Գրքամոլներն այս խնդրին հաճախ են բախվում: Ի՞նչ անել, երբ ընկերներդ որևէ գիրք են խնդրում: Կվերադարձնե՞ն, թե՞ ոչ, սա է խնդիրը:
Սովորաբար մարդիկ չեն հիշում թե ումից են գիրք վերցրել ու ժամանակի ընթացքում մոռանում են, որ այդ գիրքն ամենևին էլ իրենցը չէ: Կան մարդիկ, որոնք նշումներ են անում իրենց մոտ ու կարդալուն պես վերադարձնում են գիրքը: Իրականությունն այն է, որ մարդիկ դա դիտմամբ չեն անում, պարզապես, երբ կենտրոնանում եմ ընթերցանության վրա ինքնաբերաբար մոռանում են, թե ում գիրքն է: Բոլորիս հետ էլ նման բան պատահել է, սակայն ինչպե՞ս խուսափել գրքեր կորցնելուց և այնպես անել, որ դրանք ժամանակին վերադարձվեն:
Ահա 2 կանոն, որոնք կօգնեն.
1. Մինչև գիրք տալը, որոշեք թե ինչքան ժամանակ հետո պետք է այն հետ վերադարձվի: Ամեն անգամ, երբ ձեր ընկերներին գիրք եք տալիս, էլեկտրոնային օրացույցում նշեք, թե երբ պետք է այն վերադարձնեն: Այդպես ձեր գրքերը չեն պակասի:
2. Փոքր նոթատետր պահեք, որտեղ ամեն անգամ կգրանցեք թե ո՞ւմ, քանի՞ հատ և ինչքա՞ն ժամանակով եք գիրք տվել:
Մեկ այլ կարևոր հարց է` ինչքա՞ն ժամանակով է պետք գիրք վերցնել և ե՞րբ սկսել անհանգստանալ: Ահա գրադարանների օրինակը`
Եթե կարծում եք ժամանակն է, որ գիրքը վերադաձնեն, ապա գրադարանների պես հիշեցումներ ուղարկեք: Հաճախ է լինում, երբ չես կարողանում ապացուցել, որ տվյալ գիրքը քեզ է պատկանում: Գրքերի վրա ձեր անուն ազգանունով սթիքերներ փակցրեք: Այդպես դուք հեշտությամբ կտարբերեք ձեր գրքերը և երբեք չեք կոչցնի: Եթե ձեր ընկերները մոռանան, որ դա ձեր գիրքն է, սթիքերը տեսնելուց հետո կհիշեն ու կվերադարձնեն: