Ինչո՞ւ էր Կոնան Դոյլն ատում Շերլոկ Հոլմսին

Թվում է` Կոնան Դոյլը պետք է, որ երախտապարտ լիներ իր հերոս Շերլոկ Հոլմսին. ի վերջո նա էր մեծ փառք բերել իրեն: Սակայն ամեն ինչ մի փոքր այլ է:


Ասում են` Դոյլը Շերլոկի պատմությունը արտագրել է Էդինբուրգյան թագավորական քոլեջի իր գործընկերոջից` դոկտոր Ջոզեֆ Բելլից: Այդ նա էր կարողանում մանրակրկիտ պատմել մարդու անցյալի ու սովորությունների մասին: Տաղանդավոր դետեկտիվի մասին տարածված պատմությունները հեղինակին հռչակ ու ճանաչում բերեցին: Դոյլը գրեց 56 պատմություն և 4 պատմվածք, որտեղ Շերլոկ Հոլմսի և դոկտոր Վաթսոնի գործերն էին: 
Սակայն ինչպես պարզվում է, գրողն իր հերոսի հանդեպ այնքան էլ նուրբ զգացմունքներ չէր տածում: Դոյլը չէր հասկանում` ինչու՞ են բոլոր ընթերցողները հիանում նրանով: Ինչ-որ պահի Շերլոկի հանդեպ սերը շատ ավելի հեռուն գնաց. մարդիկ ցանկանում էին միայն Շերլոկ կարդալ, իսկ Դոյլի մյուս` ավելի «լուրջ» գործերը նրանց էլ չէին հետաքրքրում: Դոյլին անհանգստացնում էր այս փաստը: Չէ՞ որ նրա կոչումն էր լինել ոչ թե դետեկտիվ, այլ պատմական վեպերի հեղինակ: Ժամանակն էր վերջ դնել էգոոիստ Շերլոկի պատմությանը: 
 
Կոնան Դոյլը որոշեց մեկ այլ պատմություն հորինել` Շերլոկի և պրոֆեսոր Մորիարտի կռիվը Ռայխենբախի ջրվեժի մոտ: Ստեղծագործության վերջում հետախույզը մահանում է. տարրական բան է, Վաթսոն:
Սակայն ամեն ինչ այսքանով չսահմանափակվեց: Կոնան Դոյլը պարզապես չէր կարող բազմաթիվ հիասթափված ընթերցողների նամակներն արհամարհել. խորամանկ դետեկտիվը վերակենդանանում է : Տարածված շշուկների համաձայն` հենց թագուհի Վիկտորիան է պաշտպանել իր սիրելի հերոսին: Արդյունքում` Դոյլը հանձնվեց, «կենդանացրեց» հերոսին ու շարունակեց գրել նրա արկածների մասին:

Գրող Դորոթի Փարքերին ոգեշնչում էին անհաջող սիրային պատմությունները

March 19, 2019

Գրականության ու սոցիալական ցանցերի միաձուլում. առաջին թվիթերյան վեպը

March 19, 2019