Շապիկի դարձերես
Թերթել

Աղջիկները

Rated 4.00 out of 5 based on 1 customer rating
(1 customer review)

Էմմա Քլայնի դեբյուտատային «Աղջիկները»  վեպը տպագրվել է 2016-ին: Գրքի համար Random House-ը Քլայնին 2 միլիոն դոլար է առաջարկել` հետագայում ավելի բարձր գնով գրքի հեղինակային իրավունքները վաճառելով 11 այլ հրատարակչությունների: Գիրքը ներկայացնում է 1960-ականների Ամերիկան, երբ շուրջբոլորը սեքսուալ ազատություն էր, տարբեր տեսակի աղանդներ ու հիպպիական համայնքներ։ Հենց այդ ժամանակ անչափահաս Էվան ծանոթանում է այդպիսի մի խմբի հետ, որոնք մեծ հաշվով երիտասարդ թմրամոլ մարդասպանների էին։ Բայց երբ դու 14 տարեկան ես, և ուշադրության, սիրո և սեքսի կարիք ունես, չես նկատում վտանգները, դառը ճշմարտությունը և այն ռիսկային արարքները, որոնք կարող են ճակատագրական լինել։ Քլայնի գիրքը անչափահասության զգայունության և վտանգի մասին է։ Քլայնի «Աղջիկները» 3 ամիս անընդմեջ գլխավորել է  The New York Times-ի բեսթսելլերների ցուցակը:

 

Bestseller ռեվյու

28-ամյա  ամերիկուհի Էմմա Քլայնի դեբյուտային՝ «Աղջիկներ» վեպը նկարագրելու համար հերիք է նշել, որ սա հայտնի ամերիկյան Չառլզ Մենսոն մարդասպանի հիմնած աղանդի մասին է։ Եվ սա ամբողջովին նկարագրում է գիրքը։

Գրքի  14-ամյա հերոսուհու՝  հոլիվուդյան աստղի թոռնուհի Էվայի ծնողները վերջերս են բաժանվել (հայրը հօդս է ցնդել երիտասարդ գեղեցկուհու հետ, մայրն էլ ավարտված ամուսնության ավերակների վրա փորձում է իր անձնական կյանքը կառուցել), աղջնակը վիճել է իր միակ ընկերուհու հետ, սիրած տղա չունի ու չի ունեցել, իսկ պատուհանից անդին կալիֆորնիական ամառն է ու 60-ականների ավարտը։ Մի օր քաղաքային այգում միայնակ թափառող Էվան հանդիպում է տարօրինակ արտաքինով երեք աղջիկների՝ կեղտոտ և պատառոտված հագուստով, հյուծված, բայց միևնույն ժամանակ՝ շատ ազատ տեսքով ու տպավորություն է, թե արտաքսված թագուհիներ են։

Մի քանի օր անց ֆորտունան  նորից է ստիպում նրանց հանդիպել՝ կոտրված հեծանիվի շուրջ,  և պարզվում է, որ տարօրինակ արտաքինով աղջիկներն ապրում են կիսալքված ագարակում, և  մի համայնքի անդամներ են, որի առաջնորդը հոգեբույժ և երաժիշտ Ռասսելն է, ով սովորեցնում է իր հետևորդներին՝ սիրել իրար և ատել ու ժխտել հասարակական բոլոր ստանդարտները։

Կամաց-կամաց Էվան ներքաշվում է կոմունայի կյանքի մեջ, բայց ի տարբերություն մնացած աղջիկների իրեն հետաքրքրում է ոչ թե Ռասսելի ուսմունքը, այլ  կիսամանկական ու անսեռ սիրահարվածությունը հետևորդներից մեկի՝ Սյուզաննայի նկատմամբ, ով ամենավառն ու համարձակն է աղջիկներից։

Թմրանյութեր, սեքս, ուրախ աղքատություն և բացարձակ ազատություն այս ամենով արբած Էվան միանգամից չի նկատում, որ ագարակի և համայնքի վերևում մութ ամպեր են կուտակվում, որ Ռասսելը երբեք չի դառնա համաշխարհային երաժիշտ, և որ օդում մեծ վտանգի ու դժբախտության ամպեր կան՝ համեմված արյամբ ու մահով։

Մի խոսքով, Քլայնի վեպը որոշ չափով բառացիորեն պատմում է իրական աղանդի մասին, կարելի է առանց դժվարության ճանաչել Չարլզ Մենսոնի «Ընտանիքը», որի հաշվին ամենաքիչը յոթ դաժան սպանություն կա, որոնք իրագործել է 1969-ի ամռանը։

Այնուհանդերձ, «Աղջիկներ»-ում կա սյուժետային երկրորդ պատմություն՝ սիրո մասին, և թե ինչի ենք մենք պատրաստ տիեզերքից գոնե մեկ կաթիլով գերազանցված էմոցիաներ քաղելու համար։

«Աղջիկների» հերոսուհին անչափահաս է, քիչ սիրված ընտանիքի կողմից ու միայնակ, այլոց հայացքների առջև անպաշտպան, այդ իսկ պատճառով ինքն իրեն ևս նայում է ուրիշների՝ հաճախ անտարբեր հայաքով։ Նրա՝ տեսանելի լինելու, ընդունված ու հասկացված լինելու կույր ցանկությունն այնքան ուժեղ է, որ ուշադրություն չի դարձնում  զգուշացնող և ապագա վտանգը բացահայտող մի շարք նշանների՝  թմրանյութից առաջացած շուրջբոլորը տիրող մշուշը, կիսաստիպողաբար ու կոպիտ սեքսը, ստորացումները, սպառնալիքները։ Մեկ ջերմ հայացքի, կամ բառի համար Էվան պատրաստ է ամեն ինչ զոհել, և անգամ գողանալ այն, ինչ  չի բավարարում՝ այդ ամենին արժանանալու համար։ Քլայնը շոշափելի կերպով  վերարտադրում է անչափահասի  զգացողությունները՝ դրանք փոխանցելով ընթերցողներին, և տպավորություն է, որ հատկապես քսանից փոքր ընթերցողների նյարդերը գրողի ձեռքերի մեջ են, և նա դրանցով խաղում է այնպես, ինչպես կուզի՝ ստիպելով լարվել, սարսափել, անհանգստանալ։

Սիրված լինելու ուժեղ կարիքը և ներսի՝ անդունդ հիշեցնող դատարկությունը վեպի հիմնական շարժիչն են, իսկ աղանդը, որը հերոսուհուն ներքաշում է իր մեջ, մարդու հետ կատարվելիք՝  տարատեսակ աղանդներին հարելուց հետո՝ հնարավոր բոլոր վատ իրադարձությունների  հավաքական փոխաբերությունն է։

Այդ իսկ պատճառով, չնայած նրան, որ առաջին տպավորությամբ Էմմա Քլայնի «Աղջիկները» աղանդի, դրանց կործանարար ուժի մասին է, այնուամենայնիվ,  այն առաջին հերթին զգացմունքների, երիտասարդության ու մեծանալու դժվարությունների մասին վեպ է՝ խորը և զգայուն։

 

Գալինա Յուզեֆովիչ

Meduza

1 ռեվյու՝ «Աղջիկները» գրքի համար

  1. Rated 4 out of 5

    Արտակ Ալեքսանյան

    Ինչպես է պատահում, որ առաջին հայացքից նորմալ երեխան հանկարծ դառնում է դժվար չափահաս, հետո՝ վտանգավոր հանցագործ։ Առաջին հայացքից կարծես թե ամեն ինչ նորմալ է. ծնողները խնամել են, հոգացել կարիքները, տվել կրթության, ինքնուրույնության տեղ թողել, մասնավոր կյանքի հնարավորություն։

    Բա այդ դեպքում, ինչո՞ւ այդպես եղավ։ Ահա այդ դժվար հարցին է պատասխանում 28֊ամյա Էմմա Քլայնը «Աղջիկները» գրքում, որը, թեև հեղինակի առաջին գիրքն է, բայց ջերմորեն ընդունվեց ԱՄՆ֊ում, դարձավ բեսթսելլեր։ Գիրքը պատմում է շատ սովորական ընտանիքի մի շատ սովորական 14֊ամյա աղջնակի մասին, որը ներքաշվում է ամերիկյան ամենահայտնի մոլագար Չառլզ Մենսոնի խումբ, բայց միայն հանգամանքների բերումով չի դառնում մարդասպան։

    Այս գիրքը մոլագարների մասին չէ, այլ միջին վիճակագրական անչափահասի դրամատիկ տրանսֆորմացիայի ու կոտրված կյանքի։ Ու պարզվում է, որ անչափահասներին միայն կրթության տալը ու նրանց հետ զրուցելը, ամենևին չի երաշխավորում անամպ ընտանեկան երջանկություն։ Անչափահասներին ավելին է պետք։ Իսկ թե ի՞նչ, բացահայտեք գլխավոր հերոսուհու հետ միասին։

Ավելացնել ռեվյու

Your email address will not be published. Required fields are marked *

Օրիգինալ անունը

The Girls

ISBN

978-5-86471-774-5

Գրական մրցանակներ

Shirley Jackson Award for Novel (2016), Los Angeles Times Book Prize Nominee for Mystery/Thriller (2016), The Center for Fiction First Novel Prize Nominee for Shortlist (2016), Goodreads Choice Award Nominee for Fiction (2016)

Հրատարակության տարի

2017

Էջերի քանակը

355

Հեղինակ

Էմմա Քլայն

Հրատարակիչ

Ֆանտոմ Պռես

Սերիա

ԳՐՔԵՐ