Չեխովների դևերը

Անտոն Պավլովիչ Չեխովի անվան հետ կապված են շատ տարօրինակ պատմություններ ու դեպքեր:  Դրանցից շատերը մինչև օրս բացահայտված չեն, քանի որ Չեխովը ինքն էլ ամեն ինչ չէր հիշում:


Չեխովին ունեցել է ծանր մանկություն: Պատճառներից մեկը նրա հոր՝ նախկին առևտրական Պավել Չեխովի հիվանդությունն ու ընտանիքի հանդեպ վատ վերաբերմունքն է եղել:

Չեխովի հայրը մթերային փոքր խանութ ուներ, և Անտոն Չեխովը վաղ տարիքից օգնում էր հորը առևտրական գործերում: Հայտնի է, որ ապագա գրողը եղբայրների հետ երեկոները անցկացնում էր խանութը հսկելով: Իսկ երբ հայրը սկսում էր կասկածել, որ որդիները ջանասիրաբար չեն աշխատել, պատժում էր՝ հաճախ նաև ֆիզիկական ուժ գործադրում, քանի որ Չեխովների ընտանիքի բարեկեցությունը կախված էր եղբայրների աշխատանքից: Բայց մի օր պատահեց մի դեպք, որը ցնցեց այս ընտանիքը:

Պատմում են, որ Չեխովների ընտանիքի խանութ է մտել զինված ու հաղթանդամ մի տղամարդ, որը պահանջել է գումար ու մթերք: Անտոն Չեխովը, որը այդ ժամանակ խանութում մենակ է եղել, որոշել է ընտանիքի ապրուստը չկորցնելու համար վտանգել կյանքը: Նա հարձակվել է զինված տղամարդու վրա, ու խլել նրա ձեռքին եղած սուր դանակը:

Հետո Չեխովը ոլորել է ավազակի ձեռքերն ու կապել պարանով: Դրանից հետո միայն կանչել է օգնություն: Տղայի արարքի  խիզախ արարքի մասին գրել են անգամ քաղաքի թերթերը: 

Թվում է՝ Պավել Չեխովը պետք է շնորհակալություն հայտներ որդուն, որը խանութը փրկել էր կողոպուտից: Բայց ընդհակառակը,  ընտանիքի հայրը ոչ միան չի գովել որդուն, այլև չի հավատացել, որ Անտոն Չեխովը կարող էր նման խիզախ արարք գործել: 

Առեղծվածային դեպքից հետո Պավել Չեխովը որոշում է՝  քանի որ որդին չէր կարող վնասազերծել զինված հանցագործին, դա արել են որդու մեջ մտած դևերը: 

Պավել Չեխովը  որդուն տանում է եկեղեցի, հոգևորականին պատմում կատարվածի մասին ու խնդրում որդուն՝ Անտոնին, ազատել դևերից:

Քահանան երկար խոսում է Պավել ու Անտոն Չեխովների հետ ու Անտոնի մեջ ոչ մի դև չի հայտնաբերում: 

Հոգևորականը հրաժարվում է կատարել դիվահալածման կարգը, իսկ Պավել Չեխովին խորհուրդ է տալիս սիրել ու գնահատել իր ընտանիքը:

Անշնորհակալ Պավել Չեխովը շուտով սնանկանում է, կորցնում ունեցվածքը ու տեղափոխվում Մոսկվա:

 

Արփի Մուրադյան

Սթեն Լիի վերջին գիրքը կհրատարակվի սեպտեմբերին

July 3, 2019

Կարդա՞լ ավելին. Բայց ինչ-որ մեկի հորինած պատմություններից օգուտ կա՞

July 3, 2019