Ի՞նչ է նշանակում Բուքեր ստանալ և ի՞նչ է փոխվում դրանից հետո գրողի կյանքում. պատմում են մրցանակակիրները

Բուքերակիրներ Հիլարի Մանթելը, Ջուլիան Բարնսը, Մարգարեթ Էթվուդն ու Հորվարդ Յաքոբսոնը պատմել են այն մասին, թե ի՞նչ փոխվեց իրենց կյանքում, երբ ստացան գրական ամենահեղինակավոր մրցանակներից մեկը:


Image result for Wolf HallՀիլարի Մանթել: Կարող ես տարիներով լողալ այդ փառքի մեջ: Wolf Hall (2009) and Bring Up the Bodies (2012)

Բուքերն այնպիսի մրցանակ է, որը ստանալուց հետո ասես մեկ այլ աշխարհում արթնանաս:  Իմ երկու վեպերը` Wolf Hall և Bring Up the Bodies-ը մեծ քանակով վաճառվում էին նախքան Բուքերի շորթլիսթում հայտնվելը: Իսկ Բուքերը ստանալուց հետո քանակը մեծ արագությամբ կրկնապատկվեց: Իհարկե, հաճելի է նման մրցանակի արժանանալը, բայց այն ինչ-որ տեղ մտածելու առիթ է տալիս: Նոր հնարավորություններ են իհայտ գալիս, առաջարկներ, այնքան, որ կարելի է լողալ այդ փառքի մեջ և դառնալ բացարձակ հաղթող, բայց գրող` երբեք: Կարծում եմ, որ այս պարագայում տագնապն էլ է բնական: Փառք Աստծո ես այդ «բախտին» չարժանացա, չնայած ստացել եմ և 2009-ի Բուքերը, և` 2012-ի: Ու այդ նվաճումներից հետո ինքս ինձ հարցում էի` այսքան բան:

Related imageՋուլիան Բարնս: Ինչ-որ արհեստական բան էի զգում մարդկանց մեջ: Sense of an Ending (2011)

Ինձ համար գրական մրցանակները միշտ եղել են խրախուսում երիտասարդների համար և մխիթարանք` մեծերին: Եթե հայտնվել ես մեջտեղում, պետք է պարզապես յոլա գնալ: Ես Բուքեր ստացա երբ 60 տարեկան էի. իմ դեպքում անշուշտ մխիթարանք էր: Չեմ սխալվի եթե «պրծում» ասեմ, որովհետև նախորդ երեք տասնամյակներին միշտ հայտնվում էի շորթլիսթում բայց չէի հաղթում: Գիտեի, որ հաղթել-չհաղթելը ոչ մի կերպ իմ գրականության վրա չի անդրադառնա, բայց գլխիցս հանել, մոռանալ նույնպես չէի կարող: Հին ընկերներիցս մեկը մրցանակաբաշխությունից օրեր անց ինձ անընդհատ ասում էր. «Դու այլևս նովելիստ Ջուլիան Բարնսը չես, դու արդեն Բուքերի արժանացած նովելիստ Ջուլիան Բարնսն ես»:

Image result for The Blind AssassinՄարգարեթ Էթվուդ: Ես հայտնվել էի Բերիլ Բեյնբրիջի իրավիճակում. միշտ նոմինանտերի շորթլիսթում էի, բայց երբեք չէի հաղթում: The Blind Assassin (2000)

Հրաշալի երեկո էր, հատկապես ծաղկային ձևավորումն էր տպավորիչ, հենց այդ տարի էլ ստացա Բուքերը: Ես նոմինացված էի The Handmaid’s Tale, Cat’s Eye և Alias Grace գրքերի համար ու թվում էր հայտնվել էի Բերիլ Բեյնբրիջի տեղում. նույնն է ինչ միշտ հարսնաքույր լինես, բայց երբեք` հարսնացու: Ես ու Բերիլը մրցում էինք թե ով կլինի ամենաշատ նոմինացվածը: Երբ վերջապես ստացա մրցանակը մի տեսակ անսովոր զգացում էր:

Image result for The Finkler QuestionՀորվարդ Յաքոբսոն: Շատ ընկերներ կորցրի… The Finkler Question (2010)

Կարելի է ասել մինչև ոսկորներս զգացի թե ինչ է «Բուքերակիր» լինելը: Անտեսեցի, վրդովվեցի, հայտնվեցի ցուցակում, մտա շորթլիսթ, հաղթեցի ու չափազանց ուրախացա: Բուքեր ստանալուց հետո շատ ընկերներ կորցրի: Ոչ թե հաղթելու այլ ինչպես իրենք են ասում, մրցանակն իրենցից «տանելու» համար: Ես մեղավոր չեմ, որ ձեր վեպերն այնքան լավը չեն, որ արժանանան Բուքերի: Այս հաղթանակը իմ առաջ բացեց բոլոր այն փակ դռները, որոնց մասին մտքովս անգամ չէր անցնի: Անգամ Իսրայելի հրատարակիչները, որոնք մինչև այդ հրաժարվում էին անգամ կարդալ իմ վեպերը, հիմա հետաքրքրված են ինձնով:

Ինչո՞վ է օգտակար տպագիր գիրք կարդալը և ինչո՞ւ է այն ավելի արդյունավետ

July 31, 2018

Ամերիկացի հայտնի ռեժիսոր Ռիդլի Սքոթը կնկարահանի ֆիլմ՝ «Sapiens» գրքի հիման վրա

July 31, 2018