Կարևոր չէ, որ Ձեր սենյակում գրապահարանները ծանրությունից կախվել են ու գրքերը տեղավորելն անհնար է դարձել: Ցանկացած գրքասեր ամեն անգամ գրախանութ մտնելիս պարտադիր նոր գիրք է գնում: Այստեղ հարց է առաջանում. իսկ հասցնո՞ւմ եք այդ բոլոր գրքերը կարդալ:
Դադարեք գրախանութից գրքեր գնել, եթե դրանք չեք կարդալու:
Նասիմ Թալեբն իր «Սև կարապը» գրքում պատմում է չկարդացած գրքերի արդյունավետության մասին: Պարզվում է` չկարդացած գրքերը ոգեշնչում են մարդկանց և ստիպում ավելի շատ կարդալ: Վառ օրինակ է Ումբերտո Էկոն: Նասիմն իր գրքում պատմում է իտալացի գրող Ումբերտո Էկոյի լեգենդար գրադարանի մասին, որտեղ ավելի քան 30.000 կտոր գիրք կա: Ի՞նչ եք կարծում, Էկոն կարդացե՞լ էր այդ բոլոր գրքերը: Իհարկե` ոչ: Չկարդացած գրքերն Էկոյին պարբերաբար հիշեցնում էին իր չիմացածի մասին: Իսկ այդպես նա ձգտում էր ավելի շատ կարդալ` չիմացածի բացը լրացնելու համար: Անընդհատ ավելացող գրքերը Ձեզ վրա նույնպես նման ազդեցություն կգործեն:
Փորձը ցույց է տալիս, որ մարդիկ, որոնք այնքան էլ խելացի չեն, վստահ են իրենց ունակությունների ու գիտելիքների վրա, իսկ իրականում խելացի մարդիկ կասկածող են ու երբեք չեն խոսում իմացածի մասին: Պետք է հստակ պատկերացնել, թե ինչ չգիտեք և ինչ եք ուզում իմանալ:
Մի փորձեք ձեր առաջ նպատակ դնել ու ինչ-որ ժամանակահատվածում x քանակի գիրք կարդալ: Առանձնացրեք բոլոր չկարդացած գրքերն ու դրանք առանձին պահարանում դասավորեք: Ամեն առավոտ նայեք այդ պահարանին ու հաշվարկեք ձեր օրն այնպես, որ օրն առնվազն 1 ժամ հատկացնեք չկարդացած գրքերը կարդալուն: