեց կանանց պայքարին: 

 Արփի Մուրադյան   

Սյուժետային պատմություններ, որոնք հեղինակը վերցրել է կյանքից

October 23, 2019

Ինչո՞ւ է էկրանից ընթերցանությունը «դանդաղեցնում» մեր ուղեղը

October 23, 2019