Աշնանը ընթերցանության համար գիրք ընտրելու 5 եղանակ

Չորս լավ և մեկ շահեկան խորհուրդ լավ գիրք ընտրելու համար:


«Ո՞ր գիրքը կարդալ». Այս հարցը կարող է բավականին ցավոտ լինել: Գրախանութներում տասնյակ գրքեր են շարված, մեկը մեկից գեղեցիկ և գունազարդ շապիկներով: Իսկ ի՞նչ է այդ շապիկների տակ: Ըստ ծանոթագրությունների ամենալավ ու հետաքրքիր պատմություններն այդ գրքում են և գիրքը լավագույնների շարքում է:

Ինչպե՞ս ընտրել այնպիսի գիրք, որպեսզի չցանկանաք տասը էջ կարդալուց հետո նվիրել մոտակա գրադարանին: Ահա 5 եղանակ.

  1. Ուշադրություն դարձրեք ֆիլմերի տարբերակին: Հազվադեմ են ֆիլմեր նկարվում անհետաքրքիր գրքերի հիման վրա:
  2. Հարցրեք ձեր ընկերներին՝ ինչ են նրանք հիմա կարդում: Կարող եք հարց տալ Whatsapp-ի անսպառ զրույցների բաժնում կամ գրառում կատարել Facebook-ում ու Instagram-ում: Մի շարք խորհորդներից գուցե մի քանիսը խելամիտ լինեն:
  3. Կարդացեք գրքի մասին քննադատությունները:
  4. Հիշեք վերջին գործը, որը Ձեզ իսկապես դուր է եկել, և ընտրեք գիրք նույն հրատարակչից ու նույն շարքից:
  5. Միշտ չէ, որ լավագույն վաճառված գիրքը համապատասխանում է գրքի որակին:

 

Ալլա Դավթյան

Ի՞նչ  կարդալ այս աշնանը

October 1, 2019

Ոչ, Հեմինգուեյը չի գրել «6 բառանոց» հայտնի պատմությունը

October 1, 2019