«Ընթերցանության համար պայքարը դատապարտված է». Գալինա Յուզեֆովիչ

«Երբ երեխա էի, շատ էի կարդում, իսկ հիմա՝մեկ անգամ», – այսպիսի նախադասություններ մենք հաճախ ենք լսում:


Ժամանակակից մարդը անընդհատ զբաղված է, եթե ոչ աշխատանքով, ապա երեկոյան սոցիալական ցանցերով, զանգերով, հեռուստատեսային շոուներով: Ինչպե՞ս ժամանակ գտնել կարդալու համար, ի՞նչ է մեզ տալիս ընթերցանությունը: Ինչպե՞ս երեխայի ուշադրությունը հրավիրել ընթերցանության վրա, և արդյո՞ք կան գրքեր, որոնք բոլորը պետք է կարդան: 

Քչերը գիտեն, որ ընթերցասերները երջանիկ են լինում:

– Գալինա, հիմա շատերն են կարդում, բայց ոչ թե գրքեր, այլ Ֆեյսբուքյան գրառումները: Առավոտյան մենք առաջինը ստուգում ենք մեր անձնական էջերը, երեկոյան էլ միացնում ենք նոր հեռուստաշոու: Պե՞տք է ինչ-որ բան անել, ինչպե՞ս փոխենք այս երևույթը: 

– Ես կարծում եմ, որ միակ բանը, ինչը կարելի է և պետք է անի այս իրավիճակում յուրաքանչյուր մարդ, ում համար ընթերցանությունը կայնքի կարևոր մասն է կազմում, ներեցեք գործնական ոճիս համար, բայց պետք է ստեղծի ընթերցողի դրական կերպար:  

Ժամանակակից աշխարհում ընթերցանությունը «սուրբ» է: Բոլոր ծնողները ցանկանում են, որ իրենց երեխաները կարդան: Ընթերցող անձը ձևավորվում է խելացի, առաջադեմ և այսպիսի այլ հատկություններով: Եվ այն փաստը, որ ընթերցող մարդը երջանիկ է, նա հաճույք է ստանում այն ամենից, ինչով որ զբաղվում է, պատրաստ է կիսելու իր ուրախ գտածոները, օրինակ, որ կարդացել է այս կամ այն գիրքը և հիանալի էր: 

Ընթերցանության համար ցանկացած պայքար դատապարտված է: Անգամ ցուցադրումն էլ, որ դա հիանալի է, հետաքրքիր է, որ դա տալիս է երջանկություն և բերում է այնպիսի հույզեր, որոնք մենք չենք կարող ստանալ ուրիշ աղբյուրներից, քան ընթերցող մարդիկ:  

-Իսկ մենք ինչպե՞ս կարող ենք դա ցույց տալ:

– Մենք բոլորս ունենք սոցիալական ցանցեր, եթե անձնական էջերում մենք ոչ միայն գրենք, թե «Աերոֆլոտ» ավիոընկերությունը ինչպես է մեզ վիրավորել, կամ այն, մասին, ինչ մտածում ենք «Գահերի խաղ»-ի վերջին սեզոնի մասին, այլ նաև մեր կարդացած գրքերի, լավ կլինի: 

Ես դասավանդում եմ և հաճախ եմ իմ ուսանողներին հարցնում, թե ինչպե՞ս են նրանք իմանում X գրքի մասին: Հաճախ ասում են՝ ընկերներից, ծանոթներից կամ հարազատներից: Եվ եթե վիրտուալ տիրույթում կամ անձնական հաղորդակցման ընթացքում շատ տեղ հատկացնենք գրքերի մասին խոսակցություններին, հավանաբար այս ոլորտում մի բան կփոխվի: 

Եվս մեկ կարևոր բան. Ընթերցանությունը, որպես այդպիսին միայնության, չհանրայնացված գործընթաց է: Շատ մարդիկ ընթերցում են իրենք իրենց համար, անկյունում՝ լուռ և չգիտեն էլ, որ իրենց նման մարդիկ ապրում են իրենց կողքին: 

 

Պետք է մեր ուղեղին հասցնել հետևյալ բառակապակցությունները, որ, օրինակ՝ «Ես հիանալի եմ ինձ զգում, երբ ընթերցում եմ գրքեր» – այսպես մենք կստեղծենք մի միջավայր, որը տրամադրում է ընթերցանության:

 

Իմ ընկերը բացեց սրճարան «Ըմպում եմ սուրճ ու ընթերցում» անվամբ: Ես այնտեղ հավաքեցի գրքեր ոչ մեծ գրախանութի համար, շատ փոքր, բառացի՝ հարյուր գրքի համար: Ամիսը մեկ անգամ մենք հավաքվում ենք այնտեղ, ոչ թե հատուկ մշակութային ծրագրի համար, այլ պարզապես հավաքվում ենք գրքերի դարակաշարերի շուրջը, զրուցում և սուրճ խմում: Գալիս են շատ տարբեր մարդիկ, մեզ և անգամ միմյանց անծանոթ: Եվ պարզվում է, որ միայնակ չեն, նրանք, ովքեր կարդում են նույն գիրքը: Այդ միջավայրը ստեղծում է ջերմ, հարմարավետ մթնոլորտ, որը դժվար է համեմատել որևէ բանի հետ:

– Նիլ Գայմանն ասում է, որ ընթերցանությունը առաջացնում է կարեկցանք: Ընթերցանությունը հատո՞ւկ է: Արդյո՞ք մենք փոխվում ենք, երբ մենք հրաժարվում ենք կարդալ հանուն որևէ այլ հանգստի  («Ես կարդում էի երեխա ժամանակ, բայց հիմա ժամանակ չունեմ»):

_Չեմ կարող ասել, որ կարդացած մարդը ավելի լավն է, քան չկարդացածը: Ես շատ կցանկանայի ասել, որ` այո, մենք այնքան քնքուշ, զգայուն և հատուկ մարդիկ ենք, իսկ մնացածը՝ ոչ: Բայց, ցավոք, ես տարբերություն չեմ զգում: Այլ բան է, որ ընթերցանությունը, միանշանակ, ավելացնում է կարեկցանքը, նույնը կարելի է ասել արվեստի հետ կապված՝ կինո, նկարչություն, թատրոն, հեռուստաշոուներ: 

Ես կխուսափեի մտածել, որ կարդալը, ինչպես հիմա են ասում ինքնակրթություն է: «Կարդացեք և կդառնաք ավելի լավը», պետք է խոստովանեմ, որ այս մոտեցումը ինձ այդքան էլ դուր չի գալիս: 

Պարզապես կարևոր է հասկանալ, որ ցանկացած «քառակուսիից» դուրս բան, ցանկացած մտածողություն, ինչը քեզ չի վերաբերում, ձեր աշխարհի տարրը չէ, մարդուն դարձնում է ոչ միայն ավելի լավը, այլ նաև ավելի խորը: Այս հարցում կարդալը օգնում է: Օգտակար է օրվա ընթացքում մի քանի րոպե չմտածել առօրյա հոգսերի մասին, որը զբաղեցնում է մեր օրվա 90% և անցնել միանգամայն այլ բանի՝ տարօրինակ, անսպասելի: Կրկնում եմ՝ ընթերցելը մեզ չի դարձնի ավելի բարոյական, մաքուր, ավելի առաքինի, բայց մեզ կդարձնի ավելի հետաքրքիր, անգամ ինքներս մեզ համար: 

Ինչպե՞ս է գրականությունը խոսում տրավմաների մասին: 

– «Ինչի մասին են ասում բեսթսելլերները» գրքում, ասվում էր, որ գրականությունը ամբողջ աշխարհում դարձել է տրավմաները փրկելու միջոց, հետևաբար մենք ունենք այդպիսի պատմական վեպ: Այս միտումը շարունակվո՞ւմ է: Ի՞նչ են ասում մեր մասին, մեր ընտրած գրքերը: 

Ռուս գրականությունը, ցավոք, շատ փոքր է: Դժվար է որևէ եզրակացություն անել՝ ելնելով մեր ընտրած գրքերից: Սա ոչ ներկայացուցչական նմուշ է: Ռուս ընթերցողը, ինչպես և մնացած ընթերցողները առաջնորդվում են մի պարզ սկզբունքով, որը ձևակերպված է «Վարպետը և Մարգարիտան» գրքում. «Кароши люблю, плохой — нет» Հիշո՞ւմ եք այն տեսարանը, երբ հերոսներից մեկը գնում է Թորգսին՝ ներկայանալով արտասահմանցի: Ահա մենք այդպիսին ենք:

Ռուս ընթերցողը ցանկանում է ընթերցել լավ գրքեր: Դա նշանակում է ոչ տափակ, ոչ հիմար լավ գրվածքներ՝ հմայիչ հերոսներով և լավ պատմություններով: Նրանց խնդրանքները համընդհանուր են լինում, ռուս գրականությունը միշտ չէ, որ համապատասխանում է: Այն շատ կոմպակտ է և չի համապատասխանում երկրի չափին և հարցումների մակարդակին: Երկիրը մեծ է, իսկ գրականությունը փոքր, գոնե ժամանակակից: Նույնիսկ դասական գրականությունը շատ հրաշալի է, բայց այդքան էլ մեծ չէ: Եթե մենք սկսենք թվարկել անգլիացի գրողներին, գոնե, միայն 19-րդ դարի, մենք կհոգնենք: Եվ նույն ժամանակահատվածում ռուսներին հաշվելու համար մենք ունենք երկու ձեռքի և մեկ ոտքի բավարար մատներ: 

Վերադառնամ Ձեր հարցին, ներեցեք, պարզապես ինձ համար ցավալի է ռուս գրողների սակավության հարցը: Կոլեկտիվ և անհատական տրավմաները ընկալելու և իմաստավորելու հարցում օգնությունը գրականության և արվեստի կարևորագույն հատկանիշներից մեկն է: 

Ոչ ոք չի ցանկանում կարդալ գրքեր այն մասին, թե ինչպես են լավ մարդիկ ունեցել լավ կյանք, ինչպես են նրանք ապրել հարյուր տարի և մահացել են նույն օրը՝ իրենց սիրելիի հետ:Գրականությունը սնվում է դրամայից, վեճերից, վնասվածքներից:

Հետևաբար մեր փոքրիկ գրականությունում գրքերի մեծ տոկոս կան, որոնք ինչ-որ կերպ աշխատում են այդ ուղղությամբ: 

Մեր երկրում կա մի առանձնահատկություն, որը կապված է կոլեկտիվ տրավմաների հետ: Ի դեպ, նույն առանձնահատկությունը կա Իսրայելի գրականության մեջ և ընդհանրապես Հրեական գրականության մեջ բառի լայն իմաստով: Այնպես, ինչպես մերը 20-րդ դարում հրեա ժողովուրդը տարել է համաշխարհային տրավմա: Նա, ինչպես և մեր գրականությունը խոսելու բան ունի: 

Մենք բոլորս ունենք գլոբալ տրավմա, որը պատահել է մեզ ՝ որպես համայնք, որպես ժողովուրդ, անցած 100 տարվա ընթացքում ՝ հեղափոխություն, քաղաքացիական պատերազմ, բռնաճնշում, Հայրենական մեծ պատերազմ, լճացում, ցնցող 90-ականներ…Եվ դա դժվար թե պետք է խուսափել:

Բայց ինձ թվում է, որ ապրելու այս վեկտորը, այժմ փոքր-ինչ տեղափոխվում է կոլեկտիվ տրավմաներից դեպի անձնական, անհատական, մարդկային տրավման, որը, ընդհանուր առմամբ, բոլորն ունեն: Համաշխարհային ամբողջ գրականությունում այժմ գերակշռում է դա, և ռուս գրականությունը նույնպես սկսում է հետաքրքրություն ցուցաբերել այդ հարցով:

Սա, այսպես ասած, ճոճանակ երևույթն է: Ժամանակին հավաքական փորձը մեզ համար ավելի կարևոր էր, հետո միանգամից այն դարձավ անձնական: Հիմա, իմ կարծիքով, ճոճանակը տեղափոխվել է դեպի անձնականի դաշտը: Սա չի նշանակում, որ մի քանի տարի հետո կամ մի քանի տասնամյակ անց գլոբալ թեմաների կողմը չի գա: 

– Ո՞ր օրինակներն են դա հաստատում:

– Օրինակ՝ 2018 թվականին շատ մարդիկ կարդում և քննարկում էին «Калечина-Малечина» գիրքը: Այն գլոբալ թրենդ էր: Սա պատմություն է դժբախտ, դժվար, ցավոտ մանկության: 

Եվգենի Վոդոլազկինի «Брисбен» վեպը անձնական պատմության մասին է `մեծանալ, փչացած դարաշրջաններ, անձնական կյանքի հանրայնացման և համբավին անցնելու ճգնաժամ: Եթե նույն Վոդոլազկինը «Авиатор»-ը կառուցել է հավաքական տրավմայի, դժբախտության և անհանգստության մթնոլորտում, ապա «Брисбен» գործում շարժվում է դեպի ներս, դեպի անհատ:

Դմիտրի Գլուխովսկու 2017-ի «Текст» հիանալի վեպ է. Կան սոցիալական խնդիրների մասին կարևոր խոսակցություններ, բայց, նախևառաջ, սա մարդկային հոգու պատմություն է: Սոցիալական թշվառությունը դառնում է անձնական տրավման և դրա միջոցով է ներկայացվում:

Կամ Քսենյա Բուկշայի հիանալի գիրքը ՝ «Открывается внутрь»: Ինձ համար սա անցյալ տարվա լավագույն գիրքն է, որն ամբողջությամբ կառուցված է ուժեղ անհատի պատմությունների վրա՝ առանց գլոբալիզացիայի և ընդհանրացման փորձերի:

– Գրական մրցանակների երկար և կարճ ցուցակներ: Պարտադի՞ր է սրանք կարդալը:

– Գրական մրցանակները, իմ կարծիքով 20-րդ դարի և 21-ի առաջին տասնամյակի երևույթ են, կամ եթե ցանկանում եք, ասեք՝ հուշ: Դրանց կարևորությունը նվազում է: Պատճառն այն է, որ մարդիկ դադարեցին պատասխանել բոլորին ուղղված ուղերձներին: Օրակարգն այսօր դառնում է ավելի ու ավելի մասնավոր, անհատական, ուստի յուրաքանչյուր մարդ այժմ ունի իր գրական մրցանակը:

Մրցանակների հիմնական նպատակը ընթերցողի վրա ազդելն է: Եվ նա դանդաղորեն կենտրոնանում է դրանց վրա: Ակնհայտ է, որ լավ գրական մրցանակը գրավում է: Վատը այն է, որ սպիտակ լույսի պես ընկնում է, բայց ոչնչի հետ կապ չունի:

Այժմ գրական մրցանակների կարճ և երկար ցուցակները կարող են օգտագործվել որպես նավիգացիայի լրացուցիչ գործիք, բայց հաստատ դրանք պարտադիր ընթերցանության համար չեն: Հիմա գրեթե ոչ ոք այդպես չի վերաբերվում: 

-Դրանք նե՞ղ շրջապատին են:

– Ոչ, ես ամենևին էլ նկատի չունեի, որ գրական մրցանակներն իրենց համար ինչ-որ «վեճ» են: Դրանք բոլորի համար բավականին լավն են, բայց ոչ «մաստրիդի» ցուցակներում: Դրանք մեզ պետք են, այսպես ասած, «նավիագացիայի» համար: 

-Կա՞ն արդյոք օրական կամ շաբաթական ընթերցանության սահման, որը մեզ կդարձնի ընթերցող:

– Կա մի մարդ, որի հետ ես բարեկամական կապեր ունեմ և շատ հպարտ եմ այդ հարցով: Խոսքը լոնդոնացի իմ ընկեր Լև Իվանովիչի հոր մասին է: Նա ծնվել է 1921-ին, հորը ճնշումների են ենթարկել, 20-ականներին սովամահ էր լինում, անցավ մի ամբողջ պատերազմ, նա լավագույն սպաներից է… և ընդհանրապես նա դարի մարդ է: Իր 98 տարում Լև Իվանովիչը նորմա ունի՝ օրական 50 էջ: Նա ասում է, որ այդ 50 էջերը թույլ են տալիս նրան միաժամանակ մարզել ուղեղը և սովորել նոր բաներ:

Անցյալ տարի ես եկել էի նրան այցելելու և Ալեքսեյ Իվանովին որպես նվեր բերեցի «Тобол» : Երկու հատոր, ընդհանուր 1400 էջ, Լև Իվանովիչը կարդաց երկու ամսում, քանի որ ուներ 50 օրվա նորմը: Եվ ես կարծում եմ, որ սա շատ խելամիտ մոտեցում է: Ես հարցրի, թե նա ինչքան ժամանակ է  այդպես ապրում: Նա պատասխանեց, որ չի հիշում այն ​​ժամանակը, երբ այլ կերպ էր ապրում: 98 տարեկան հասակում այս մարդը սովորում է անգլերեն, զբոսնում է փողոցով, մարմնամարզություն է անում, թոռների հետ ամեն օր խոսում է հեռախոսով, և՝ այո, օրական 50 էջ է կարդում: Սա շատ հիանալի օրինակ է, երբ ինձ հարցնում են, թե որքան կարդալ, ես անմիջապես հիշում եմ Լև Իվանովիչին: Քանի որ իրականում օրը 50 էջը այդքան էլ շատ չէ: Բայց բավական է, հանգիստ մնալու համար:

Դե, եթե լուրջ, որոշ չափանիշների գաղափարն ինձ մոտ չկա: 50 էջը լավ ուղեցույց է, բայց ոչ խիստ կանոն: Այն պահից երբ ընթերցանության ցանկացած պրակտիկա ՝ ուրախությունից, հաճույք ստանալուց վերածում եք ստանդարտների, դառնում է ապարդյուն: 

– Ի՞նչ անել, եթե ձեզ դուր է գալիս ժանրային գրականությունը: Օրիանկ՝  ես սիրում եմ գիտական ֆանտաստիկա: Նախկինում հավատում էի, որ սա լուրջ չէ, և իրական ընթերցողը գերադասում է բոլորովին այլ գրքեր … Թե՞ ժանրերն այլևս դեր չեն խաղում:

– Նորից ամեն ինչ գալիս է «ինչո՞ւ» հարցին: Ինչո՞ւ ենք մենք կարդում: Տատիկս ինտելեկտուալ կին էր: Եթե ​​նա կարևոր ինչ-որ բան էր կարդում, օրինակ՝ Сартра, իսկ հետո, երբ հերթի մեջ էր, կամ մետրոյի մեջ նա հպարտորեն ձեռքին էր պահում գիրքը: Նրա համար դա կարևոր էր, այն ձևավորեց էլ նրա հասարակական ինքնությունը: Բայց երբ տատիկս վերցրեց ինչ-որ անհեթեթություն, օրինակ ՝ «Анжелику», նա փաթաթեց թերթում, որպեսզի ոչ ոք չկարողանա տեսնել, թե ինչ է նա կարդում: Եթե ​​այս բնավորությունը ձեր մեջ կա, ուրեմն՝ այո, գուցե չպետք է ժամանակ վատնեք ժանրային գրականության վրա: Բայց եթե մենք կարդում ենք բավարարելու համար  որոշ ներքին կարիքներ, եթե մենք ունենք մեր սեփական օրակարգը և մեր ներքին ցանկությունը, ապա կարող եք կարդալ ինչ ուզում ենք:

Իմ կարծիքով, շատ կարևոր է, որ կարողանալ տարբեր բաներ կարդալ. վայելեք տարբեր ժանրեր և փորձեք տարբեր գրականություն: Եթե մարդ կարդում է Սթիվեն Քինգ, որը, իհարկե, հիանալի գրող է, դա ամենևին էլ հարց չէ: Բայց եթե նա երբեք որևէ այլ բան չի ուզում և Քինգի ստեղծագործությունից դուրս իրեն ոչ մի բան չի հետաքրքրում, դա հարցեր է առաջացնում:

Ինձ թվում է առողջ ընթերցանության ռազմավարությունը տարբեր ժանրի գրքեր կարդալն է:

«Հարմարավետության գոտուց դուրս եկեք» սարսափելի տերմին է, բայց երբեմն ընթերցողի համար օգտակար է անել հենց դա՝ ընդարձակել հորիզոնը:

Մի կողմից ես չեմ հասկանում որևէ խտրականություն ցանկացած տեսակի ժանրային գրականության նկատմամբ: Եվ մյուս կողմից կարծում եմ, որ լավ է հաճույք ստանալ տարբեր գրքերից: Այդ թվում բարդ, ոչ ժանրային:

– Պե՞տք է կեսից թողնել գիրքը, եթե այն մեզ դուր չի գալիս: 

– Երբեմն պատահում է, որ գիրքն անմիջապես դուր չի գալիս: Եթե մենք ինչ-որ պատճառ ունենք ենթադրելու, որ նա իսկապես արժանի է մեր ուշադրությանը, նա պարզապես անմիջապես «ներս չի մտել», ես կարծում եմ, որ մենք պետք է հնարավորություն տանք նրան: Եվ մեզանից յուրաքանչյուրը ինտուիտիվորեն միշտ գիտի, թե որտեղ է ավարտվում այդ հնարավորությունը: Որ պահին պարզ է դառնում, որ այլևս ոչ մի հետաքրքիր բան չի լինելու: Որքան շատ եք կարդում, այնքան ավելի արագ է դա տեղի ունենում: 

Երեք էջը ինձ բավական է, հասկանալու համար՝ գիրքը արժանի է իմ ուշադրությանը: Բայց ես հասկանում եմ, որ երեք էջն ընդհանրապես լուրջ չէ, ուստի պատրաստ եմ կարդալ 30-ը: Ոմանց համար դա կլինի 20, 50, 100 … Եթե մենք ունենք այս գրքի հետ կապված ակնկալիքներ և հույսեր, մենք դեռ պետք է մի փոքր համբերատար լինենք: Բայց ոչ ավելին, քան մեզ համար ֆիզիոլոգիապես ընդունելի ժամանակը:

– Ինտերնետում կան բազմաթիվ ցուցակներ՝ «10 գիրք, որոնք պետք է կարդալ մինչև 30 տարեկանը», «100 գիրք, որոնք պետք է կարդան բոլորը » և այլն: Գոյություն ունե՞ն գրքեր, որոնք բոլորն իսկապես պարտավոր են կարդալ:

