Ամաչում եմ, որ այդքան քիչ եմ կարդում. Անաստասիա Զավոզովա

Չեմ կարող ասել, որ ընթերցանությանս կառուցվածքային սահմանները որոշվում են դրա «աշխատանքային» կամ «ոչ աշխատանքային» լինելով:


Ընդհակառակը, բախտս բերել է. աշխատանքս է կարդալ այն, ինչ ես սիրում եմ ու կարդալ այնպես, ինչպես սիրում եմ, այսինքն` բավականին շատ: Հետևաբար ես ընթերցանության հատուկ ծիսակարգեր չունեմ, բայց ունեմ «կանոններ», որոնք ինձ օգնում են ընթերցել շատ ու միանգամից տարբեր գրքեր:

Ինչ-որ պահի ես հասկացա, որ շատ քիչ պատմվածքներ եմ կարդում, բայց դրանք չես էլ կարող միանգամից ու շատ կարդալ: Ամեն վեպի ավարտից հետո ընթերցում եմ մեկ պատմվածք: Նույն սկզբունքն էլ աուդիոգրքերի համար է: Պատմվածքներ կարդում եմ նաև այն ժամանակ, երբ գրքի ընթերցանությունը բավականին ծանրանում ու երկարում է: Այսպես ես անընդհատ ինչ-որ բան կարդում եմ կամ լսում, և կարող եմ ինձ թույլ տալ «ցրվել» տարատեսակ տեքստերից, եթե դրանցից մեկը հենց այդ պահին ինձ այդքան էլ հոգեհարազատ չի լինում:
Ինքս ինձ հետ կռիվ եմ տալիս ու ամաչում նաև այն բանի համար, որ չափազանց քիչ եմ կարդում ոչ գեղարվեստական գրականություն: Անկեղծ ասած` այդքան էլ չեմ սիրում ոչ գիտական գրականություն, բայց տարբեր դարաշրջանների մշակութային պատմության գրքերի հսկայական ցանկ ունեմ, որին ձեռքերս այդպես էլ չեն հասնում, որովհետև ես տարված եմ լինում հերթական վեպով: Հետևաբար ինքս ինձ համար կանոն եմ սահմանել` ամեն 10-րդ գիրքը պետք է լինի ոչ գեղարվեստական գրականությունից: Կանոնին հետևել հաճախ չի ստացվում. հասնելով 10-րդ գրքին, ընտրում եմ մեկ այլ բան, ինքս ինձ խոստանալով, որ հաջորդ 10-րդն անպայման կլինի Ջուլյետ Բարկերից` Բրոնտե քույրերի մասին (800 էջանոց գիրք է, ի դեպ):
Եվ այո, ես շատ եմ սիրում կարդացած գրքերի ցանկերն ու հաշվետվությունները, հենց այդ առիթով էլ Goodreads-ում հաշիվ (account) ունեմ, որտեղ ամեն տարի կազմում եմ գրքերի ցանկ, որոնք պետք է կարդա (2019-ի համար որոշել էի կարդալ 120 գիրք, տարվա վերջում այդ ցանիկց մնացել էր 9 չկարդացած գիրք): Գրքրերը կայքում տեղավորում եմ գրադարակներում` ըստ թեմատիկայի ու ժանրերի. որքան շատ, այքան լավ:
Անի Սողոյան

Թակարդ Վիրջինիա Ֆուլֆի համար

January 15, 2020

Ինչո՞ւ է գրադարանի գրքերում կնիքը միշտ դրվում 17-րդ էջում

January 15, 2020