Հիտլերի Mein Kampf-ը Եվրոպայում բեսթսելլեր է. ինչո՞ւ է այդպես

newmag-ը պատմում է` ինչու են եվրոպացիները սիրում սուրբծննդյան տոներին միմյանց նվիրել նացիստական գաղափարախոսության հիմնաքար Ադոլֆ Հիտլերի «Իմ պայքարը» ինքնակենսագրական գիրքը:


Եվրոպայում այս տարի էլ սուրբծննդյան տոների ամենատարածված  նվերների ցանկում է Ադոլֆ Հիտլերի «Իմ պայքարը» գիրքը: Ինքնակենսագրական տարրերով համեմված Mein Kampf-ն ուրվագծում է նացիոնալ-սոցիալզիմի գաղափարախոսությունը: 92 տարի առաջ  գրախանութներում  հայտնվելուց հետո` 60 դոլար արժողությամբ գիրքը վաճառվեց 85.000 օրինակով: 2,000 էջից բաղկացած երկհատորյակը, ըստ BBC-ի, անցած տարվա ապրիլին Der Spiegel ամսագրի ոչ գեղարվեստական գրքերի ցանկում թիվ մեկ բեսթսելլերն է ճանաչվել:

Անցած դարի  30-ականներին գրքի վաճառքը գերազանցել է 12 մլն. օրինակը: Հիտլերի պայքարը Երկրորդ աշխարհամարտից հետո առաջին անգամ վերահրատարակվեց ու վաճառքում հայտնվեց 2015 ի վերջին` գրքի յոթանասուն տարվա հեղինակային իրավունքը լրանալուց հետո:

Ներկայումս գրքի վաճառքի հաջողությունը համընկնում է Եվրոպայում առկա ներքաղաքական և միգրացիոն ճգնաժամով և արտացոլում է հանրության աճող զանգվածի աջակցությունը՝ «Գերմանիայի համար այլընտրանք» և Ավստրիայի «Ազատություն՚» կուսակցություններին, որոնք պարտվեցին դեկտեմբերին անցկացված նախագահական ընտրություններում:

Քաղաքագիտության և նացիոնալիզմի հարցերով փորձագետները  գտնում են, որ գրքի հանդեպ հետաքրքրությունը գուցե ինչ-որ կերպ պայմանավորված է Եվրոպայի միգրացիոն ճգնաժամով ու աճող ազգայնամոլական դրսևորումներով, սակայն հետաքրքրությունը հիմնականում գիտական բնույթ ունի եւ գրքում արտացոլված գաղափարները չեն վայելում հասարակության լայն զանգվածների աջակցությունը։

Ի՞նչ կարդալ, և ինչը` ոչ

April 29, 2018

Գրքեր, որոնք սովորեցնում են երբեք չհանձնվել

April 29, 2018