Կենսագրություն
Էմմա Քլայն
Ամերիկացի արձակագիր, նովելիստ Էմմա Քլայնը ծնվել է ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում 1989-ին:
Փոքրուց երազում էր դերասանուհի դառնալ: Մեծանալով մի կողմ դրեց հոլիվուդյան դերասան դառնալու միտքն ու գրիչը ձեռքն առավ: Երիտաարդ գրողին Հոլիվուդում առաջարկում էին բռնաբարության տեսարաններում խաղալ, իսկ Էմման մտածեց. ինչո՞ւ խաղալ ֆիլմերում, եթե այդ մասին կարելի է գիրք գրել: Գիրք հրատարակելուց առաջ Էմման ընդունվեց Կոլումբիայի համալսարանի բանասիրական ֆակուլտետ, զուգահեռ աշխատանքի անցավ New Yorker ամսագրում:
Էմմա Քլայնը չունի սմարթֆոն, չկա Facebook-ում, Twitter-ում և ոչ էլ Instagram-ում: Ընդամենը 3 ամիս փակվելով ընկերոջ ավտոտնակում՝ հեռու ինտերնետից ու սոցիալական կայքերից, Էմման ավարտին հասցրեց «Աղջիկները» գիրքը: Վեպի հիմքում Էմմայի մոր՝ 1960-ականների օրագրի պատմություններն են` երբ մայրը դեռ երիտասարդ աղջնակ էր:
Դպրոցում սովորելու տարիներին Էմման մի քանի անգամ մասնակցել է Չարլզ Մենսոնի աղանդավորական հավաքներին: Երիտասարդ գրողն իր վեպում ներկայացնում է աղանդներն ու դրանց կործանիչ հետևանքները:
2016-ին տպագրվեց նրա առաջին գիրքը: Քլայնի դեբյուտային գիրքն արժանացավ National Book Critics Circle-ի «Ջոն Լյոնարդ» մրցանակին: Նրա «Marion» պատմվածքը 2014-ին ստացել է Փլիմթոն մրցանակ` 10.000 դոլար: 2017-ին Քլայնը Granta ամսագրի` «Լավագույն երիտասարդ ամերիկացի արձակագիր» է ճանաչվել:
Պրոդյուսեր Սքոթ Ռուդին «Աղջիկները» գրքի հիման վրա ֆիլմ է նկարում: