Գրքասերները հաճախ են բախվում այս խնդրին: Դեռ մի գիրքը չկարդացած, արդեն մտածում են մյուս գրքի մասին: Ինչպե՞ս կայացնել ճիշտ որոշում և չսխալվել նոր հրատարակված գրքերի ընտրության հարցում: Մի քանի խորհուրդ, որ կօգնեն ձեզ:
Ամենօրյա ընթերցանության համար գիրք ընտրելիս ընթերցողների մեծամասնությունը լսում է իր ներքին ձայնին: Դետեկտիվ, դրամա, ֆենթզի թե մանկական հեքիաթներ, ամեն մեկն ընտրում է ըստ նախասիրության ու ճաշակի: Մեկի համար կարևոր է դասական գրականությունը, մյուսի համար՝ միայն դետեկտիվները: Ահա թե էլ ինչի վրա է պետք ուշադրություն դարձնել գիրք ընտրելիս.
Գրքի էկրանավորում
Եթե կարդացել եք Ջոն Գրինի «Մեղավոր են աստղերը» բեսթսելլերը, ապա ֆիլմի մասին նույնպես լսած կլինեք: Չակ Պալանիկի երկրպագուները բաժանվում են երկու խմբի՝ նրանք, ովքեր կարդացել են «Մարտական ակումբը» և հետո միայն դիտել ֆիլմը և՝ հակառակը: Դժվար է ասել՝ որ հաջորդականությունն է ճիշտ, որը՝ սխալ: Հաճախ ընթերցասերները կարդում են գիրքը՝ ֆիլմը նայելուց հետո: Ինչպե՞ս ընտրել այնպիսի գիրք, որի էկրանավորումն արդեն տեսել եք և չեք ուզում հիասթափվել: Եթե ֆիլմը նկարահանել է ձեզ հայտնի կինոստուդիա կան ռեժիսո, որի ֆիլմերի մեծ մասը տեսել ու հավանել եք, ապա ամենայն հավանականությամբ կհավանեք նաև գիրքը:
Նոբելյան մրցանակակիրներ
Ընթերղների մի խումբ նախընտրում է կարդալ նոբելյան մրցանակի արժանացած գրողների գրքերը, մինչդեռ նոբելյան ժյուրին և գրաքննադատները հաճախ վիճում են թե ինչու այս կամ այն հեղինակը, որը մեծ ներդրում ունի գրականության մեջ չի ստանում Նոբելյան մրցանակ։ Ընթերցողները դժգոհում են մրցանակաբաշխության արդյունքներից։ Այն գրողները, որոնք քիչ թե շատ հայտնի են, կամ ունեն բեսթսելլեր դարձած գրքեր, ապա դժվար թե Շվեդական ակադեմիան որոշում կայացնի մրցանակ շնորհել։
Թեմատիկ հավաքածուներ
Օնլայն գրախանութներից գնումներ կատարելն ավելի հարմարավետ է։ Եթե ունեք սիրած ժանր, ապա կարող եք գրքերն ըստ ժանրերի դասակարգել և ընտրել ամենահետաքրքիր գրքերը։ Մի շարք գրական ամսագրեր ու կայքեր դասակարում են գրքերն ըստ ժանրերի, որպեսզի ընթերցողները հեշտությամբ ընտրություն կատարեն։
Ռեվյուներ
Ընթերցասերները սոց ցանցերում ռեվյուներ են գրում իրենց կարդացած գրքերի մասին։ Այդ ռեվուները կօգնեն որոշում կայացնել՝կարդա՞լ այդ գիքը, թե՞ ոչ։