Գրքեր, որոնք կօգնեն բարելավել տան մթնոլորտը

«Իմ տունը իմ ամրոցն է» արտահայտությունը երբեք այսքան արդիական չի եղել, ինչպես այսօր՝ համավարակի պայմաններում։


Մարդիկ ամբողջ աշխարհում  փակված են իրենց տներում ու դուրս են գալիս հազվադեպ՝ անհրաժեշտության դեպքում։

Կարանտինը խառնել է մարդկանց պլանները ամբողջ աշխարհում։ Նրանք աշխատում, հանգստանում, ապրում ու գործում են մեկ հասցեում՝ տանը։ Այդ պատճառով էլ այսօր, առավել քան, կարևոր է տան հարմարավետությունն ու ներդաշնակությունը։  Իսկ՝  ինչպե՞ս ստեղծել այդպիսի մթնոլորտ. կօգնեն գրքերը։ 

Քչերը գլխի կընկնեն, բայց պարզվում է՝ տան մթնոլորտը ձևավորում են մանրուքները։ Թափթփված ու հին տունը գուցե ձեր կյանքը դժոխք չդարձնի, բայց միանշանակ ձեր տրամադրության վրա կազդի։

Մաքուր, լուսավոր, ջերմ ու թարմ շունչը կստեղծի հաճելի մթնոլորտ, կառաջացնի  հաճելի զգացումներ ու բարձր տրամադրություն։

Հիմա, երբ բոլորն ունեն մի փոքր ավելի ազատ ժամանակ, և շատերը անգամ չգիտեն՝ ինչի վրա ծախսել այդ ժամանակը, մենք առանձնացրել ենք մի քանի գրքեր, որոնք կօգնեն ձեզ հաճելի մթոլորտ ստեղծել տանը։

Իհարկե մեծ նորոգում սկսել չի ստացվի, բայց անգամ կարանտինի ժամանակ կարող եք վերափոխել ձեր տունը՝ կարդալով այդ գրքերը։

  1.  Երջանիկ մանկության գաղտնիքները

Սա գիրք է, որը կօգնի ամեն ինչ փոխել հենց հիմքից։ Մայք Վիկինգի համաշխարհային բեսթսելլերը տալիս է սկանդինավյան երջանկության ու հարմարավետության բանաձևը։ Այս գիրքը ձեզ կսովորեցնի գնահատել տանը անցկացրած ժամանակը և շատ խորհուրդներ կտա տարածքը ներդաշնակ դարձնելու համար։ Ի դեպ, գրքում նաև համեղ բաղադրատոմսեր կան։

2. Հարմարավետ տուն

«Remodelista. Հարմարավետ տուն» գիրքը  նրանց համար է, ովքեր ապրում են փոքր՝ մեկսենյականոցում և նրանց համար է, ովքեր ապրում են մեծ առանձնատանը։ Սա գիրք է, որը կօգնի հարմարավետ կյանքով ապրել՝ անգամ մաքրության վրա քիչ ժամանակ ծախսել։

  1. Տուն, քաղցր տուն

«Տուն, քաղցր տուն»-ը  Դեբորա Նիդլմանի հերթական գիրքն է, որը կօգնեի ձեր տունը դարձնել ավելի հարմար ու հարմոնիկ։ Այս գրքի էջերում շատ են նաև գունազարդ նկարները, որոնք ավելի հետաքրքիր կդարձնեն ընթերցանությունը, ու ավելի հստակ ձեր՝ նոր տան մասին պատկերացումը։

  1. Կարկանդակ ու էլի ինչ-որ բան 

Տունը մթնոլորտը հարմարավետ ու ավելի հաճելի  է դարձնում թարմ խմորեղենի հոտը։ Կարող եք պատրաստել տնական կարկանդակ, օգտագործելվ  Իրինա Չադեևայի առաջարկած բաղադրատոմսերը։

  1. Տունը կարգին վիճակում է

Եթե տանն եք, ունեք շատ ազատ ժամանակ, ապա կարող եք սկսել մաքրել ու դասավորել տան պահարանները, դարակներն ու թափթփված անկյունները։ Այդ գործում ձեզ շատ կօգնի հենց այս գիրքը։

READRATE

Արփի Մուրադյան

Ինչպես սկսել սեփական բիզնեսը. խորհուրդներ` մասնագետներից

May 2, 2020

Պաուլո Կոելիոն գրել է հեքիաթներ և անվճար տրամադրում է բոլորին

May 2, 2020