Հրատարակչի մասին
Էքսմո
«Էքսմո»-ն ռուսական երկրորդ ամենախոշոր հրատարակչությունն է: Հիմնադրվել է 1991-ին:
Հայտնի հեղինակների հետ համագործակցելով, հրատարակչությունը միանգամից դուրս եկավ մրցակցային դաշտ` տպագրելով ավելի քան 8000 հեղինակների: 2007 թվականի դրությամբ ընկերությունը տպագրել է մոտ 11683 գիրք, տպագրական քանակով` 93.4 միլիոն կտոր գիրք:
Էքսմոյի հրատարակած առաջին բեսթսելլերը Դանիլա Կորեցկովոյի «Անտի-կիլլեր» գիրքն էր: Հայտնի գրքերի շարքերն են` «Հեգնական դետեկտիվ», «Սև կատու» և այլն: Հրատարակչությունն առաջիններից էր, ով բացի դետեկտիվ գրքերից տպագրեց նաև` ֆենթզի, ֆանտաստիկա, մանակական գրականություն և ժամանակակից արձակ:
Կազմակերպությունը 2009-ին սկսեց էլեկտրոնային գրքեր հրապարակել և հիմադրեց Litres.ru կայքը: