Գրականագետ Ալեքսանդր Գավրիլովը քննարկում է, թե ինչու է ընթերցանության ընկալումը տարիքի հետ փոխվում, խոստովանում է և որ բանասիրական ֆակուլտետ է ընդունվել միայն Նաբոկովի համար:
Առաջին գրքային սերը
«Մանկության տարիներին գրքեր շատ կային, ես տարված էի գրքերով: Փոքր հասակում կարդացածս գրքերից հատկապես տպավորվել է «Ուրֆին Ջյուսն ու իր փայտե զինվորները»: Այդ գքրի հանդեպ իմ սերն առավել լավ եմ հիշում հատկապես այն բանից հետո, երբ Վոլկովի գրքերը սկսեցի կարդալ աղջկաս համար ու հանկարծ հայտնաբերեցի, թե որքան վատ է այն գրված: Ես ֆիզիկապես չէի կարողանում կարդալ այն ինչ գրված էր թղթի վրա: Ստիպված խմբագրում էի տեքստը կարդալու ընթացքում: Հենց այդ ժամանակ ես հասկացա մեծերի և փոքրերի ընթերցանության տարբերությունը: Ընդհանրապես, երեխաներն ավելի առատաձեռն ընթերցողներ են: Եվ ես կարծում եմ, որ ընթերցողները գիրքը ստեղծում են այնքան, որքան այգ գրքի հեղինակը: Հիմա շատ հաճախ եմ լսում տարիքով ընթերցողներից, որ լավ գրքեր բացարձակ չեն մնացել և որ դրանք դարձել են անորակ: Այսպիսով ընթերցողը խոստովանում է, որ իր մջ դեռ կա այն, ինչը փոքր հասակում ընթերցանությունը կախարդական էր դարձնում»:
Ընդմիշտ Վիննի-Փու
«Հասուն տարիքում ես հասկացա, որ վերընթերցելն ինձ համար շատ ավելի հետաքրքիր է, քան կարդալը: Իմ «ընմիշտ սիրելի» գիրքը Վիննի Փուն է: Առաջին անգամ կարդալիս` այն պարզապես պատմություն է արջի ու իր ընկերների մասին, որոնք վառ ու հետաքրքիր անհատականություններ են: Երկրորդ անգամ կարդալիս այն պատմություն է տղայի ու իր խաղալիքի մասին, դասերը սկվելու ու մանկության վերջին ամռան մասին: Իսկ երբ ևս մեկ անգամ այն կարդում ես արդեն բավականին մեծ տարիքում, տեսնում ես, որ դա պատմություն է հոր մասին, որը նայում է տղային ու նրա խաղալիքին ու փորձում է պատկերացնել, թե ինչ է կատարվում նրանց ներաշխարհում: Օպտիկական այդ փոփոխությունն էլ հենց ընթերցողի հասունությունն է»:
Ընթերցանությունը` մեդիտացիա
«Հասուն կյանքով ապրելիս հատկապես լավ ես սկսում հասկանալ, որ ընթերցանությունը շքեղություն է, որ եթե դու կարող ես ամբողջությամբ տրվել գրքերին, ուրեմն քո կյանքը բավականին անխռով ու հանգիստ է ընթանում: Հիշում եմ` փոքր ժամանակ դպրոցից տուն էի գալիս ու ատամս սարսափելի ցավում էր, այդ ժամանակ կարելի էր ցավազրկող խմել կամ պառկել բազմոցին ու կարդալ Տուրգենևի «Ռուդինը»: Եվ մինչև ծնողներս կգային, ես անցնում էի նաև այլ գրքերի: Այդպես անջատվում էի ամբողջությամբ` նույնիսկ ինքս ինձնից: Իրական ընթերցանությունն ասես մեդիտացիա լինի: Ով փոքր հասակում սովորել է կարդալ, չի զաչմանա իր մեդիտացիոն պրակտիկայի վրա, իսկ ով սովորել է մեդիտացիա անել, դառնում է լավագույն ընթերցողը»:
Հրաժարվելով գեղարվեստական գրականությունից
«Վերջին շրջանում ես գեղարվեստական գրականություն ավելի քիչ եմ կարդում, քան կարդում էի 10 տարի առաջ: Եվ կարծում եմ, որ 40 տարեկանից բարձր ընթերցողները կխոստովանեն դա: Ըստ իս` դա նորմալ է: Երիտասարդ տարիքում մեզ պետք է, որ գիրքն էմոցիոնալ առումով ազդի մեզ վրա: Բայց դա լավ է փոքր հասակում ու երիտասարդ ժամանակ: Բայց ինչ-որ պահի հասկանում ես, որ այդ պահանջներն այլև չկան: Գքրերը դիպչում են էմոցիոնալ թույլ կետերի, բայց կյանքը հասուն մարդու տեսակետից բավականին ուրիշ է: Մեր մասին ամենից լավ պատմում է փաստագրական գրականությունը, փիլիսոփայական տեքստերը, գիտական հայտնի գրքերը»:
Հասկանալ` ինչպես է ամեն ինչ ձևավորված
«Այսպիսի մի հարց կա` «Ո՞ր գիրքն է փոխել ձեր կյանքը»: Իմ կյանքը փոխել է մի գիրք, որից ոչ ոք այդպիսի բան չէր սպասում: Այդ գիրքը Նաբոկովի` «Լուժինի պաշտպանություն»-ն էր: Ես կարդացի այն ու տպավորվեցի հենց առաջին անգամից: Տպավորված էի, քանի որ չէի հասկացել, թե գիրքն իրականում ինչ էր անում ընթերցողի հետ: Բայց ինչպես է հեղինակը ղեկավարում ընթերցողին: Ինչու եմ ես առաջին մասը կարդում այսքանդ դանդաղ, իսկ մյուս մասը այնքան արագ ու անհամբեր, որ նույնիսկ էջերն եմ ավելի արագ թերթում` չհասցնելով անգամ կարդալ վերջին բառերը: Դա իշխանություն է ոչ թե հերոսի, ոչ թե բառի, այլ ընթերցողի հանդեպ: Հենց դրա համար էլ որոշեցի ընդունվել բանասիրական ֆակուլտետ, որ հասկանամ` ինչ է անում Նաբոկովն ընթերցողի հետ: Մի քանի տարի պահանջվեց, որ զբաղվեմ ռուս գրականությամբ, գրել դեսերտացիա, և հիմա արդեն, երկրային կյանքի մոտ կեսն ապրելով, ես հիպոթեզներ ունեմ, թե ինչպես է դա արվել. դա նման է հին տաճարներում հետազոտություններ ու պեղումներ անելուն. մենք կարող ենք հայտնաբերել որոշ բաներ, սակայն, եթե անկեղծ, դա մեզ չի մոտեցնում գաղտնիքի բացահայտմանը»:
Անի Սողոյան