– Իմ կարծիքով ՝ ոչ: Բայց սա ազնիվ պատասխան չէ:

Կան գրքեր, որոնք կազմում են մարդկային հիմնարար ընդհանրություններ: Քանի դեռ գոյություն ունի Ռուսաստանը, կարևոր է, որ նրա բնակիչները ունենան ինչ-որ ընդհանուր մշակույթ: Կամ այնքան ժամանակ, քանի դեռ գոյություն ունի եվրոպական քաղաքակրթությունը, կամ ավելի լայնորեն՝ համընդհանուր մարդկությունը:

Այս գրքերը, որոնք մեր ամենօրյա հաղորդակցության հիմքն են, առանց դրանց հասկանալու, բոլորիս համար էլ դժվար կլինի ապրել: Օրինակ ՝ «էքստելիմարմուս» բառը այնքան խորը մտավ մշակութային ենթատեքստ, որ մի մարդ, որը բոլորովին տեղյակ չլինի թեմայից իրեն տարօրինակ կթվա և կորած կզգա իրեն: Այդ գրքերը իրականում շատ քիչ են: Ռուսաստանում, զգալի մասն ընդգրկված է դպրոցի ուսումնական ծրագրում. Բոլորը գիտեն, թե ինչու է մահացել աղքատ Մումուն, և դա, հավանաբար, շատ կարևոր է: Ինտուիտիվորեն մենք բոլորս հասկանում ենք այս գրքերի ցուցակի կազմը, չնայած, որ այն, իհարկե, կտարբերվի՝ կախված սերնդից և բնակության վայրից:

Ցուցակից դուրս սկսվում է բացարձակ ազատության տարածքը: Եվ պահանջվող գրքեր չկան: Ի՞նչ է նշանակում «պարտադիր գրքեր» և ո՞ր տարիքում պետք է կարդալ դրանք: Ժամանակին խորապես հիասթափվեցի «Աննա Կարենինա» վեպից՝ այն կարդալով 15 տարեկանում: Ինձ թվաց, որ սա վեպ է հիմար մարդկանց մասին, որտեղ ամեն ինչ նորմալ կարող էր լինել, բայց իրենք փչացրին: Եվ այսպիսով, ես ցավ չզգացի նրանց համար, չկարեկցեցի նրանց և չհասկացա ինչի մասին էր խոսքը: 30 տարեկանում ​​կարդալուց հետո ես հասկացա, որ սա հիանալի գիրք է: Ո՞ր պահին էի ես ճիշտ: Եվ արդյո՞ք պետք էր ինձ մտնել այդ դժբախտ Աննա Կարենինայի կյանքի մեջ 15 տարեկանում: Չգիտեմ, Կարծում եմ ՝ ոչ:

Ես հավատում եմ, որ պարտադիր գրքերը այն գրքերն են, առանց որոնց մենք չենք կարդում մեր քաղաքակրթության համար ընդհանուր մշակութային կարևոր ծածկագրերը: Գուցե դուք պետք է իմանաք, թե ինչու է մահացել Մումուն, ով է Դոն Կիխոտը, և ինչու է տիկին Բովարիի կյանքը վատացել: Այս գրքերը քիչ են: Եվ կարիք չկա այդ հիմնարար գրքերից բացի ուրիշ ցուցակ ստեղծել:

Ինչպես գրավել երեխային ընթերցանությամբ:

– Ի՞նչ եք կարծում, դպրոցական գրականության ուսումնական ծրագիրը հնացած է: Ինչպե՞ս փոխեք այն` ավելացնելու համար:

– Հիմնական բանը, որ դուք պետք է իմանաք դպրոցի ուսումնական ծրագրի մասին, այն է, որ դրան ոչինչ ավելացնել պետք չէ: Դա ռետինե չէ: Մեր երկրում, և հիմա էլ, երեխաները պետք է մեկ ամսվա ընթացքում անցնեն «Պատերազմ և խաղաղություն»: Սա անտանելի բեռ է:

Երբ մարդիկ սկսում են ասել՝ «Եկեք ևս մի բան ավելացնենք դպրոցի ուսումնական ծրագրում», – հարց է ծագում` ի՞նչ ենք հանելու:

Քիչ մարդիկ պատրաստ են հանել, բոլորը ցանկանում են ևս մեկ բան ավելացնել: Սա կնշանակի, որ մեր երեխաները չեն անցնի դպրոցի ուսումնական պլանը, այլ կանցնեն դրանց կողքով:

