Տոլստոյի «Աննա Կարենինա» վեպը կրկին կէկրանավորվի:
Deadline-ն տեղեկացնում է, որ բրիտանական մեդիամագնատ BBC պատրաստվում է թողարկել ռուս գրականության լավագույն գործերից մեկը՝ մինիսերիալի ֆորմատով:
Ֆիլմը կնկարահանի Գվինեթ Հյուզ, որը առավել հայտնի է «Աղջիկը» (2012) հեռուստաֆիլմով և «Vanity Fair» հեռուստասերիալով:
Տոլստոյի «Աննա Կարենինա»-ն էկրանավորվել է 10 անգամ: Առաջին անգամ ֆիլմը մեծ էկրանին հայտնվել է 1910 թվականին` Գերմանիայում: Մեկ տարի անց «Աննա Կարենինա»-ն էկրանավորվել է նաև Ռուսական կայսրությունում: Մեծ Բրիտանիայում Տոլստոյի գործը էկրանավորել են 5 անգամ: Վերջին անգամ այն նկարահանել է ռեժիսոր Ջո Ռայթը 2012 թվականին: Ֆիլմում գլխավոր հերոսներին մարմնավորել են հայտնի դերասաններ Քիրա Նայթլին ու Ջուդ Լոուն:
Արփի Մուրադյան