Կենսագրություն

Հեղինակի նկար

Ռիչարդ Ռուսո

Ամերիկացի արձակագիր Ռիչարդ Ռուսոն ծնվել է 1949 թվականի հուլիսի 15-ին Ջոնսթոունում, Նյու Յորք:
Իլինոյսի համալսարանում աշխատել է որպես անգլերենի ուսուցիչ: Նրա առաջին վեպը «Mohawk»-ը տպագրվել է 1986-ին: Նա հեղինակել է 8 վեպ, պատմվածքների երկու ժողովածու ու մեկ հուշագրություն: 2002-ին արժանացել է Պուլիցերյան մրցանակի իր «Էմփայր Ֆոլզ» վեպի համար, որն էկրանավորվել է:

Ռուսոն ամուսնացած է: Կնոջ և երկու դուստրերի հետ ապրում է Փորթլենդում: