NBC հեռուստաալիքը Դեն Բրաունի «Կորած սիմվոլ» վեպի հիման վրա սերիալ կնկարահանի` պրոֆեսոր Ռոբերտ Լենգդոնի արկածների մասին: Դերասանական կազմն ու նկարահանումների սկիզբը դեռ հայտնի չեն:
Սերիալում երիտասարդ Լենգդոնը ստիպված կլինի քողարկված մտնել հանցագործ կազմի մեջ, որպեսզի բացի շատ վտանգավոր գաղտնիքը:
Գրքում դեպքերի ընթացքը սկսվում է նրանով, որ պրոֆեսորի հին ընկերը` Փիթեր Սոլոմոնը հրավիրում է նրան Կապիտոլի` դասախոսություն կարդալու: Լենգդոնը հազիվ է հասցնում գնալ Կապիտոլի, երբ հասկանում է, որ ինչ-որ բան է կատարվում. Սոլոմոնն անհետանում է, իսկ Ռոտոնդայում գտնում են մատների ծայրերին արված դաջվածքներով ձեռքի մի մաս: Ձեռքը դառնում է սիմվոլ, որով կարելի է բացահայտել մասոնական գաղտնիքները:
Փիթերի քույրը` Քեթրինն ու Լենգդոնը սկսում են հին առեղծվածների բացահայտումներն ու Սոլոմոնի փնտրտուքները:
Դերասանական կազմից հայտնի է միայն մեկ բան` Լենգդոնին չի մարմնավորելու Թոմ Հենքսը. դերասանը պարզապես տարիքային առումով չի համապատասխանում այդ դերին:
Հիշեցնենք, որ Դեն Բրաունը ամերիկացի հայտնի գրող է: Մի քանի տարի անընդմեջ նա ամենաբարձր վարձատրվող հեղինակների ցուցակում է` ըստ Forbes-ի:
Անի Սողոյան