Երիտասարդությունը Բայրոն չի ցիտում, բայց դա ոչինչ չի նշանակում

Ավագ սերունդները հաճախ են մեղադրում երիտասարդությանը, որ նրանք սմարթֆոնների էկրաններից աչք չեն կտրում և ընդհանրապես չեն կարդում:


Երիտասարդ բլոգեր Յուլյա Պետրովան կոտրում է բոլոր կարծրատիպերը, և ապացուցում, որ երիտասարդներն ընթերցում են, պարզապես դա անում են սմարթֆոնների միջոցով:

«21-րդ դարը կարծրատիպերը կոտրելու ժամանակաշրջան է: Հիմա բոլորը պայքարում են գենդերային ու ռասիստական անհավասարության և բռնության դեմ, սակայն երիտասարների իրավունքները ոչ ոք չի ցանկանում պաշտպանել: Հասարակությունը շարունակում է նորանոր միֆեր հորինել երիտասարդության մասին, որոնք սովորաբար նեգատիվ են լինում: Բայց ամենաանհանգստացնող միֆն այն է, որ երիտասարդությունը քիչ է կարդում:
Սկսենք այնտեղից, որ բոլոր ժամանակներում եղել են սովորող և չսովորող մարդիկ: Եթե ուզում եք ասել, որ 50, 100 կամ 1000 տարի առաջ բոլորը սովորել են, ապա դուք սխալվում եք: Գրքերի հետ էլ ամեն բան պարզ է. կան մարդիկ, որոնք սիրում են կարդալ, և մարդիկ, որոնք ոչ մի գրավիչ բան չեն տեսնում ընթերցանության մեջ:
Տատիկս ասում է. «Ես շատ քիչ եմ կարդում: Եվ դրա պատճառը ոչ միայն այն էր, որ այն ժամանակ գրքեր գրեթե չկային, այլև այն, որ ինձ դա չափազանց քիչ էր հետաքրքրում»:
Ես 16 տարեկան եմ, սովորում եմ սովորական դպրոցի 9-րդ դասարանում: Իմ շրջապատում շատերն են ընթերցում: Նրանք կարդում են, քննարկում միասին, կիսվում մեջբերումներով ու փոխանակվում գրքերով:
Այո, երիտասարդությունը Բայրոնին չի ցիտում, գիշերները չի անցկացնում գրադարաններում, Պուշկինն էլ ամենևին նրանց սիրելի գրողը չէ, բայց երիտասարդության մեջ հազվադեպ կարելի է հանդիպել չկարդացողների: Գուցե «Կապիտանի աղջիկը» արդեն մոռացված է, բայց հիմա ակտուալ է ժամանակակից գրականությունը: Ով է որ լինի` նկարիչ, մարզիկ, գիտնական թե բլոգեր` կարդում են բոլորը: Կարդալը մոդայիկ է ու պահանջված:
Գնացեք մետրո. յուրաքանչյուր երրորդ երիտասարդի ձեռքում գիրք կա, կամ էլ կարդում է էլեկտրոնային տարբերակով: Գրախանութները երբեք չեն դատարկվում: Էլեկտրոնային գրքերն ավելի էժան են, բայց տպագիր գրքերի պահանջարկն ավելի մեծ է. հաճախ դրանց համար հսկայական հերթ է գոյանում:
Մեղադրել երիտասարդությանը չընթերցելու համար` դատարկաբանություն է. մեր օրերի ամենամեծ միֆը երիտասարդության մասին:
Մենք կարդում ենք:
Անի Սողոյան

Ինչո՞ւ պետք է կարդալ դասականներին

July 9, 2019

Նարեկ Մալյանի նոր գիրքը՝ «Սրտերի թագուհին»

July 9, 2019