5 գիրք, որը պետք է կարդալ ձմեռային արձակուրդների ընթացքում. Բիլ Գեյթսի խորհուրդները

Բիլ Գեյթսը իր բլոգում հրապարակել է տեսանյութ: Նա առանձնացնում է 5 գիրք, որոնք արժե կարդալ ձմռանը՝ 2020-ը լավ տրամադրությամբ դիմավորելու համար: 


Ամփոփելով գրական արդյունքները՝ Բիլ Գեյթսը հավելել է, որ այս տարի ընտրել է ավելի շատ գեղարվեստական գրքեր. 

«Դա մտածված չի եղել, բայց, ինձ թվում է՝ ես տարվում էի պատմություններով, որոնք ինձ թույլ էին տալիս ուսումնասիրել մեկ այլ աշխարհ»,- ասաց Գեյթսը՝ ավելացնելով, որ նախատեսում է մինչև տարեվերջ ավարտել Դեյվիդ Միթչլի «Cloud Atlas»-ի ընթերցումը:

Ստորև ներկայացված է Բիլ Գեյթսի ներկայացրած գրքերի ցանկը:

1.Թոյար Ջոնս «An American Marriage»

«Աղջիկս խորհուրդ տվեց կարդալ այս գիրքը: Այն պատմում է սևամորթ ամուսինների մասին, որոնք ապրում են երկրի հարավում: Նրանք բաժանվում են սարսափելի անարդարության պատճառով: Ջոնսը այնքան լավ հեղինակ է, որը Ձեզ ստիպում է կարեկցել վեպի գլխավոր հերոսներին: Բարդ թեմա է, որը ստիպում է երկար մտածել»:

2. Ջիլ Լեպոր «These Truths»

«Լեպորը իր վերջին գրքում, կարծես, անհնարինն է արել. Նա լուսաբանում է Միացյալ Նահանգների ամբողջ պատմությունը ընդամենը 800 էջով: Նա գիտակցված ընտրություն կատարեց՝ հօգուտ պատմվածքի, կենտրոնում տարբեր տեսակետներ են, ու արդյունքը՝ Ամերիկայի պատմությունն է: Նույնիսկ եթե դուք շատ բան եք կարդացել ԱՄՆ պատմության մասին, ես համոզված եմ, որ «այս ճշմարտություններից» նոր բան կսովորեք:

3. Վացլավ Սմիլ «Growth»

«Երբ լսեցի, որ իմ սիրելի հեղինակներից մեկը նոր գրքի վրա է աշխատում, անհամբեր սպասում էի, որ վերցնեմ: (Երկու տարի առաջ ես արդեն գրել էի, որ անհամբեր սպասում եմ Սմիլի նոր գրքին այնպես, ինչպես որոշ մարդիկ սպասում են «Star Wars»-ի հաջորդ հատվածին): Նոր գիրքն ինձ չհիասթափեցրեց: «Ես չեմ կարող համաձայնել այն ամենի հետ, ինչ ասում է Սմիլը, բայց նա շարունակում է մնալ լավագույն մտածողներից մեկը, ովքեր փաստում են անցյալը և տեսնում են ապագայի մեծ պատկերը»:

4. Դիանա Թավեններ «Prepared»

«Ցանկացած ծնող գիտի, որ երեխաներին դպրոցից հետո կյանքի պատրաստելը երկար և երբեմն դժվար ճանապարհորդություն է: Թավենները, որը ստեղծել է երկրի լավագույն դպրոցների ցանցը, մի օգտակար ուղեցույց է գրել, թե ինչպես կարելի է կատարել այդ գործընթացը հնարավորինս սահուն և արդյունավետ: Գրքում հեղինակը խոսում է այն մասին, թե ինչպե՞ս պետք է երեխաներին սովորեցնել գնալ քոլեջ ու ինչպե՞ս ապրել արժանապատիվ կյանքով»:

5. Մեթյու Ուոքեր «Why We Sleep»

«Այս տարի ես կարդացի մի քանի հիանալի գրքեր մարդկային վարքագծերի մասին, և սա ամենահետաքրքիր և խորը աշխատանքներից մեկն էր: Բոլորը գիտեն, որ առողջ քունը կարևոր է, բայց ո՞րն է առողջ քունը, ինչպե՞ս կարելի է հասնել դրան: Ուոքերը համոզեց ինձ այս հարցում փոխել իմ սովորությունները: Եթե գալիք տարում որոշել եք մտածել Ձեր առողջության մասին, ապա «Why We Sleep» գիրքը հիանալի օգնական կլինի»:

 

Ալլա Դավթյան

Գրեգորի Դիլի «Բրենդի հեղափոխություն» գիրքը՝ հայերեն

December 16, 2019

Սեփական փորձով` երջանիկ լինելու մասին

December 16, 2019