Բանաստեղծություններ պատերազմի մասին. Գոռ Եփրեմյան

***
Կայծակ, որոտ, ապրիլ ամիս,
Երբ թշնամին անհրավեր մեզ հյուր եկավ,
Խիզախ տղերքը պատին կանգնած,
Թշնամու հետ կռիվ տալով գետնին ընկան։
Հարյուրավոր մայրեր եկեղեցում աղոթելիս,
Տանը նստած ծնկի եկան։
Ա՜խ մայրեր, տուն են կանչում որդիներին
Ա՜խ ընկել էին տղերքն արդեն հայոց
Հողին, որ պահվել է միշտ արցունքով։
Ա՜խ մայրերը, որդիները, էլ չեն տեսնի իրար երբեք։
Ապրիլ ամիս, կայծա՛կ, որո՛տ,
Ընկան տղերք, հայող հողին վերք թողնելով ընկան տղերք։

***
Մայր իմ քնիր դու հանգիստ
Տղեդ զինվոր է
Հայոց բանակի հպարտ զինվոր է
Մայր իմ դու մի լալ, ամենը լավ է
Սահմանից այն կողմ թուլամորթ թուրքն է
Ով չունի արժեք, սրբություն, պատիվ։
Մամ ջան մի տղրիր, մենք միշտ ժպտում ենք դու լավ իմացի
Մեր իմ, այ մեր իմ
Կարոտել եմ քեզ, բայց պետք է սպասես
Չէ որ հայրենիքն ունի մեր կարիքը
Չէ որ մեր քույրերն պիտ երջանիկ լինեն

Չէ որ մեր բալեքը խաղալ էն ուզում
Չէ որ պապերը հողն են մշակում,
Իսկ մեր տատերը նրանց խնամում։
Չէ որ մեր հոր պես մենք էլ քաջարի, անվախ ու հպարտ
Կանգնած սահմանին, քշում ենք թուրքին հայոց բանակի

***
Որոտաց էլի երկինքը խրոխտ
ԵՎ ելավ էլի թշնամին ոտքի
Հողն է մեր ուզում դարերով պահված
Այն հողն է ուզում որտեղ արցունքով տղամարդ և
կինպաշտպան են կանգնած իրենց օջախին
Դղրդաց էլի երկինքը խրոխտ
ԵՎ հայ քաջերը կանգնեցին պոստին
Զենքերը ուսին որդիներն անվախ
Անդորրը դարձան հայոց աշխարհի
Ոմանք զոհվեցին, դասվելով անմեղ քաջերի ցանկին
Արյունով իրենց հողը սնեցին
Ոմանք էլ հիմա վախը մոռացած
Սահմանին կանգնած խիզախ կռվում են
Էլի դղրդաց երկինքը խրոխտ
Հայոց աշխարհին ոտքի հանելու
Սաստիկ պատժելու թշնամի թուրքին։

Հեղինակ՝ Գոռ Եփրեմյան

No description available.No description available.No description available.

Ինչո՞ւ էր Կապոտեն իրեն անվանում «հորիզոնական» գրող

January 28, 2021

Սոնա Վան. Բաց նամակ Տիգրան Մանսուրյանին

January 28, 2021