Ռուսական դպրոցի գրականության ուսումնական ծրագիրը շատ վատը չէ: Բավականին մեծ տեղ է թողնում երեխաների ազատության համար: Կան պարտադիր տեքստեր. դրանք շատ քիչ են, կան պարտադիր հեղինակներ, ինչպես նաև պարտադիր թեմաներ, որոնք ուսուցիչը կարող է ընդհանուր առմամբ հասկանալ պետք է, թե՝ ոչ: Նա կարող է նույնիսկ անցնել Հարի Փոթերի թեման, և ոչ ոք նրան բառ չի ասի: Երկրորդ աշխարհամարտի թեմայով կարող է վերցնել Վասիլի Բիկկովը, կամ գուցե Էդուարդ Վերկինի «Облачный полк»-ը: Այս իմաստով ուսուցիչն ազատ է:

Բոլոր պահանջները դպրոցի ուսումնական ծրագրի՝ կապված ուսումնական գործընթացի կազմակերպման հետ: Ուսուցիչը շատ ծանրաբեռնված է: Նա աշխատում է երկու անգամ ավելին, քան միջինը սովորական մարդը: Այս իրավիճակում պարզ է, որ ինչ-որ մեկը պետք է ընտրի նոր, որոշակի դասի համար հատուկ գրքեր, նայել երեխաների աչքերի մեջ և փորձել գտնել մի բան, որը նրանց հետաքրքրում է: Եվ ինչ-որ մեկը՝  խոշտանգված, քշված և ծանրաբեռնված, երեխաների հետ կկարդա «Сына полка», որն այսօր տեխնիկապես անհնար է կարդալ, քանի որ այն հնացած է: Բայց ուսուցիչը սովոր է այս գրքին, և, հետևաբար, պատրաստ չէ որևէ բան փոխել:

Դպրոցական ուսումնական ծրագրին ինչ-որ բան ավելացնելու փոխարեն, դուք պետք է մտածեք այն մասին, թե ինչ կարելի է հանել գրականության ուսուցչի ուսերից, որ նա մի փոքր ավելի լավ զգա իրեն: Եվ հնարավորություն ուներ դասավանդելու այնպես, որ երեխաները լավ ընթերցանությունը զգան:

– Կասեի՞ք, որ ժամանակակից երեխաներին դժվար թե դուր գան այն գրքերը, որոնք մեզ են դուր եկել: Օրինակ ՝ նույն Ժյուլ Վերնը նրանց համար դինամիկ չի: Ինչպիսի՞ գրքեր են պետք:

– Ժամանակակից երեխաները, միջին հաշվով, ավելի լավ են մտնում մանկական գրականության մեջ, քան հները: Շատ պարզ պատճառով. Դա գրված էր նրանց համար: Սովետական ​​տարիներին կարդում էինք այնքան, ինչքան ուզում էինք: Մենք այլ զվարճանքներ չունեինք: Ժամանակակից երեխաներն այլ կերպ են ապրում: Նրանց ավելի լավ է նորը կարդալ, քան հինը: Սա չի նշանակում, որ հները ընդհանրապես լավը չեն. Որոշ երեխաների համար ինչ-որ բան վատ է, ինչ-որ բան լավ է: Ես գիտեմ երեխաներ, ովքեր այսօր խենթանում են Ժյուլ Վերնի համար, նրանք պարզապես ժամանակի ընթացքում քչացան:

Հիմա երեխաների ընթերցանությանը պետք է շատ ավելի անձնավորված վերաբերվել: Մենք բոլորս ունենք այն զգացողությունը, որ եթե մանկուց մենք ինչ-որ բան կարդացել և սիրել ենք, ապա իմ երեխային էլ դուր կգա: Դա այդպես չէ: Որոշ պարտադիր մանկական գրքերի գաղափարը անցյալի բան է:

Եթե ծնողը ցանկանում է, որ իր երեխան մեծանա որպես ընթերցող (սա, ի դեպ, բավականին վիճահարույց պահանջ է, եթե ինքը՝ ծնողը շատ չի կարդում), ապա այդ ուղղությամբ ջանքեր պետք է գործադրել: Եվ փորձեք երեխայի համար գտնել այն գրքերը, որոնք նրան հաճելի կլինեն, ոչ թե ծնողին: Եվ մեխանիկորեն մի՛ վերարտադրեք սեփական ճաշակը: 

