Աուդիոգրքերը ժամանակի ընթացքում ավելի պահանջված են դառնում

Անցյալ տարվա արդյունքներն ուրախացրել են աուդիոգրքերի հրատարակիչների ամերիկյան ասոցիացիային:


Ըստ տարվա արդյունքների` աուդոիգրքերն ամերիկյան գրահարատակչական շուկայի զգալի մասն են կազմում:

Աուդիոգրքեր լսողների թվից բացի՝ մեծացել է նաև հրատարակչական ընկերությունների թիվը: 2018 թվականին հրատարակվել է 44 685 աուդիոգիրք, որը 5.8 տոկոսով ավելի է անցյալ տարվա արդյունքներից:
Ժանրերից ամենապահանջվածը գեղարվեստական գրականությունն է (դետեկտիվներ, թրիլլերներ, գիտական ֆանտաստիկաներ): Երկրորդ տեղում է ոչ գեղարվեստական գրականությունը (պատմական հրատարակություններ, կենսագրություններ, հուշագրեր, մոտիվացնող գրականություն):
Աուդիոգրքերի պահանջարկը սովորաբար աճում է մի քանի հատկանիշի շնորհիվ: Դրանցից մեկն այն է, թե որքան հեշտ է այն միևնույն ժամանակ լսելն ու զբաղվելը այլ գործերով: Սովորաբար, աուդիոգրքերի 74 տոկոսը լսում են ավտոմեքենաներում: Երկրորդ՝ ամենահայտնի տարբերակը, աուդիոգրքերը տանը լսելն է, օրինակ` տնային գործերով զբաղվելիս:
Անի Սողոյան

Ջորջ Մարտինը բացահայտել է 5 փաստ «Գահերի խաղ»-ի փրիքվելի մասին

August 12, 2019

Պուդինգ՝ Օրուելից. ինչո՞ւ են բրիտանացիները ներողություն խնդրել Ջորջ Օրուելից

August 12, 2019