newmag-ը ներկայացրեց «Ռոնալդու. կատարելության տենչով» գիրքը

Նոր սպորտային բեսթսելլեր հայ ընթերցողի սեղանին: newmag ընկերությունը թարգմանել է իտալացի հայտնի լրագրող Լուկա Կայոլիի գիրքը:


«Ռոնալդու. կատարելության տենչով» գիրքը պատմում է ֆուտբոլիստի մանկության, պատանեկության, Ավեյրոնների ընտանիքի դժվարությունների մասին: Թարգմանական-ստեղծագործական խումբը գրքում նկարագրված դրվագներն առավելագույն պատկարավոր նկարագրելու համար՝ անգամ համացանցով դիտել է ֆուտբոլիստի խաղերը:

Վասակ Դարբինյան, գրքի թարգմանիչ. «Գրքի թարգմանիչ Լիանա Զաքարյանը բնականաբար լավ տիրապետում է բնագրին: Կարծում եմ, որ բավականին բարձր մակարդակի գիրք է»: 

newmag-ը մոտ մեկ ամիս քննարկումների մեջ էր՝ ո՞րը պետք է լինի հաջորդ բեսթսելլերը: Ընտրությունը կանգ առավ Կայոլիի գրքի վրա: newmag ընկերության ղեկավար Արտակ Ալեքսանյանի խոսքով, սա նախևառաջ ինքնակատարելագործման մասին գիրք է: Այն կհետաքրքրի անգամ ֆուտբոլից հեռու մարդկանց: «Ռոնալդու» գրքի շնորհանդեսին ներկա էր 20-րդ դարի Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ,  միջազգային կարգի սպորտի վարպետ և վաստակավոր մարզիչ Խորեն Հովհաննիսյանը: Գիրքն առաջին անգամ թերթելիս ու մի քանի էջ կարդալուց հետո Խորեն Հովհաննիսյանը ընդգծում է՝ սա լավագույն ձեռնարկն է սկսնակ ֆուտբոլիստների համար:

Խորեն Հովհաննիսյան, 20-րդ դարի Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ. «Երիտասարդները այսուհետև կարող են ամբողջությամբ լավ ծանոթանալ ֆուտբոլիստին և նրա կենսագրությանը»: 

Սպորտային բեսթսելլերը կհետաքրքրի նաև պրոֆսիոնալ ֆուտբոլիստներին: Մարզական մեկնաբան Սլավա Սարգսյանի խոսքով, այս գիրքը սովորեցնում է ինչպես դիմանալ մարզաձեւի մարտահրավերներին, եւ պայքարել լավագույնների շարքում հայտնվելու համար:

Սլավա Սարգսյան, մարզական մեկնաբան. «Շատ հետաքրքիր գիրք է՝ նախադեպը չունեցող: Սա շատ լավ ձեռնարկ է նաև մարզական մեկնաբանների համար, որովհետև այստեղ կան տերմիններ, որոնք ճիշտ բացատրությունն ունեն:»

Հայերեն հրատարակությունում առանձին գլխով հատուկ անդրադարձ կա Ռոնալդուի՝ իտալական Յուվենտուս տեղափոխվելուն: Հայերեն տարբերակում թարմացված են նաև Ռոնալդուի մարզական կարիերայի տվյալները՝ գոլերի քանակը, մրցանակներն ու անհատական վիճակագրությունը:  Ֆուտբոլային վերլուծաբան Արմեն Նիկողոսյանը գրել է նախաբան, լրացուցիչ վերջաբան-հետգրություն՝ Ռոնալդուի Թուրին տեղափոխության մասին: Հայ ընթերցողի համար գրքում ծանոթագրություններ կան:

Արմեն Նիկողոսյան,  Ֆուտբոլային վերլուծաբան. «Մենք փորձեցինք հայտնի մարդկանց մասին գրքում ծանոթագրություններ գրել, որպեսզի ընթերցողը չսկսի փնտրել, թե ում մասին է խոսքը: Հուսով ենք, որ նոր սերունդը նույնպես կկարդա և իրենք հանրագիտարաններում չեն փնտրի անհասկանալի տերմինները»

«Ռոնալդու. Կատարելության տենչով» գիրքը կյանքի կոչվեց Digitain ընկերության աջակցությամբ: Նախագծի գլխավոր հովանավորը  կարեւորում է սպորտային հայերեն բովանդակության ստեղծումն ու նոր մոտեցումը գրական աշխարհում:

Անի Մկրտչյան, Digitain ընկերության բիզնեսի զարգացման մենեջեր. «Digitain-ը ոլորտում տեխնիկական ապահովման մատակարար է: Մեր հետաքրքրությունների շրջանակում է, որպեսզի սպորտի մասին բովանդակությունը ավելի տարածվի»:

Ամեն ինչ ճշտված և փաստական հստակ տեղեկություններով: Հեռուստալրագրող, սպորտային մեկնաբան Գրիգոր Ավետիսյանը «Ռոնալդու. կատարելության տենչով» գրքի սպորտային վերիֆիկանտն է: Ստուգել է բոլոր փաստերը, ձևակերպումները, հաշիվները: Ռոնալդուի առաջին քայլը ֆուտբոլում, առաջին պրոֆեսիոնալ խաղն ու ակումբը: 472 էջանոց գրքում ընթերցողը նույնիսկ կիմանա Ռոնալդուի ապրումները, երբ առաջին անգամ ինքնաթիռ նստեց, ինչպե՞ս նրան հայտնեցին հոր մահվան գույժն ու ի՞նչ արեց նա հետո խաղադաշտում: Նրա կարիերայի լավագույն հանդիպումներն ու անձնական կյանքը, երեխաների ծնունդն ու սկանդալային պատմությունները: «Ռոնալդու. կատարելության տենչով» գիրքն արդեն վճառքում է:

Ի՞նչպես ընկերոջը գիրք տալ և առանց հարաբերությունները փչացնելու վերադարձնել

September 20, 2018

Ի՞նչ հոտ ունեն գրքերը

September 20, 2018