«Հոնկակուի» ժանրը Ճապոնիայում ձևավորվել է անցած դարի 20-ականներին:
Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո «Հոնկակուի» ժանրը ստացավ երկրորդ կյանք ու դուրս եկավ ճապոնական կղզիների սահմաններից: Այսպես կոչված «իրական» դետեկտիվը նախ հասավ Մեծ Բրիտանիա, ապա գրավեց Եվրոպան և Միացյալ Նահանգները, իսկ այժմ տարածված է նաև Ռուսաստանում:
Ո՞րն է ճապոնական դետեկտիվի առանձնահատկությունը՝ մենք փորձում ենք պարզել Հոնկակու-դետեկտիվ շարքի առաջին գիրքի՝ «Տոկիոյի կենդանակերպի» օրինակով:
1.Ամենից առաջ՝ հանելուկ
Ի տարբերություն արևմտյան դետեկտիվ ավանդույթների, որտեղ հերոսներն ու նրանց փոխհարաբերությունները կարևոր դեր են խաղում, ճապոնական հոնկակու դետեկտիվը ամբողջովին հանելուկ է: Սա հանելուկի մասին գիրք չէ, այլ հանելուկ-գիրք:
2.Մշակութային խաբկանք
Այս ժանրի մշակութային արժեքը ոչ միայն այն է, որ դետեկտիվը առանձնահատուկ արժեք ունի ժանրի սիրահարների, այլև մշակույթով հետաքրքրվողների համար: Ժանրը հնարավորություն է տալիս մանրամասն «ծանոթանալ ծագող արևի երկրի» մշակութային առանձնահատկություններին: Գրքում ճշգրիտ նկարագրված են ճապոնական իրականությունն ու առօրյան:
3.Միստիցիզմ
Եթե արևմտյան դասատան դետեկտիվում միստիցիզմը օգտագործվում է որպես դիտարժանություն ապահովելու գործիք, ապա ճապոնական հոնկակուում ամեն ինչ շաղախված է միստիցիզմով: Օրինակ՝ ի տարբերություն կրիմինալիստ Շերլոկի, «Տոկիոյի Կենդանակերպի» հերոսը աստղաբան է:
4.Խաղ ընթերցողի համար
Ճապոնացիների հորինած շատ բաների նման այս դետեկստիվը ինքնազարգացման հնարավորություն է տալիս: Կարդալով ճապանական դետեկտիվները ընթերցողը ինքն է դառնում «հետախույզ, գլխավոր հերոս ու հանցագործություն բացահայտելու հնարավորություն է ունենում»:
Արփի Մուրադյան