Գիրքը կիսատ թողնելը նորմալ է: Հերիք է տանջվեք

Ամենահաջողակ մարդիկ հաճախ  կիսատ են թողնում գրքերը: Մտածե՞լ եք՝ ինչու:


Երբ մի գիրքն էլ չկարդացած նորն ենք վերցնում, տարօրինակ մեղքի զգացում է ի հայտ գալիս: Սակայն դա երկար չի տևում, և հաջորդ անգամ գրախանութ մտնելիս, նոր գրքեր ենք գնում՝ մոռանալով այն փաստը, որ տանը չկարդացած գրքերից արդեն սար է գոյացել: Եթե գեղարվեստական գրքերը հասկանալու համար պետք է ամբողջությամբ կարդալ գիրքը, ապա նոն-ֆիքշն գրականությունը մի քիչ այլ է: Մեղավոր զգալու անհրաժեշտություն չկա: Կարևորը գրքից ստանաք ձեզ համար ամենակարևոր ինֆորմացիան:

Ինչո՞ւ ենք կիսատ թողնում գրքերը:
Մենք ապրում ենք հասարակաությունում, որտեղ բոլոր կողմերից շրջապատված ենք բազմաժանր ինֆորմացիայով: Այսքան ինֆորմացիա ընկալելու և ֆիլտրելու համար մարդիկ փորձում են նոր լուծումներ գտնել: Ինֆորմացիայի այս մեծ փոթորիկը մեզ ստիպում է ավելի շատ կարդալ: Եթե գրքասերները նախընտրում են խորասուզվել գեղարվեստական գրականության մեջ, ապա նոն-ֆիքշն ժանրում դրա կարիքը չկա: Ոչ գեղարվեստական գրքեր ընթերցելիս պարտադիր չէ կարդալ սկզբից մինչև վերջ: Հավանականությունը մեծ է, որ կձանձրանաք: Կարելի է կարդալ առաջին կեսը, ապա մի քանի առանձին հատված և վերջ, փակում եք գիրքն ու դնում մի կողմ: Մտահոգվել պետք չէ: Կիսատ թողած գրքերի մեջ վատ բան չկա:
Ինչո՞ւ չպետք է մեղադրեք ինքներդ ձեզ:
Կարևորը ոչ թե չկարդացած գրքերի թիվն է, այլ այն գիտելիքը, որն ստացել եք գրքից: Եթե առանձնացնեք կարևորն ու անտեսեք ավելորդ ու անկարևոր հատվածները, ապա չկարդացած գրքերն էլ անհանգստություն չեն պատճառի: Իտալացի գրող Ումբերտո Էկոն ավելի քան 30.000 գիրք ուներ: Թոմաս Ջեֆերսոնի հավաքածուում  6000-ից ավելի հրատարակություն կար: Նրա գրադարանը համարվում է ամենամեծերից մեկը, իսկ Բիլ Գեյթսի գրադարանը մոտ 195 ք/մ է: Երևի կարիք չկա նշել, որ դժվար թե նրանք այդ բոլոր գրքերը կարդացած լինեն: Գործարարների մեծ մասը կարդում է իր գնած գրքերի միայն 20-40%-ը: Գիրքը կիսատ թողնելը նորմալ է: Մի մեղադրեք ձեզ:

Ի՞նչ գիրք են կարդում միլիարդատերերը

November 10, 2018

Ի՞նչու էր Աստրիդ Լինդգրենը մագլցել սոճին

November 10, 2018