Գիրք նվիրելն, անշուշտ, դարձել է նորաձև։ Բայց այն նաև վստահաբար օգտակար է։ Ահա 5 պատճառ, որն, ըստ մեր գործընկերների, կապացուցեն այդ պնդումը։
1.Հոգատար ընկերոջ համար ամենալավ նվերը գիրքն է:
Օքսֆորդի համալսարանում ուսանողները հետաքրքիր բան են պարզել: Հետազոտելով սթրեսի առաջացման պատճառները, ուսանողները մարդկանց բարդ վարժություններ են առաջարկել, որոնք կարող են սթրեսի պատճառ դառնալ: Որից հետո փորձել են երաժշտության, գիրք կարդալու և զբոսանքի միջոցով հանգստացնել մարդկանց: Պարզվել է, գիրք կարդալը 70% արդյունավետությամբ է նվազեցնում է սթրեսը: Օրվա ընթացքում 6 րոպե կարդալը հերիք է զարկերակի կարգավորման և մկանների թուլացման համար: Միտքը մարզելու այս «սարքը» նվիրեք ձեր ընկերներին: |
2.Գիրք կարդալը միշտ նորաձև է:
Անընդմեջ կարելի է նոր բաներ սովորել: Ժամանակակից պլանշետները երբեք չեն կարող փոխարինել գրքին, ինչքան էլ դրանք ֆունկցիոնալ լինեն: Թանկ պլանշետ կամ Ipad նվիրելու փոխարեն, այդ նույն գումարով կարող եք մի քանի գիրք գնել: |
3.Սիրահարված ընկերներին նվիրեք սիրային վեպեր, տենդենցների և հաջողության հետևից վազող ընկերներին` բիզնեսին վերաբերող կամ կենսագրական գրքեր:
Շերլոկ Հոլմսի գլխարկով ընկերոջը նվիրեք դետեկտիվ գրքեր, իսկ ովքեր անկողնում` վերմակի տակ են գիրք կարդում, կուզեն նվեր ստանալ սարսափի գրականություն: Աստղային պատերազմներին մասնակցած վետերան ընկերոջն ամենամեծ նվերը` ֆենթզի ժանրի գիրքը կլինի: Դե իսկ մանկական գրքերից ոչ ոք չի կարող հրաժարվել. ամեն տարիքում էլ հաճելի է դրանք ընթերցելը: |
4.Եթե դժվար եք կողմնորոշվում նվերներ ընտրելու հարցում, ամենահարմնար տարբերակը գիրքն է:
Այն ձեր ուշադրությունն ընդգծելու յուրահատուկ մոտեցում կլինի և ցույց կտա, թե որքան շատ բան գիտեք ձեր ընկերոջ նախասիրությունների, ճաշակի ու բնավորության մասին: Գիրքը ժամկետ չունի, հետևաբար, ինչպես կոնյակը, գիրքը նույնպես տարիների ընթացքում իր արժեքը չկորցնելով սպասում է, թե երբ երկրորդ անգամ կկարդաս: |
5.Ճամփորդությունների սիրահարի համար գիրքը ամենալավ նվերն է:
Ի տարբերություն սմարթֆոնների կամ պլանշետների, գիրքը հարկավոր է չէ լիցքավորել: Գրող Սթիվեն Քինգը պատմում է, որ ճանապարհորդելիս իր հետ միշտ երկու գիրք է վերցնում: Առաջինը ճանապարհորդության ընթացքում կարդալու համար, երկրորդը` եթե հանկարծ առաջինը ձանձրալի լինի: |