Անվերջ կատակ. քվեստ նրանց համար, ովքեր ցանկացել են կարդալ, բայց վախեցել են սկսել

Դեվիդ Ֆոստերի «Անվերջ կատակ» վեպի ռուսերեն տարբերակի հրատարակությունից առաջ այն մեծ աղմուկ բարձրացրեց և ստացավ մի գրքի համբավ, որն անհնար է մինչև վերջ կարդալ:


Այդ ընթացքում գրվում էին բազմաթիվ հոդվածներ այն մասին, թե ինչպես կարելի է այն ընթերցել. կարճ ասած` գրաքննադատներն ու ընթերցողները կիսվում էին իրենց փորձով: Այս գիրքն այն մարդկանց համար է, որոնք սիրում են ցանկեր: Կարդալու ընթացքում դուք հարցերի ցանկից կընդգծեք և մեկ հարց, որի պատասխանը գտել էիք գրքում: Սա ձեզ կօգնի ուշադրություն դարձնել մանր դետալներին:
Սա գիրք է նյութական կախվածության ու դրա դեմ պայքարի մասին, գիրք` իր յուրօրինակ բնույթով ու տեմպով: Գուցե դուք ոչինչ էլ չկորցնեք, եթե երբևիցե չկարդաք այս վեպը: Բայց հնարավոր է, որ կարդալով այն, դուք կբացահայտեք մի հզոր գիրք, որում հավատում են, որ ամենաթույլ մարդն անգամ կարող է դուրս պրծնել անվերջ թվացող անդունդից: Այո, դա դժոխային դժվարություն է այն մարդկանց համար, որոնք կախված են անդունդի խորության վրա ու ամբողջ ուժով բռնված: Փրկվել հաջողվում է ոչ բոլորին: Յուրաքանչյուրն ինքն է որոշում` ինչու մագլցել Էվերեստը: Յուրաքանչյուրն ինքն է որոշում, ինչու կարդալ այդ վեպը:
Դե ի՞նչ, պատրա՞ստ եք.
  1. Եղբոր խոսքերով, ինչի՞ էր նման Հել Ինկանդենցան իր կարմիր գիշերազգեստով:
  2. Ի՞նչ էր պատկերված Էրդեդիի` իր ծանոթ նկարչից գնած նկարում:
  3. Ի՞նչ գազավորված ըմպելիք խմեց Հելը «պրոֆեսիոնալ զրուցակցի» հետ զրուցելուց առաջ
  4. Քանի՞ բարձ պետք եղավ Հելի եղբորը:
  5. Ինչո՞ւ է Ուորդինի մայրը հարվածում նրա մեջքին կախիչներով:
  6. Ի՞նչ օծանելիքի հոտ էր գալիս կարևոր ինֆորմացիայով ու համարով թղթից:
  7. Ի՞նչ տարօրինակություն ունեն բոլոր կանայք:
  8. Ի՞նչ համ ուներ «Կադյակ» ծխախոտը:
  9. Ինչի՞ պատճառով է Դեն Գեյտլին ընկնում մեծ անախորժությունների մեջ ու սկսում մտածել անեծքի մասին:
  10. Ի՞նչ լուսավորեց լապտերը թենիսիստների պլակատների կողքին:
  11. Ինչի՞ վրա Ջեյմս Օրին Ինկանդենցան ծախսեց իր թենիսիստի թոշակը:
  12. Ի՞նչ բույր էր Քեյթ Գոմպերտի սենյակից:
  13. Քանի՞ հաբ խմեց Քեթրինը:
  14. Ինչո՞ւ Գերհարդտ Շտիտտին խնդրեցին հեռանալ մարզական խմբից:
  15. Ի՞նչ գույն ուներ Ստիպլիի փոքրիկ պայուսակը:
  16. Ո՞վ ուներ սեփական սև սրբիչ:
  17. Ինչպիսի՞ն էին Կենտ Բլոտտի կոշիկների քուղերը:
  18. Ինչի՞ց մահացավ Մարատի կինը:
  19. Ինչպիսի՞ վարագույրներ էին «Խունգի խաղալիքներ»-ում:
  20. Ո՞ւմն էր խմիչքից ու թմրանյութերից կախվածություն ունեցողների համար «Էննեէ-հաուս» պանսիոնատը:
  21. Քանի՞ կիլոգրամ աղյուս կար տակառում:
  22. Ի՞նչ էր հիշեցնում Սթիվ Մաքգարրետի աշխատասենյակը:
  23. Ի՞նչ է «Ջարվիկ IX»-ը:
  24. Ինչ է ТЗ-ը:
