Յու Նեսբյոյի նոր գիրքը կհրատարակվի այս տարի 

Նորվեգացի գրող Յու Նեսբյոյի երկրպագուները ցնծության մեջ են: 2020-ին հեղինակը իր ընթերցողներին կներկայացնի նոր թրիլլեր:


Հայտնի է, որ նոր վեպը կկոչվի  The Kingdom («Թագավորությունը»). Սա գործ է, որը չի մտնում  Յու Նեսբյոյի գրած նախկին շարքերի մեջ:

Նոր գրքում գործողությունները կծավալվեն  փոքրիկ քաղաքում, որտեղ ամեն բնակիչ ունի իր տհաճ գաղտնիքը: Վեպի գլխավոր հերոսը ապրում է մենության մեջ՝ Նորվեգիայի լեռներում: Բայց նրա կյանքը գլխիվայր շրջվում է, երբ մի օր հայտնվում է  ավելի հաջողակ, պայծառ ու գրավիչ նրա երիտասարդ եղբայրը՝ իր երիտասարդ հարսնացուի հետ: Սակայն շուտով պարզվում է, որ առանձնասենյակի պահարանը լի է մութ գաղտնիքներով:

Յու Նեսբյոյի գիրքերը հայտնի են իրենց մռայլ, նյարդային մթնոլորտով և բազմաշերտ սյուժեով. կարելի է ասել՝ այդ ամենից ընթերցողի ուղեղը պայթում է: Բառացիորեն փչում է ընթերցողի ուղեղը: Այդպիսին կարելի է համարել Հարի Հոլլիի շարքում ներառված նրա բոլոր վեպերը:

Ընթերցողները անհամբեր սպասում են նոր գրքերի: Հաղորդվում է, որ Նորվեգիայում գրքի վաճառքը կսկսվի սեպտեմբերին: Մինչև տարեվեջ էլ հնարավոր է՝ գիրքը թարգմանվի ռուսերեն:

READRATE

Արփի Մուրադյան

«Կոշկավաճառը» բեսթսելլերը թարգմանվել է հայերեն

February 19, 2020

Ինչո՞ւ է Դեն Բրաունը գլխիվայր կախվում 

February 19, 2020