Կենսագրություն

Հեղինակի նկար

Ջոնաթան Ֆոեր

Ամերիկացի արձակագիր Ջոնաթան Ֆոերը ծնվել էլ 1977 թվականի փետրվարի 21-ին ԱՄՆ-ի Վաշինգտոն քաղաքում, (Կոլումբիայի շրջան):

Ավարտել է Փրինսթոնի համալսարանը, որտեղ գրեթե ամեն կուրսում ստացել է տարբեր գրական մրցանակներ։ Համալսարանն ավարտելուց հետո աշխատել է դիահերձարանում, որպես օգնական, ապա մաթեմատիկայի ուսուցիչ, արխիվի աշխատակից և «գրական ստրուկ» (երբ երիտասարդ գրողները անանուն գրում են գրական գործակալության կամ հայտնի գրողների համար)։

1999 թվականին Ֆոերն այցելել է Ուկրաինա՝ պապին որոնելու նպատակով։ Այս ուղևորության արդյունքում ստեղծվում է նրա ամենահայտնի գիրքը։
Ջոնաթան Ֆոերը երեք վեպի և երկու ոչ գեղարվեստական գրքի հեղինակ է։ Նրա առաջին գիրքը՝ «Ամեն ինչ լուսավորված է» (2002) նվիրված է Հոլոքոստին։ Նրա, մինչև այժմ մեծ աղմուկ հանած և ջերմ ընդունելության արժանացած երկրորդ գիրքը՝ «Սարսափելի բարձր, անհավանական մոտ» վեպը (2007) շոշափում «2001թ. Սեպտեմբերի 11-ի ահաբեկության թեման։ Հենց այս երկու գրքերից հետո նա բարձր գնահատականի է արժանացել այնպիսի գրողների կողմից, ինչպիսիք են Սալման Ռուշդին, Ջոն Ապդայկը, Սինտի Օզին։

2007-2016 թվականների ընթացքում Ֆոերը գրում է երկու ոչ գեղարվեստական գիրք։ Երդվյալ բուսակեր Ֆոերը գրում է գիրք հենց վեգետարիանիզմի մասին։ Ֆոերի «Ուտելով կենդանիներին» (2009) գիրքը դառնում է The New York Times-ի բեսթսելլեր: 2010-ին Ֆոերը հրապարկում է իր երկրորդը գիրքը՝ «Կոդերի ծառը» (2010) գրականագիտական գիրքը։

2016 թվականին լույս է տեսնում Ֆոերի «Այստեղ եմ» երրորդ վեպը։ 2008 թվականից, Յելի համալսարանի հրավերով Ֆոերը դասախոսում է Կրեատիվ ոճ։ Այժմ դասախոսում է Նյու-Յորքի համալսարանում։

Ֆոերը ապրում է Բրուկլինում, կնոջ՝ Նիկոլ Կրաուսի և երկու երեխաների հետ։ Տասը տարվա ամուսնությունից հետո (2004-2014), զույգը բաժանվում է։ Ֆոերը նախընտրեց չլքել Նյու-Յորքը և ապրում է կնոջ և երեխաների հարևանությամբ։