Չակ Պալանիկը «Մարտական ակումբը» գրեց մի լավ ծեծ ուտելուց հետո

Գրողների մոտ երբեմն ամենահանճարեղ պատմվածքի գաղափարներն առաջանում են ամենաանսովոր և տարօրինակ իրավիճակներում: Չակ Պալանիկը «Մարտական ակումբը» գրեց բնության գրկում մի լավ ծեծ ուտելուց հետո:  


Պալանիկը մի օր որոշում է գնալ բնության գրկում պիկնիկի: Այն տարածքը, որը Պալանիկն ընտրել էր շատ հարմար էր պիկնիկի համար, սակայն ոչ շատ հեռու մի խումբ ոչ այնքան հյուրընկալ մարդիկ վեճի են բռնվում Պալանիկի հետ. առաջին իսկ բառից սկսվում է մեծ ծեծկռտուք: Այդ օրը հայտնի գրողին մի լավ ծեծում են, այնպես, որ մի քանի շաբաթ կապտուկները չեն անցնում:
 
Հանգիստը հանգիստ, բայց երկուշաբթի ստիպված էր աշխատանքի գնալ…կապտուկներով: Նա արդեն մտածել էր, թե ինչ պարզաբանումներ պետք է տա, եթե աշխատավայրում հարցնեն կապտուկների մասին: Օրինակ՝ սահել է լոգարանում կամ անվաչմուշկ քշելիս ընկել է: Սակայն կարիք չեղավ պարզաբանումների, որովհետև ոչ ոք այդպես էլ նրան ոչինչ էլ չհարցրեց: Չնայած այս ամենին, Պալանիկի գլխում դեռ ծեծկռտուքի կադրերն էին պտտվում, ինչնլ էլ նրան ոգեշնչեց գրել «Մարտական ակումբը»՝ վեպ, որը մեծ ճանաչում բերեց հեղինակին և ընդգրվեց «100 գիրք, որ պարտադիր պետք է կարդալ» ցանկում:
 
Սակայն մեկ ծեծկռտուքը բավարար չէր մի ամբողջ վեպ գրելու համար: Հաճախ Պալանիկը տեքստեր գրելու ժամանակ խառնվում էր փողոցային կռիվների մեջ ու կռիվ հրահրում: Նրա համար կարևոր էր առաջինն իր մաշկի վրա զգալ այն ինչը զգում են իր հերոսները: Երևի սա առաջին անգամ է պատմության մեջ, որ ծեծկռտուքը որևէ լավ բանի է բերում: Ավելի կոնկրետ ստեղծելով 20-րդ դարի ամենասկանդալային և հայտնի վեպերից մեկը:

Ինչպե՞ս էր Ալեքսանդր Դյուման ստեղծում իր հերոսներին

April 8, 2019

Նարինե Աբգարյանի «Պատմություն խզբզիկներով» գիրքը թարգմանվել է հայերեն

April 8, 2019