Ամերիկացի հայտնի ռեժիսոր Ռիդլի Սքոթը կնկարահանի ֆիլմ՝ «Sapiens» գրքի հիման վրա

Ինչպե՞ս մարդիկ դարձան մոլորակի գլխավոր բնակիչները: Գրող Յուվալ Հարարին առաջարկում է մի քանի հարյուր հազար տարի հետ գնալ և ամեն ինչ ուսումնասիրել ամենասկզբից: 


 Հայտնի անգլիացի ռեժիսոր Ռիդլի Սքոթն ու օսկարակիր վավերագրող Ազիֆ Կապադիան որոշել են իսրայելցի գրող Յուվալ Նոյ Հարարիի համաշխարհային բեսթսելլեր դարձած «Sapiens: A Brief History of Humankind» գիրքը ֆիլմի վերածել:

Հարարիի նոն-ֆիքշն ժանրի գիրքն այն մասին է, թե ինչպես հարյուր հազար տարի առաջ  Homo sapiens-ը դարձավ երկրի իշխողն ու էկոհամակարգի մղձավանջը: Նա գրում է. «Մարդկային տեսակներից և ոչ մեկի մտքով անգամ չէր անցի, որ մի օր ոտք կդնեն Լուսնի վրա, կկիսեն ատոմները, կփոփոխեն գեները ու կգրեն պատմական գրքեր»: Հարարին ներկայացնում է մարդու զարգացման բոլոր կարևոր փուլերը` բաց չթողնելով ոչ մի մանրուք: Այս գիրքը նման է դոկումենտալ ֆիլմի, որը ներկայացնում է աշխարհը` սկզբից մինչև մեր օրեր:   

Կապադիայի կարծիքով այս գիրքը փոխում է աշխարհի մասին մարդկանց պատկերացումները. «Մենք պետք է այնպես անենք, որ պահպանենք նույն զգացողությունը նաև ֆիլմում: Պետք է ցույց տանք` ովքե՞ր ենք մենք, որտեղի՞ց ենք եկել և ո՞ւր ենք գնում»: Սքոթը լրացնում է. «Ես ու Ազիֆը երկար տարիներ հետաքրքիր պատմություն էինք փնտրում, որ համագործակցենք: «Sapiens»-ը պատմական մեծ նշանակություն ունեցող գիրք է և ունի այն բոլոր կարևոր էլեմենտները, որոնք մենք փնտրում էինք»: 

Երուսաղեմի հրեական համալսարանի պրոֆեսոր Յուվալ Հարարին համաձայնեց համագործակցել. «Երբ ստացա առաջարկը միանգամից համաձայնեցի: Մեր նպատակը գիտությունը, արձակը, պատմությունն ու դրաման միաձուլելն է: Այն մարդկային տեսակների մասին յուրահատուկ ճանապարհորդություն է. ինչպե՞ս մարդը հասարակ կենդանուց հասավ աստվածացման մակարդակի»: 

«Sapiens»-ը հրատարակվեց 2011-ին և վաճառվեց մոտ 8 միլիոն օրինակով և դարձավ համաշխարհային բեսթսելլեր: Այն ընթերցել են Բիլ Գեյթսը, Օբաման, Ցուկերբերգը: 

Ի՞նչ է նշանակում Բուքեր ստանալ և ի՞նչ է փոխվում դրանից հետո գրողի կյանքում. պատմում են մրցանակակիրները

July 31, 2018

Ամերիկյան նոր բեսթսելլեր՝ «Բամբասանք». հեղինակ Լեսլի Կարան՝ վեպի ստեղծման մասին

July 31, 2018