Չեմ կարծում, որ այսօր մենք կարող ենք խոսել երեխաների համար պարտադիր գրքերի մասին: Կարևոր է հասկանալ, որ այսօրվա երեխան անզգուշորեն չի գնի այն հանդերձանքը, որը նրան կառաջարկեն ծնողները: Եվ եթե ծնողը ցանկանում է, որ երեխան կարդա, ապա նա պետք է փորձի ինչ-որ բան գտնել հատուկ երեխայի համար:

– Իսկ ինչպե՞ս է եղել Ձեզ հետ:

– Իմ երեխաները շատ տարբեր են: Երկու որդիս էլ կարդում են: Չնայած ինձ թվում է, որ նրանք շատ քիչ են կարդում: Ես վերահաշվարկեցի իմ ակնկալիքները, բայց ես կցանկանայի, որ նրանք 50 անգամ ավելին կարդային: Ամենափոքր որդիս ամռանը չորս գիրք է կարդացել: Դրանք լավ գրքեր են: 

Ես ոչ մի գաղտնի տեխնիկա չունեմ: Ես պարզապես իմ որդիներին առաջարկեցի մի բան, որը նրանց կարող է դուր գալ: Եվ նրանք չսպանվեցին, չհուսահատվեցին և չսկսեցին ջարդել: Հետաքրքրության կայծ տեսա և շարունակեցի: Երբեմն հարվածում եմ ճիշտ նշանակետին, երբեմն՝ ոչ:

Այժմ նրանք քիչ թե շատ սովորել են, թե ինչպես ընտրել ինքնուրույն գրքեր: Գոնե մեծս գիտի: Կրտսերս դեռ սովորում է: Նա դեռ բերում է գրքերի փունջը: Բայց, ընդհանուր առմամբ, ծնողի հիմնական խնդիրն է սովորեցնել մարդուն հաճույք ստանալ կարդալուց, ինքնուրույն գտնել այն, ինչ սիրում է: Մեծ տղայիս հետ հաղթաարել ենք այդ խնդիրը, կրտսերիս հետ՝ մասամբ: 

– Ի՞նչ գրքեր են սիրում ձեր որդիները:

– Մեծը 16 տարեկան է, նա պնդում է, որ իր սիրելի գրողը Իշիգուրոն է, որն, իհարկե, ինձ հաճույք է պատճառում: Բայց այժմ պատրաստվում ենք Իռլանդիա ուղևորության, նա կարդաց իմ պատանեկության սիրված գրքերից մեկը՝  իռլանդական ժողովրդական էպոսը ՝ «Похищение быка из Куальнге»: Կրտսերս 12 տարեկանում կարդում է Ֆրեդերիկ Բաքմանի երրորդ վեպը:

-Ինչու ենք մենք՝ մեծահասակներս, մեծ ոգևորությամբ կարդում  դեռահասների գրականությունը. Մանկապատանեկան ժանրը վերջին տարիներին անսովոր տարածված է դարձել: Մենք չե՞նք ուզում մեծանալ, թե՞ պատճառն այլ է:

– Ինձ թվում է, գրականությունը տարիքով չի բաժանվում: Սա պայմանական աստիճանակաչգում է: Ես վախենում եմ հիշել այն, ինչ կարդացել եմ 12 տարեկանում. Բոլոր համաշխարհային դասականները, որոնք ինձ համար բավականին հետաքրքիր էին: Մարդը կարդում է այն, ինչ անհրաժեշտ է: 

Կարծիք կա, որ գրականությունը բաժանված է տղամարդկանց և կանանց, ռուսական և արտասահմանյան, մեծահասակների և երեխաների, դետեկտիվ պատմությունների և գիտական ֆանտաստիկայի… Ինձ թվում է՝ սա ահավոր պահպանողական, հնացած տեսակետ է: Գրականությունը հիմա բաժանված է երկու մասի՝ այն, ինչ հիմա է մեզ պետք, և այն, ինչը դեռ պետք չէ: Եվ եթե ինչ-որ մեկը հիմա կարիք ունի մանկական գրքերի. շատ լավ:

Բայց ևս մեկ անգամ կրկնում եմ այս գաղափարը, քանի որ ինձ թվում է՝ կարևոր է . Եթե մարդը վերջին քսան տարվա ընթացքում մի ժանրում է ընթերցում և դրանից այն կողմ չի անցնում, ապա ինձ թվում է, որ ինքն իրեն թալանում է, և իրեն զրկում հաճույքից, օգուտից, որը կարելի է ձեռք բերել կարդալիս: Միշտ էլ արժե փորձել նոր բան:

 

Ալլա Դավթյան

Ճապոնական դետեկտիվի 4 առանձնահատկությունները

August 15, 2019

Կին, որը փոխեց գրական քարտեզի գույնը

August 15, 2019