Կենսագրություն
![Հեղինակի նկար](http://bestseller.am/wp-content/uploads/2018/10/279D8D3F-4586-4C5A-860B-A7269D217275-150x150.jpeg)
Էմանուել Մակրոն
Էմանուել Մակրոնը ծնվել է 1977 թվականի դեկտեմբերի 21–ին Ամյենում։ 2004-ին ավարտել է Կառավարման ազգային դպրոցն ու աշխատանքի անցել Ֆինանսների գլխավոր տեսչությունում, ինչից հետո դարձել է Rothschild & Co ֆինանսական կազմակերպության ներդրումային բանկիրը։ 2014 թվականին Ֆրանսուա Օլանդը Մակրոնին նշանակել է էկոնոմիկայի և արդյունաբերության նախարար։ 2016-ի օգոստոսին վերջինս հրաժարական է տվել, որպեսզի իր թեկնածությունն առաջադրի 2017 թվականի նախագահական ընտրություններում։ Հիմնել է «Առաջ» կուսակցությունը։
Էմանուել Մակրոնը մայիսի 7-ին 66% ձայն ստանալով, պարտության է մատնել աջակողմյան թենկածու Մարին Լը Պենին։ Նախագահ ընտրվելուց հետո փոխել է կուսակցության անունը՝ դարձնելով «Առաջ, հանրապետություն»։ 2017-ի հունիսին, ձայների մեծամասնությամբ, հաղթել է նաև Խորհրդարանական ընտրություններում։