Հրատարակչի մասին

Հրատարակչի նկար

Արևիկ

«Արևիկ» հրատարակչություն ՓԲԸ ստեղծվել է 1986թ.: Գործունեության հիմնական ոլորտներն են մանկական, պատանեկան, գեղարվեստական, ուսումնական և ուսումնամեթոդական գրականության հրատարակումը: Ստեղծման օրից մշտապես մնալով հանրապետության մանկապատանեկան գրականության հրատարակման առաջատարը՝ «Արևիկն» այսօր էլ իր ընթերցողին մատուցում է ինքնատիպ ձևավորմամբ, գունեղ մանկական գրքերի հարուստ ընտրանի: Վերջին տարիներին պարբերաբար մասնակցելով դասագրքաստեղծման նպատակով հայտարարված մրցույթներին՝ «Արևիկը» շահել և ամենաբարձր մակարդակով հրատարակել է հանրակրթական դպրոցի դասագրքերի, ուսուցչի ձեռնարկների և ուսումնաօժանդակ նյութերի մի ամբողջ շարք:

«Արևիկի» հրատարակված գրքերը 2004(առաջինը հանրապպետությունում), ինչպես նաև 2005-2015 թվականներին Մոսկովյան միջազգային գրքի ցուցահանդես-տոնավաճառի շրջանակներում կազմակերպված «Գրքարվեստ» մրցույթում արժանացել են մրցանակների:

Հրատարակչությունն առաջարկում է նաև գրքերի ուսումնական ձեռնարկների ու ամսագրերի համակարգչային մուտքագրում և էջադրում, թարգմանություն, խմբագրում, գեղարվեստական ձևավորում և այլ ծառայություններ:

No products were found matching your selection.