Կենսագրություն

Հեղինակի նկար

Քոլմ Թոյբին

Գրող, էսսեիստ, լրագրող Քոլմ Թոյբինը ծնվել է 1955 թվականի մայիսի 30-ին, Իռլանդիայում: Սովորել է Դուբլինի համալսարանում: 1975-85 թվականներին ապրել է Բարսելոնայում, որտեղ 2 գիրք է տպագրել: 1978-ին վերադառնալով Իռնալանդիա, թղթակցել է` In Dublin, Hibernia և The Sunday Tribune պարբերականներին:
Քոլմի «Դատարկ ընտանիքը» ժողովածուն 2010-ին արժանացել է Frank O’Connor Prize-ի: 2011-ին տպագրվել է Թոյբինի հուշերի մասին գիրքը, որին հաջորդեց 2012-ին տպագրված «Մերիի կտակարանը», որը ստացավ Man Booker Prize: The Observer պարբերականը իռլանդացի հեղինակին դասեց «Բրիտանիայի 300 ակնառու մտավորականների» ցուցակում: