«Միևնույն է` քնելու եմ». ի՞նչ անել, որ երեխաները չձանձրանան դասաժամերի ընթացքում

Ինչպե՞ս կարելի է երեխաների ուշադրությունը գրավել Շեքսպիրի ստեղծագործություններով, արժի՞ արդյոք վախենալ բարդ ստեղծագործություններից, և ինչո՞ւ է գրականությունը երկխոսություն ինչ-որ մեկի հետ:


Այս հարցերի պատասխանել է Ռուսաստանում վաստակավոր ուսուցչուհի Եվգենիա Աբելյուկը:

«Չի կարելի ստեղծել նոր համակարգ` պարզապես տեղավորելով այնտեղ նոր տեքստեր»
-Այսօր գրականությունը չի տեղավորվում դպրոցական ծրագրով հատկացրած ժամերի մեջ ամբողջությամբ: Մենք ` մանկավարժներս, պնդում ենք` պետք չէ ծրագրում անընդհատ ավելացնել նոր տեքստեր: Այն ռետինե չէ: Հակառակ դեպքում մենք չենք ունենա ընթերցանություն, փոխարենը` բոլորը կկարդան ստեղծագործությունների սեղմ տարբերակները: Վերջերս ուսանողները կարծում են, որ եթե քննություն չեն հանձնելու գրականությունից, ապա կարիք չկա այն սովորել:  Բոլորին հետաքրքիր են միայն այն առարկաները, որոնցից իրենք քննություն են հանձնելու: Սա աղետ է:
«Վախենալ պետք է ոչ թե բարդությունից, այլ տարրականից»
-Դպրոցական ծրագրերի ու դասագրքերի հեղինակները պնդում են, որ դպրոցականներին հանձնարարում են բարդ գրքեր կարդալ: Ես կվախենայի ոչ թե բարդությունից, այլ պրիմիտիվությունից ու բոլոր հարցերի պատրաստի պատասխաններից: Ինչ վերաբերում է բարդությանը` ժամանցային գրականություն դպրոցականն ինքնուրույն էլ կարող է կարդալ, իսկ բարդ ստեղծագործությունները նրան օգնում է հասկանալ ուսուցիչը: Այլ խնդիր է այն, որ մեր գրականությունը մեծամասամբ ողբերգություն է: Իհարկե, դա բացատրվում է նրանով, որ մենր պատմությունը դրամատիկ է: Ես նույնպես դասագքրի հեղինակ եմ եղել, և մեր գերնպատակը բարդ ստեղծագործությունները պարզ բառերով ներկայացնելն էր:
«Պետք չէ թաքցնել, որ դուք չգիտեք որոշ բաներ. զարմացեք երեխայի հետ»
-Ես ընդհանրապես չգիտեմ մանկավարժական «բաղադրատոմսեր», չնայած կան ուսուցիչներ, որոնք ասում են` «այդպես է պետք»: Սակայն կրթության մեջ դեպքերը ժամանակ առ ժամանակ այնքան անհատական են, որ գլուխդ պատեպատ խփելու կարիք է լինում: Ես ունեմ մեկ սկզունք` կարդալ երեխաների հետ, նրանց հետ զարմանալ ու հարցեր տալ միմյանց:
Կարդալով, պետք է հասկանալ, որ տեքստում անհասկանալի բաներ են մնում, բայց նկատել դրանք ու վերադառնալ դրանց` դժվար է: Երբ երեխան նկատում է, որ տեքստում իրեն անհասկանալի բառեր կան ու հարցնում է դրանց իմաստը, արդեն լավ է, բայց ընթերցանությունը պահանջում է նաև այլ հարցեր տալու հմտություններ ու ունակություններ: Պրոդուկտիվ ընթերցանության գրավականը մեկն է` երեխան պետք է վստահ լինի, որ ուսուցիչն իր հետ կփնտրի ու կգտնի հարցերի պատասխանները:
«Եթե աշակերտն ասում է, որ իրեն հետաքրքիր չէ, պետք չէ … արձագանքել» 
-Երեխաները դասական գրականության այնքան էլ կարևորություն չեն տալիս: Նույնիսկ հումանիտար դաարաններում այն ընթերցելիս կարելի է լսել, որ դա իրենց չի հետաքրքրում: Պետք չէ դրան կոպիտ ու կտրուկ արձագանքել:
«Թվային տեխնոլոգիաներն օգնում են ավելի խորն ընկալել գրականությունը» 
-Դպրոցն ավարտելուց հետո գրականությունն ուսումնասիրելու հնարավորությունները մեր օրերում շատ են: Թվային տեխնոլոգիաները փոխում են մեր մտածողությունը և մենք նույնիսկ գրականությունն ենք այլ կերպ ընկալում: Ես շատ լավ եմ վերաբերվում էլեկտրոնային գրքերին, իսկ ինտերակտիվ մեկնաբանություններն օգնում են խորությամբ հասկանալ տեքստը: Հիմա նաև կան էլեկտրոնային գրքեր, որոնց դեպքում կարող ես թերթել էջն ու լսել թղթի ձայնը, ինչպես իրական գրքի դեպքում:
Անի Սողոյան

Ինչո՞ւ է Ռուբինան հավատում անեծքին

September 23, 2019

5 պատճառ թե ինչու կարդալու Էդվարդ Օբինի «Patrick Melrose»-ը . անգամ եթե արդեն դիտել եք ֆիլմաշարը

September 23, 2019