Ամերիկյան «The Strand» ամսագիրն առաջին անգամ կհրապարակի Էռնեստ Հեմինգուեյի նախկինում երբևէ չհրապարակված ստեղծագործությունը:
Հեմինգուեյն այն գրել է 1956-ին: Այս պատմվածքի մասին քչերը գիտեին, այն կոչվում է «A Room on the Garden Side»:
«The Strand» ամսագիրը Հեմինգույեի պատմվածքը կտպագրի իր 55-րդ համարում: Սա մեկն է այն 5 պատմվածքներից, որոնք Հեմինգուեյը գրել էր 1956-ին: Պատմվածքներից միայն «The Cross Roads»-ն էր հրապարակվել: The Strand-ի 55-րդ համարից հետո կմնա 3 չհրապարակված պատմվածք`« Indian Country and the White Army», «The Monument» և «The Bubble Reputation»:
Պատմվածքում գործողություններն ընթանում են «Ritz» հյուրանոցում, որը Հեմինգուեյի սիրելի վայրերից մեկն էր: «Եվ ծագում է արևը» վեպի տպագրվելուց հետո «Ռիտց» և «Հեմինգուեյ» բառերը կարծես հոմինշներ դարձան: Սա հենց այն գիրքն է, որը Հեմինգուեյին մեծ ճանաչում բերեց: «Երբ սկսում եմ մտածել դրախտում կյանքի մասին, երևակայությունս ինձ դեպի «Ռիտց» է տանում». գրում է Հեմինգուեյը:
Հայտնի «Bloody Mary» կոկտեյլը առաջին անգամ պատրաստվել է «Ռիտց»-ում` հատուկ Հեմինգուեյի համար: Բժիշկները նրան արգելել էին ալկոհոլ օգտագործել, իսկ նրա չորրորդ կին` Մերի Ուելշը, խստորեն հետևում էր, որ ամուսինը հետևի առողջությանը: Հենց դրա համար «Ռիտց»-ի բարմենը հատուկ Հեմինգուեյի համար պատրաստեց «Bloody Mary» կոկտեյլը, որը խմելուց հետո շնչառությունը մաքուր է մնում: Կոկտեյլը կոչվեց նրա կնոջ անունով` «Bloody Mary»: