[YEREVANBOOKFEST] «Արևիկ» հրատարակչությունը ներկայացրել է Փիսոն վատ երազ է տեսնում» գիրքը

«Արևիկ» հրատարակչությունը Գրքի երևանյան երկրորդ փառատոնին է ներկայանում նոր ուսուցողական գրքերով:


«Փիսոն վատ երազ է տեսնում» գիրքը պայքարում է երեխաների վախերի դեմ: Հեղինակը Աննա Իսաբեկյանն է: Փիսոն ապրում է ծնողների հետ, ունի իր զարմանահրաշ աշխարհը, որտեղ զարմանում ու զայրանում է տարբեր երևույթների վրա, վախենում, ուրախանում ու երազում:
«Գիրքը շարունակական է լինելու: Փիսոն նոր հերոս է, որը կներկայացնի երեխաներին հաճախ հանդիպող խնդիրներ ու պատմություններ»,- նշեց «Արևիկ» հրատարակչության տնօրեն Սաբեթ Հովհաննիսյանը:
Մուրադյան Մանուշակը փաստեց, որ փառատոնի շրջանակում գիրքն արդեն մեծ հետաքրքրություն է առաջացրել. «Փիսոն հետաքրքիր ուսուցողական գիրք է: Այն կօգնի փոքրիկներին հաղթահարել իրենց վախերը, կպատասխանի երեխաներին հետաքրքրող «ինչո՞ւ» հարցերին: Փիսոն շարունակաբար կհայտնվի իր նոր պատմություններով, բացահայտումներով և ուրախություններով»:
«Արևիկ» հրատարակչությունը հիմնականում տպագրում է մանկական գրքեր: Հրատարակչության ամենաշատ վաճառված գրքերը Հովհաննես Թումանյանի և Հանս Քրիստիան Անդերսենի հեքիաթներն են, որոնք Arloopa հավելվածի միջոցով «կենդանանում են»: Տարվա ամենապահանջված գիրքը Լիլիթ Բոյամյանի թարգմանությամբ ամերիկյան հանրահայտ մանկագիր, ծաղրանկարիչ, մուլտիպլիկատոր Շել Սիլվերսթինի «Անձնվեր ծառը» նկարազարդումներով գիքրքն է:

[YerevanBookFest] Զանգակ հրատարակչության տարվա ամենապահանջված գիրքը «Հարի Փոթերն» է

December 4, 2018

Երևանի հանդեպ իմ սերը, ցավոք, միակողմանի էր. Ժան-Շա Թեքգյոզյան

December 4, 2018