1. Կարդալուց առաջ, պատասխանեք այս հարցերին.
Որևէ գիրք կարդալուց առաջ պետք է նախապես պատկերացնել, թե ինչի մասին է գիրքը: Մինչև կարդալը պատասխանեք 3 պարզ հարցի. -Ի՞նչ գիտեք գրքի մասին: -Ի՞նչ եք ցանկանում իմանալ: -Հետաքրքիր կլիներ, եթե… Այս հարցերը կօգնեն ճիշտ կողմնորոշվել ու հստակ պատկերացում կազմել գրքի մասին և ամենակարևորը` կօգնեն գրքից ինչ-որ բան սովորել: |
2. Կարդալիս պատասխանեք մի քանի հարցի.
Գիրք կարդալիս փոքրիկ ընդմիջումներ տալն օգնում է կարդացածն ավելի ամրապնդել: Պատասխանեք այս հարցերին. – Հետաքրքի՞ր է: – Ի՞նչ հասկացաք: – Ի՞նչ նկատի ուներ հեղինակը… – Պե՞տք է շարունակել կարդալ` ավելին իմանալու համար: Այս հարցերին պատասխանելով համառոտ կամփոփեք կարդացածը, հստակ կպատկերացնեք` է՞լ ինչ է հետաքրքրում, և ինչ է պետք իմանալ: |
3. Երկար կարդալուց հետո երկար դադար առեք.
Վստահ եղեք, որ լիովին հասկացել եք` ինչ նկատի ուներ հեղինակը, երկար կարդալուց պետք է ընդմիջել ու անել հետևյալը. – Մտածեք և հասկացեք` ո՞րն է գրքի իմաստը: – Կարդացածը բաժանեք հատվածների ու փորձեք առանձնացնել կարևոր մտքերը: – Փնտրեք այն բառերի բացատրությունը, որոնք լավ չեք հասկացել: – Կարդացածը համառոտ շարադրեք: Այս քայլերը կօգնեն լիարժեք ամփոփել կարդացածն ու շարժվել առաջ: |
4. Ազատություն տվեք երևակայությանը.
Կարդացածն ամրապնդելու համար կարևոր է պատկերացնել այն, ինչ կարդում եք: – Մտքում պատկերացրեք կարդացածը: – Ի՞նչ տեսք կունենային հերոսները, եթե իրական լինեին: Սա ոչ միայն կօգնի հիշել կարդացածը, այլև հիշել կերպարների ու դեպքերի մանրամասները: |
5. Կարդալիս նշումներ արեք.
Նշումները կարևոր մտքերը չմոռանալու լավագույն միջոցն են: – Ձեր կարծիքով, ո՞րն է գրքի իմաստը: – Ի՞նչպես կվերնագրեք գիրքը: – Կարդալիս աչքի անցկացրեք նշումները, փոփոխեք ու ավելացրեք նորերը: |