newmag-ը ներկայացնում է 10 գիրք, որոնք ընթերցելիս կմոռանաք ամեն ինչի մասին և կհետևեք հերոսների ճակատագրերին՝ մինչև վերջին էջը:
«Հովազը» Հյու Նեսբե
Հրաշալի Նեսբեն և ոչ պակաս հրաշալի Հարրի Հոլը նորից գործում են: Գրքի առաջին էջում ընթերցողը մկրտվում է դեպքերի հորձանուտում: Մինչև խուզարկու Հոլը ոչ այնքան ավանդական ձևով պայքարում էր դեպրեսիայի դեմ Հոնկոնգի նկուղներում, Օսլոյում կանանց սարսափելի սպանության դեպքեր է տեղի ունենում: Սպանության գործիքը անհայտ է և ոչ մի փորձագետ չի կարողանում գտնել թե ի՞նչ գործիքով է մարդասպանը զոհերին զրկել կյանքից: Սպանություն իրականացնողը հայտնի չէ: Այս հանելուկը կարող է գուշակել Հարրի Հոլի խելքի տեր մարդը: Հանցագործի և հանցագործության փնտրտուքը պրոֆեսիոնալ խուզարկուին տանում է շատ հեռավոր երկրներ: Հարին սեփական կյանքը վտանգելով դուրս է գալիս պատերազմական արահետ, որպեսզի գտնի հարցերի պատասխանը և կանգնեցնի սերիական մարդասպանին: |
«Պանդեմիա» Ֆրանկ Թիլյե
Գրքում խառնված են բոլորը՝ մարդիկ, թռչունները, միջատները, վարակներն ու չար գեները, որոնք որոշում են փոխել աշխարհը: Ֆրանկ Շարկոն անցնում է հետաքննության կասկած չունենալով, որ հենց նրանից է կախված համայն մարդկության ապագան: Պարզվում է, որ վարակը եկել է ինչ-որ մեկի ոչ բարի ձեռքերից և պատրաստվում է մասշտաբային մարդասպանություն իրականացնել, բառացիորեն, ուստիկանության քթի տակ: Երկրորդ սյուժետային գիծը փորձագետ Ամանդա Հերենի պատմությունն է: Թիլյեն սեմինարներն օգտագործում է, որպեսզի ցույց տա հանուն պաշտպանության և սեփական երջանկության հասարակությունից թաքնվելու անիմաստ փորձը: Հերոսը կհասցնի՞ գտնել վարակի աղբյուրը, թե՞ մարդկությունը կդատապարտվի և փրկություն չի ունենա: |
«Դատաստան» Ադամ Նեվիլ
Ձեռնտու և միայն արտաքինից հասարակ առաջարկը գրավում է սնանկ Կայլի Ֆրեմենին: Հանձնարարությունը հեշտ էր մինչև չարչարանք՝ ձեռքին տեսախցիկ բռնել , գտնել հավատարիմ օգնականի և 10 օրվա ընթացքում նկարահանել «Храм Судные дни» ֆիլմը՝ հայտնի կեղծ վավերագրական ոճով: Ճիշտ է, նկարահանել պետք էր տարբեր երկրներում ,սակայն կարևորը հերոսներն են ՝անմեղ տարեց մարդիկ: Հոնորարը ավելի քան հաճելի էր, այս իսկ պատճառով Կայլը առանց ձգձգումների ստանձնում է գործը: Եթե միայն իմանար թե ինչ գերբնական աշխարհ կտանեն իր հետաքննությունները: Ընթերցողները նույնպես թերհավատներ են, ինչպես հերոսը, որը սուզվում է բացարձակապես խելագարության աշխարհում, որպեսզի, ամբողջապես, փոխի հայացքը: |
«Ձմռան մարդիկ» Ջեննիֆեր ՄքՄահոն
Մթնոլորտի դանդաղ ճնշումը և ոչ պակաս սարսափելի անցումները մի սյուժետալին գծից` մյուսը, ապահովվել են Ջեննիֆեր ՄքՄահոնի գրքի հաջողությունը: Գործողությունը տեղի է ունենում երկու տարբեր ժամանակահատվածում և նկարագրվում է երկու ընտանիք, որոնց համար կապող օղակ է դարձել հին փայտե տունն իր գաղտնիքներով: Գրքի գլխավոր հերոսները ձմռան մարդիկ են, ովքեր մնացել են երկնքի և երկրի միջև: Ձյունը ծածկում է քաղաքի գաղտնիքները և լցնում ճանապարհը դեպի անիծված անտառ: |
«Ուղևորը» Ժան Քրիստոֆ Գրանժե
Ամեն օր նույնն է ՝աշխատանք, նույն տունը, նորից աշխատանք և նորից նույն դատարկ տունը: Անգամ տեղափոխությունից հետո ժամանակ չկա իրերն առանձնացնելու: Հոգեբան Մատիաս Ֆրերի համար կյանքն անհյուս էր թվում, մինչև հանդիպեց «անուղեբեռ ուղևորի»: Այսպես են բժիշկներն անվանում նրանց, ովքեր կորցնում են հիշողոթյունը, մոռանում են անցյալը և նրա փշրանքների վրա նոր կյանք կառուցում: Մատիասը սարսափով հասկանում է, որ ոչինչ չի հիշում իր մասին: Իրեն և իր անցյալի փնտրտուքները Մատիասին տանում են եղելության խորքերը: Սարսափելի ճշմարտությունը սպասում է հերոսին ճանապարհի վերջում: Ի՞նչ ընտրություն կանի Մատիասը: Կմոռանա՞ ամեն բան ու նոր կյանք կստեղծի, թե՞ կհամակերպվվի իրականությանն ու կշարունակի ապրել: |
«Ուրվական գրողը» Դեյվիդ Միտչել
Երաժշտական խանութում կրոնական ֆանատիկը, լոնդոնցի մենեջերը, ռուսական մաֆիան, հետախուզության վետերանը, ֆիզիկոս կինը` հատուկ ծառայությունների հետախուզման թիրախում էին: Դեյվիդ Միտչելը հստակ գիտի, որ աշխարհում բոլոր մարդիկ ամուր կապված են անտեսանելի թելերով: Գրքում կարելի է գտնել հռետորական հարցերի պատասխաններ. «Ինչո՞ւ է այս ամենը հենց ինձ հետ կատարվում»: |
«Մեռյալների ձայնը» Յոհան Թորին
Որոշ հանցագործություններ պարզապես ժամկետ չունեն և մոր սիրտը հազիվ թե ընդունակ լինի համակերպվել տղայի կորուստին: Յուլյա Դեյվիդսոնը տարիներ առաջ կորցրել է տղային, անհետացման պատճառը հայտնի չէ: 5-ամյա տղան կորել է տատիկի և պապիկի տան մոտ՝ մթնշաղի ժամանակ: Ուստիկանությունը գործը ուղարկել էր արխիվ, սակայն մայրը չէր հավատում , որ տղան կարող է մեռած լինել: Մի քանի տարի անց պապիկը փոստով ստանում է տղայի կոշիկը: Հենց այն կոշիկը, որն այդ օրը երեխան կրում էր: Հին հոգիներն արթնանում են, անցյալը թակում է հիշողությունների պատուհանը: Ո՞վ է պատասխան տալու փոքրիկի մահվան համար՝խելագար հանցագո՞րծը, թե՞ ուրվականը: |
«Կոնկլավ» Ռոբերտ Հարիս
Կաթոլիկ աշխարհն ընտրում է պապին: Դարերից եկած ծեսի համաձայն, քահանաները միասին գալիս են Վատիկան, փակվում են տաճարում և ընտրում այս կամ այն թեկնածուին: Գլխավոր պայման է նոր պապի մաքուր քրիստոնեական հեղինակությունը: Այս պահից էլ սկսվում է ամենահետաքրքիր պահերը : Դեպքերը բացահայտում են կեղտոտ գաղտնիքները, անհայտ դեպքերը: Ռոբերտ Հարիսը՝ բրիտանական գրող, ընթերցողին ուղեկցում է Վատիկանի լաբիրինտներով՝ նրա լավ քողարկված վիճաբանություններով: |
«Մեռյալ հովիտ» Սթիվեն Քինգ
Ջոն Սմիթը չի կարողանում ուրախանալ իր ուժեղ առողջությամբ: Փոքր տարիքում դահուկասահքի ժամանակ ընկնելով սառույցի վրա ստացել է գլխի վնասվածք: Շատ տարիներ անց Ջոնին վթարի է ենթարկվում և 4 տարի շարունակ մնում կոմայի մեջ: Կարգի գալով նա հասկանում է, որ ձեռք է բերել գերբնական հնարավորություններ և կարող է տեսնել ապագան: Խառնված սյուժեն ընթերցողին պահում է լարված մինչև գրքի վերջին էջը: Կհաջողվի՞ Ջոնին կանգնեցնել հրեշ Գրեգին, թե պետք կգա նրան զոհաբերել սեփական կյանքը:
|
«Այլևս ոչ մի տեղ» Նիլ Գեյման
«Բարև ձեզ, ես ձեր դուռն եմ .. »: Գրեթե այսպիսի բառերով է Ռիչրդի չափված կյանքը՝ իր գրասենյականի աշխատանքով մինչև հանդիպում է մի աղջկա Լոնդոնի ետնախորշերից: Իսկ նրա ետևից վարձված մարդասպան՝ հարուստ կենսագրականով և աշխատանքային փորձով: Նրանք Ռիչարդին զրկում են կյանքից՝ համագործակցելու խնդրանքը մերժելու համար: Գլխավոր հերոսը գնում է ուրիշ աշխարհ, որտեղ նրան սպասում են աննախադեպ արկածներ: Ռիչարդը և աղջիկը փնտրում են հրեշտակներ, բայց հանդիպում են սատանայի: Հրաշալի պատմությունը ընթերցողին ցույց է տալիս Լոնդոնի ետնախորշերը և տեսարժան վայրերը: |
«Հովազը» Հյու Նեսբե
«Պանդեմիա» Ֆրանկ Թիլյե
«Դատաստան» Ադամ Նեվիլ
«Ձմռան մարդիկ» Ջեննիֆեր ՄքՄահոն
«Ուղևորը» Ժան Քրիստոֆ Գրանժե
«Ուրվական գրողը» Դեյվիդ Միտչել
«Մեռյալների ձայնը» Յոհան Թորին
«Կոնկլավ» Ռոբերտ Հարիս
«Մեռյալ հովիտ» Սթիվեն Քինգ
«Այլևս ոչ մի տեղ» Նիլ Գեյման