  25. Որտե՞ղ են Աքսֆորդն ու Պեմուլիսը թաքցնում նրբերշիկներով սկուտեղը:
  26. Որքա՞ն էր Ջիմի հասակը 10 տարեկանում:
  27. Ինչպե՞ս էր Մարիոն անվանում Պեմուլիսի վառ սպիտակ  գլխարկը:
  28. Ի՞նչպե՞ս պետք է մերժել դպրոցից դուրս հանդիպման առաջարկը, որպեսզի այլևս հրավեր չլինի:
  29. Ի՞նչ կար սառնարանից կորած բաժակում:
  30. Ինպե՞ս էր կոչվում ռադիոհաղորդումը, որը հեռարձակվում էր անմիջապես «Մադամ Պսիխոզ» կեսգիշերային հաղորդումից առաջ:
  31. Ի՞նչ աղանդեր է մատուցում Ավրիլը, երբ Հելը հյուր էր նրան:
  32. Ի՞նչը Ջոելն արգելեց Ջիմին կախել պատին Օրինի գնալուց հետո:
  33. Քանի՞ տարեկան էր Ջոն Ուեյնը:
  34. Ի՞նչ գույն ուներ Շարլոտտա Թրիտը:
  35. Քանի՞ տարեկան էր Հելը, երբ նրա ավագ եղբայրը` Օրինը լքեց թենիսը:
  36. Որտե՞ղ էր տղամարդկանց գուգարանը, որը Թոնին սարքել էր այնքան հարմարավետ, որքան կարողացել էր:
  37. Քանի՞ մարդ ու գնդակ անհրաժեշտ եղավ Էստախոնին:
  38. Ի՞նչ էր գրված ֆլոմաստերով փայլուն լուսանկարի վրա:
  39. Որտե՞ղ էր Ջոելը 5 օր անցկացրել մինչև Էննեթ-հաուս գնալը:
  40. Եթե Ջեյմս Ինկանդենցաան գնահատեր իր ամուսնությունը, որքա՞ն կգնահատեր:
  41. Ինչի՞ մասին էր վերջին ժամանակներում երազում Անտոն Դուսսետը:
  42. Ջեյմս Ինկանդենցի ո՞ր ֆիլմը մարդիկ ատեցին ամենաշատը:
  43. Ո՞ր փաստից է սկսվում Կլիպպերտոնի լեգենդը:
  44. Ո՞ւմ մոտ է պահվում Կլիպպերտոնի լյուքսի հատուկ բանալին:
  45. Ո՞ւմ հետ էր Դոնի կենսաբանական հայրը:
  46. Ի՞նչն էր Ջիմին վախեցնում այնքան, որքան մահճակալի ձայնը` նրա հորը:
  47. Ինչո՞ւ էր Հելը ատում երկնային-ամպոտ նախշը:
  48. Ի՞նչ էր գրված բժիշկ Ռասկի դռան վրա:
  49. Ո՞ւմ պատճառով Լենցի մոտ առաջացավ ֆոբիա ժամերից:
  50. Ի՞նչ է «ձայնը»` Տորպի կարծիքով:
  51. Ի՞նչ դաջեց Օրինը Մարիոյի ուսին, երբ նա 6 տարեկան էր:
  52. Ո՞ր զվարճանքը կործանեց Սթինլիի հորը:
  53. Ի՞նչ երաժշտական գործիքի վրա էր նվագում Ջոֆրի Դեյը փոքր հասակում:
  54. Ինչպե՞ս է կոչվում լուծվող սուրճը, որը նույնիսկ մինչև վերջ չի լուծվում:
  55. Որտեղի՞ց էր Լենցը վերցրել սև, փայլուն բեղերը:
  56. Ո՞րն է բարձրակրունկների վրա վազքի գաղտնիքը:
  57. Ինպե՞ս էր Ռեմիի կնոջ անունը:
  58. Ինչո՞ւ Մադամ Պսիխոզը բաց թողեց Հեղինակի թաղումը:
  59. Զինվորական ոստիկանի ո՞ր սովորույթն է Գեյթլին համարում ամենազզվելին:
  60. Քանի՞ վայրկյանում էր Գեյտլին 7-րդ դասարանում վազում 40 յարդ:
  61. Ֆակելմանի սիրելի արտահայտությունը:
  62. Որտե՞ղ էր աշխատում Պամելա Հոֆֆման-Ջինը:
  63. Ի՞նչ խնդիրներ էին անհանգստացնում Տուտտիին:
  64. Ինպե՞ս էր կոչվում քառյակը, որը սիրում էր երգել Քեյթը:
Ահա և վերջ: Դուք ընթերցեցիք այն մինչև վերջ, և սա ամենևին էլ կատակ չէ: 
Անի Սողոյան

Կարդա՞լ ավելին. Բայց ինչ-որ մեկի հորինած պատմություններից օգուտ կա՞

July 5, 2019

Ջուլիան Բարնսը ստացա՞վ «Բուքեր» մրցանակ

July 5, 2019