Ի՞նչ հոտ ունեն գրքերը

Գրքամոլները պատրաստն են եռակի վճարել հին գրքերի և հատկապես հազվադեպ հանդիպող հրատարակությունների համար: Գիտե՞ք ինչու, որովհետև դրանք հաճելի բույր ունեն: Մաթիի Սթրիլեչն ու Սեսիլիա Բեմբիրը մանրակրկիտ ուսումասիրել են և պարզել պատճառը:


Հետազոտության գաղափարն առաջացել է քիմիկոս Մաթիի Սթրիլեչի մոտ, երբ առաջին անգամ նկատեց թե ինչպես են ռեստավրատորները գիրքն ուսումնասիրելուց բացի նաև հոտ քաշում: Քիմիկոսը սկսեց հետաքրքրվել թե ինչու են մասնագետները գրքից հոտ քաշում: Նրանց հիմնավորմամբ գրքի հոտը կարող է հուշել թե ինչ նյութից է այն պատրաստված: 
Նյութերը, որոնք օգտագործվում են գրքի էջերը պատրաստելիս, հաճախ օրգանական միացություններ են պարունակում, որոնք ցրվում են օդում, և ուղեղն այն ընկալում է, որպես հաճելի բույր: Հետազոտություններին միացավ փորձագետ Սեսիլիա Բեմբիբրը: Նա որոշեց պարզել երևույթի մարդկային կողմերը:
 Ի՞նչ հոտ ունեն հին գրքերը:
Սեսիլիան իր էքապերիմենտում 79 մարդ ներառեց, որոնք պետք է հոտ քաշեին 1928 թվականին տպագրված գրքից և նկարարգրեին թե ինչպիսի հոտ ունի այն: Հարցման արդյունքում մեծամասնությունն այն նմանեցրեց շոկոլադի հոտին: Երկրորդ տեղում` սուրճի հոտն է: Լոնդոնի Սուրբ Փոլի գրադարանում մասնակիցները հին գրքերի հոտը նմանեցրին փայտի հոտին, սակայն փորձագետների կարծիքով այն կապված է գրադարանի փայտե պատերի և կահույքի հետ:
Երբ մարդիկ հանդիպում են անձանոթ հոտերի, սովորաբար օրգանիզմը փորձում է այն որևէ այլ հոտի նմանեցնել: Հենց այդ պատճառով օդում օրգանական միացությունները շոկոլադի ու սուրճի բույր են հիշեցնում: Հետաքրքիր է այն, որ մարդիկ գրքի հոտն ամենաշատը շոկոլադի են նմանեցնում:
Բեմբիրը գրքի հաճելի բույրը բացատրում է նրանով, որ ուղեղի այն հատվածը, որը պատասխանատու է բույրերի համար, շատ մոտ է գտնվում հիշողությանը: Հին գրքերի հոտը հաճելի հիշողություններ է արթնացնում:

newmag-ը ներկայացրեց «Ռոնալդու. կատարելության տենչով» գիրքը

September 29, 2018

newmag-ը թարգմանել և հրատարակել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի գիրքը

September 29, 2018