Կենսագրություն

Հեղինակի նկար

Գերի Չեփմեն

Ամերիկացի հայտնի գրող Գերի Չեփմենը ծնվել է 1938 թվականի հունվարի 10-ին Հյուսիսային Կարոլինայում, ԱՄՆ: Գերին դասախոս և հոգեթերապևտ է, որն իր ամբողջ կարիերայի ընթացքում մարդկանց օգնել է հասկանալ ու պահպանել իրենց հարաբերույթունները:
Նրա «Սիրո 5 լեզուները» բեսթսելլերն ավելի ուշ վերածվել է գրական շարքի: Նա հիմնել և ղեկավարում է Ամուսնության և ընտանիքի խորհրդատվական կենտրոնը: Գերին ճամփորդում է ամբողջ աշխարհով մեկ, վարում է սեմինարներ և հաղորդումներ: Նրա ռադիոծրագիրն ԱՄՆ-ում հեռարձակում են ավելի քան 400 ալիքներ:

Գերին ամուսնացած է Կարոլին Չեփմենի հետ, ունի երկու երեխա: